Հիշեցնեմ նաև, որ սա առաջին աղմկահարույց դեպքերից էր, որ լայն քննարկվեց համացանցով ու որ ամենատարօրինակն է, այս սրիկաների վերադառնալուց հետո, մենք արդեն մի քանի ամիս է հետները նազուտուզ ենք անում, քաղաքապետրանի պլանավորած ծառատունկեր են չեղարկվում, ինչ է թե սույն պարոնին հարմար չի մեքենա կայանել: Հիմա էլ դրած ինչ որ ձգձգում են դատավարությունը:
Կարծում եմ, որ նույն Վահան Մարտիրոսյանի ադրբեջան հանձնվելու որոշման վրա մեծ դեր է ունեցել այս ազգի դավաճանների պատմությունն ու օրինակը: Զուտ հոգեբանական առումով տեսեք ինչ նախադեպ է ստեղծվում. գնա, հանձնվի, ինչ էշություն ուզում ես դուրս տուր, ինչ դավաճանական հայտարարություն ուզում ես՝ արա, հետո եթե վերադարձնեն էլ՝ բան չի լինելու, այն է որ հայհոյելու են, բայց դե թող հայհոյեն, դրա մեջ վտանգավոր բան չկա:
Հայ հենց այս կարծրաատիպը պետք է կոտրվի ու Եղիշեին էլ, դրա կնոջն էլ պետք է իրենց վերագրվող հոդվածներով տան հնարավորինս ամենախիստ պատիժը, որպեսզի վաղը նոր Վահան Մարտիրոսյանների չգայթակղեն իրենց օրինակներով ու հստակ լինի, որ ազգի դավաճանները ոչ միայն հայհոյանքների ու պասավանքի են արժանանալու, այլ օրեքով սահմանված խիստ պատժի:
No comments:
Post a Comment