Երեկ հերթական տհաճ նորությունը ստացանք կառավարությունից, երբ Հովիկ Աբրահայանը հայտարարեց, որ ՀԾԿՀ-ում «Դելոյդ և Տուշ ԱՊՀ» ընկերության կողմից անցկացված աուդիտն ավարտվել է ու ցույց է տվել, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը հիմնավորված է:
«Այսպիսով, կարող ենք փաստել, որ սակագները հիմնավորված են, եւ դրանց փոփոխության անհրաժեշտությունը չկա»,- ասել է Աբրահամյանն այս առնչությամբ:
Սակայն բավական է իրավիճակին նայել նույնիսկ սովորական քաղաքացու աչքերով, ով ունի իրավիճակի մինիմալ պատկերացում և հասկանում ես, որ Հովիկ Աբրահամյանը կամա, թե ակամա թույլ է տվել տրիվիալ տեղեկատվական սխալ, որը կարելի է հանգիստ որակել նաև որպես ապատեղեկատվություն:
Բանն այն է, որ «Դելոյդ և Տուշ ԱՊՀ» ընկերությունը անց է կացրել ՀԾԿՀ-ին ՀԷՑ-ի տրամադրած տվյալների աուդիտ, այլ ոչ թե հենց ՀԷՑ-ի: Մինչդեռ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ թանկացման արդարացվածությունը պետք է պարզվի ՀԷՑ-ի աուդիտի արդյունքում: Ի դեպ, այս աուդիտն անցկացնելու համար հայտարարված տենդերի արդյունքները հայտնի են դառնալու միայն այսօր կամ վաղը: Այսինքն՝ բուն ՀԷՑ-ի աուդիտը դեռ չի էլ եղել, որ կարողանար տալ սպառիչ պատասխան՝ բոլորին հուզող այս հարցի շուրջ:
Ինչպես նշեցի, այն աուդիտը, որի մասին պոսել է Հովիկ Աբրահամյանը զուտ ուսումնասիրել է ՀԷՑ-ի ներկայացրած տվյալները, իսկ այն, որ ՀԷՑ-ն իր կամքով ոչ մի «սխալ» տվյալ չէր ներկայացնի՝ առավել քան ակնհայտ է: Ու այդ աուդիտի արդյունքներից դեռ ամենևին չի բխում, որ թանկացումը հիմնավորված է, իինչպես փորձում է մեզ դրանում համոզել Հովիկ Աբրահամյանը: Նման հայտարարություն նա կարող է անել միայն հենց ՀԷՑ-ի աուդիտի արդյունքների վրա հիմնվելով, որոնք, ինչպես արդեն նշվեց, դեռ չկան էլ:
No comments:
Post a Comment