Արդեն մի քանի օր է, ինչ Ռուսաստանի ռազմական ավիացիան խիստ ցավոտ հարվածներ է հասցնում ինչպես ԻՊ-ի դիրքերին, այնպես էլ այլ ահաբեկչական խմբավորումներին, որոնց Արևմուտքում չգիտես ինչու չչափավորր ընդդիմություն են կնքել, չնայած այն հանգամանքին, որ գլուխ կտրելու ու բարբարոսական ակտերի առումով, դրանք ամենևին էլ հետ չեն մնում ԻՊ-ից։
Ինչևէ, ռուսական ավիահարվածները այնքան արդյունավետ են, որ ԱՄՆ-ը ու իր դաշնակիցները արդեն չեն էլ կարողանում թաքցնել իրենց դժգոհությունը այդ առնչությամբ ու ամեն գնով փորձում են խանգարել ռուսներին, բայց այնպես, որ չստացվի, որ իրենք բացահայտ կերպով ԻՊ-ին են աջակցում։ Դա արտահայտվում է տեղեկատվական դիվերսիաներով ու քարոզչությամբ, դա արտահայտվում է GPS համակարգում դիտավորյալ սխալ ինֆորմացիա մուտքագրելով, որի նպատակը՝ ռուսական ավիացիային շեղելն է, դա արտահայտվում է Սիրիայի օդային տարածք ներթափանցելու փորձերով, որոնք սակայն կարծես թե ձախողվում են։Սաուդյան լրատվամիջոցներից մեկում հայտնվել է հարցազրույց ամերիկացի մի գնդապետի հետ, ով գանգատվել է, որ ռուսները փաստացի փակել են Սիրիայի օդային տարածքը՝ ԱՄՆ-ի ու իր դաշնակիցների ավիացիայի համար ու ամենայն հավանականությամբ ցամաքի վրա ծավալել է Ս-400 համակարգեր, իսկ ծովում ՀՕՊ գործառույթներն իրականացնում են ռուսական ռազմանավերի ՀՕՊ համակարգերը և ըստ ամերիկացի զինվորականի, իրենք այժմ նույնիսկ չեն կարողանում օդային հետախուզություն իրականացնել Սիրիայի տարածքում։
Երեկ նաև լուր էր հայտնվել, որ ռուսական Սու-30ՍՄ կործանիչների թևը քշել է Սիրիայի տարածք մուքտ գործել ցանկացող իսրայելական Ֆ-15 կործանիչների խմբի՝ ստիպելով նրանց հետ նահանջել դեպի իրենց օդային տարածք։
Այս ամենը վկայում է, որ ռուսները առավել քան վճռական են տրամադրված հնարավորինս արագ ու հնարավորինս արդյունավետ ավարտեն իրենց ռազմական արշավը Սիրիայում։ Այս մի քանի օրը ռուսական ավիացիայի գործողությունները հնարավորություն տվեցին Ասսադի զորքերին շունչ քաշելու ու վերակազմակերպվելու, ինչպես նաև ժամանակ տվեցին, որպեսի Իրանից ժամանի Իսլամական Հեղափոխության Պահապանների էլիտար կորպուսը։ Նախատեսվում է, որ առաջիկա օրերին սիրա-իրանական զորքերը՝ աշխարհազորային միավորումներ ու Հեզբոլլայի սոտրաբաժանումների աջակցությամբ խոշոր հարձակում կծավալեն այն ուղղություններով, որոնք մշակում էր ռուսական օդուժը և այդ օպերացիայում գործուն մասնակցություն կունենան ռուսները, ովքեր կապահովեն դաշնակիցների օդային գերակայության գործոնը։ Եթե ամեն ինչ հաջող ընթանա, ապա սա կարող է բեկում մտցնել քաղաքացիական պատերազմի ըթացքի մեջ ու նախօրեին հանձնված 700 իսլամիստների օրինակին սկսեն հետևել 1000-ավոր զինյալներ։
Այս ամենը անասելի փչացնում է ԱՄՆ-ի խաղը ինչպես Սիրաիայում, այնպես էլ տարածաշրջանում, որովհետև Ռուսաստանի նման վերադարձը միջազգային ասպարեզ կարող է դոմինոյի էֆեկտ ստեղծի ու մեձավորարևելյան մի շարք ռեժիմներ, որոնք աարդեն զզվել են ամերիկացիների գերիշխանությունից, ցանկություն ահայտնեն անցնելու ռուսաստանի թևի տակ։ առաջին ու ամենահավանական թեկնածուն այդպիսի ճամբարափոխության Իրաքն է։ Այսպիսով, առաջիկա երկու-երեք շաբաթներում կարելի է լուրջ փոփոխություններ ակնկալել ինչպես բուն ռազմաճակատում այնպես էլ աշխարհաքաղաքական դիվանագիտական մարտադաշտերում։
No comments:
Post a Comment