Wednesday, October 7, 2015

Երևանյան գազալցակայաններում տեղադրված խաղային ապարատները պետք է արգելվեն ու դուրս շպրտվեն քաղաքից, ինչպես կազինոները (Photo)


Երևանի որ գազալցակայան մտնեք, կտեսնեք այսպիսի խաղային ապարատներ և դրանց շուրջ կուտակված հերթեր։ Երևի թե այս խաղային ապարատները ավելի շատ են մաքուր շահույթ ունենում օրվա ընթացքում, քան հենց գազալցակայանները։
Այնինչ, կբացատրե՞ք, թե ի՞նչ սկզբունքային տարբերություն կա կազինոների ու այս ապարատների մեջ։ Ըստ իս՝ ոչ մի։ Համենայն դեպս՝ ոչ մի տարբերություն, որը կխոսեր խաղային ապարատների օգտին։ Դեռ մի բան էլ ավելի. կազինոները՝ իրենց սատանայական ֆունկցիայով հանդերձ, այնուամենայնիվ աշխատատեղեր էր ստեղծում, իսկ այստեղ գործ ունենք մի երևույթի հետ, երբ նույն այդ սատանայական ֆունկցիան կատարող մեքենաները կթում են քաղաքացիներին ու շահույթը հայտնվում է մի քանի մեծահարուստների գրպանում, ովքեր վերահսկում են ոլորտը գրպաններում։

Իմ խորին համոզմամբ, կազինոների վերաբերյալ ընդունված օրենքը ճիշտ որոշում էր, բայց էլ ավելի խորին համոզում ունեմ, որ նման խաղային ապարատները ևս պետք է խստիվ արգելվեն Երևանի տարածքում և եղածները պետք է դուրս շպրտվեն։ Դրանց տեղը նույն կազինոներում է և ով ցանություն ունի՝ թող գնա ու խաղա կազինոներում, իսկ գազալցակայաններում դրանք տեղ չպետք է ունենան։ 
Թե չէ օգտվում են մարդկանց միամտությունից, ինչպես նաև նրանից, որ գազալցակայաններում մեքենաները լիցքավորում են 20-30 րոպե ու հսկայական ստվերային շահույթներ են ունենում։

No comments:

Post a Comment