
Մի կողմից, սա իհարկե չի կարող առաջացնել Ռուսաստանի խանդավառությունը, բայց հաստատ Ռուսաստանը նման մերձեցմանը չի վերաբերվի այնքան սուր, որքան դա անում է Արևմուտքի պարագայում, որովհետև կամա թե ակամա, Ռուսաստանն ու Իրանը հիմա գտնվում են միևնույն ճամբարում և նրանց մերձեցումը գնալով ավելի է արագանում։
Բացի դրանից, Իրանը ինքը չունի և չի կարող այնպիսի ռիսակյին հավակնություններ մեր համար, որքան Արևմուտքը և ինչու ոչ՝ հենց Ռուսաստանը։ Իրանի պարագայում, կարելի է ասել, որ որպես այդպիսին բացակայում է մշակութա-կրոնական ասսիմիլիացիայի վտանգը, որովհետև որքան մենք նման ենք՝ հին պատմության ու պատմական արմատների տեսանկյունից, այնքան էլ մենք տարբեր ենք պարսիկների հետ՝ կրոնա-մշաութային համատեքստում։ Այ կերպ ասած, չեմ կարծում, որ տեսանելի հեռանարում մեզ սպառնում է տեսնել այնպիսի երևույթներ բացառապես պարսկախոս հայաստանցիների, իսլամի բավականին ագրեսիվ քարոզի, կամ էլ Հայաստանում Շարիաթական օրենքների ընդունման քարոզի։ Մինչդեռ բացառապես ռուսախոս հայեր կան, առավելապես բողոքականության ու այլ արևմտյան աղանդների ինտենսիվ քարոզ կա, ինչպես նաև առկա է եվրոպաան, կամ էլ եվրասիական արժեքներ պարտադրելու պրակտիկա։
Եվ վերջապես, Իրանի հետ հարաբերությունների ծավալումը շատ ավելի խոստումնալից է տնտեսա-քաղաքական տեսանկյունից, քան Արևմուտքի հետ, որովհետև ի տարբերություն Արևմուտքի, Իրանը մեզ որպես գաղութ չի դիտարկում, իսկ Կասպիական թյուրքերի հավակնությունները երկուսիս համար էլ մեծ ռիսկ են։ Կարելի է ասել, որ ի դեմս ադրբեջանա-թուրքական զույգի, մենք ընդհանուր թշնամի ունենք։
Այս ամենն առավել քան իրատեսական են ու հաշվի առնելով, որ առաջիկայում պլանավորվում է Իրանական մեծ պատվիրակության այց Հայաստան՝ Իրանի փոխնախագահի գլխավորությամբ, կարելի է ենթադրել, որ այս դրույթների ակտուալությունը գիտացում են ինչպես մեր իշխանությունները, այնպես էլ Իրանի ղեկավարություն, իսկ մենք պետք է միայն ողջունենք նման տենդենցները։ Օրվա հրամայականն է պարզապես փոխելու մեր աշխարհաքաղաքական ու ներքաղաքական որոշ վեկտորներ ու Արևմուտքը՝ Իրանով փոխարինելը օրակարգի կարևորագույն հարցն է։
No comments:
Post a Comment