Saturday, October 10, 2015

Զուրաբյանի արածը կեղծ դանոսչիկություն է



Եթե հասարակ մահկանացուն իր հարևանի վրա կեղծ մատնություն անի, ապա բացի նրանից, որ նա այդ քայլով ենթակա է քրեական պատասխանատվության, այլև հավերժ խարանվում է իրեն ճանաչող հասարակ մարդկանց կողմից` որպես ստուկաչ ու շառ անող, կեղտոտ մարդ։
Իսկ ի՞նչ, եթե նման բան անում է ԱԺ պատգամավորի մանդատ ունեցող մեկը, ով անձեռնմխելի է քրեական հետապնդման համար, քանի դեռ կրում է մանդատը։ Օրենքի մասով կարծես թե նա իմունիտետ ունի, իսկ այ նույն մարդկային խարանի հարցը մնում է անփոփոխ։
Հիմա ես ուզում եմ հասկանալ մեր պատգամավոր կոչեցյալներից մեկին՝ Լյովիկ Զուրաբյանին։ Ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ինչն է շարժում այս մարդուն, բայց մոտս այնպիսի տպավորություն է, որ նա ամեն ինչ անում է, որպեսզի ՀՀԿ-ականների ու ոչ միայն ՀՀԿ-ականների շարքերից իր հասցեին հնչող բոլոր վիրավորական հայտարարություններն ու հայհոյանքներն արդարացի լինեն։
Մարդը չի կարողանում գոնե մի քանի օր վեր ընկնի տեղը, որ հետո համայն հայության ուշունցներին չարժանանա։ Ոչ մեկս էլ հիացած չենք էս իշխանություններով ու մեր իրավիճակով, բայց ո՞նց կարելի է այնքան նվաստանալ ու այնքան, կներեք արտահայտությանս համար՝ աբիժնիկանալ, որ հաշիվ չտաս քայլերիդ ու միջոցներիդ։ Բռնել հայատարարել է, թե ՍԴ Նախագահ Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հանձնաժողովին։
Հիմա եթե Զուրաբյանը մանդատ չունենար, նրան հանգիստ կարող էին դատել զրպարտության համար, որովհետև նման բան ասողը նաև փաստեր է ներկայացնում, իսկ փաստեր Զուրաբյանն ունենալ իհարկե չի կարող։ Հենց դա էլ խնդիրն է, որ մեղանչելով ճշմարտության ու ինչու ոչ՝ տղամարդկության դեմ, վեր է կենում և առանց աչք թարթելու կեղծ դանոսչիկություն է անում։
Ինչ արած, երևում է այս մարդուն այնքան են ոգևորել ադրբեջանցիների բուռն ծափահարությունները՝ իր ելույթների ժամանակ, որ ինքը որոշել է ապացուցել, որ պետական դավաճանությունն ի՞նչ է, ինքը ցանկացած ցածր քայլի է ունակ։ Մնաց հասկանալ, թե հանուն ինչի։

No comments:

Post a Comment