Wednesday, October 21, 2015
Պուտինը կրկին անսպասելի քայլ ձիով է անում․ Բաշար Ասադն անակնկալ այց է կատարել Մոսկվա
Այսօր հայտնի է դարձել, որ երեկ երեկոյան անսպասելի այցով Մոսկվա է ժամանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ մեծ պատվիրակության հետ միասին։ Ուշ երեկոյան ակայացել է հանդիպում Ռուսաստանի պատվիրակության հետ, որը գլխավորել է Վլադիմիր Պուտինը։
Սկզբում նախագահները բանակցել են առանձին, հետո արդեն ընդլայնված պատվիրակություններով ու հանդիպման արդյունքները ներկայացվել են շատ հակիրճ ու պաշտոնական սղագրության տեսքով, որը սակայն շատ բաներ է հուշում։
Նախ, դատելով դրա տեքստից, ակնհայտ է դառնում, որ Պուտինը ցանկացել է ընդգծել, որ Ասադն իր հրավերով է ժամանել Մոսկվա։ Ասել է, թե ինքն է կանչել։ Սա ևս մեկ հիշեցում է Ռուսաստանի կողմից այն մասին, որ իրենց ձեռնամուխ են եղել գերտերության կարգավիճակում վերահաստատվելու ու Ասադի այցը վկայում է, որ առնվազն Սիրիան ընդունում է Ռուսաստանի գերիշխանությունը։ Բացի դրանից, Պուտինի ձևակերպումներից բխում է այն միտքը, որ այսօր ահաբեկչության դեմ իրական պայքարը մղում է միայն Սիրիան և նրան աջակցողները՝ լուսանցքից դուրս թողնելով ՆԱՏՕ-ին։
Բացի դրանից, խիստ ուշագրավ է նաև սղագրության այն հատվածը, որը վերաբերվում է Ասադի ասածներից։ Եթե հակիրճ, ապա Սիրիայի նախագահն ընգծելով, թե որքան երխատապարտ է Ռուսաստանի իշխանություններին ու ժողովրդին և ինչ կարևոր է հետևողականորեն շարունակել ոչնչացնել ահաբեկիչերին և այլն։ Սակայն ամենաուշագրավը նրանում է, որ Ասադը հայտարարել է, որ կոնֆլիկտի հանգուցալուծման համար կարևոր են քաղաքական քայլերը, որոնք կարտացոլեն ժողովրդի շահերը, այլ ոչ միայն իշխանությունների։
Այլ կերպ ասած, պետք է սպասել, որ ամենամոտ ապագայում Ասադից պետք է սպասել հայտարարություններ ու կոնկրետ քայլեր, որոնք էապես կնպաստեն քաղաքացիական պատերազմի ավարտին։ Առաջին անգամ է, որ Ասադը նման զիջողականություն է դրսևորում ու վաղը, երբ այդ մղձավանջը վերջապես հանգուցալուծվի, էական չէ, թե կպահպանի՞ Ասադն իր աթոռը, թե կհեռանա Սիրիայի քաղաքական ասպարեզից։ Էականն այն է, որ նա այնուամենայնիվ կվերադարձնի խաղաղությունը և բոլորը կհիշեն դա ու որ առավել կարևոր է, բոլորը՝ թե՛ Սիրիայում, թե՛ Սիրիայից դուրս, կհիշեն, թե ում հորդորով ու ջանքերով Ասսադը հասավ դրան։
Հիրավի, Պուտինը հանճարեղ քաղաքական գործիչ է։
Subscribe to:
Post Comments (Atom)
http://asekose.am/hy_AM/news/8/202926-poutine-krkin-anspaseli-qayl-ciov-e-anoum-basar-asadn-anaknkal-ayc-e-katarel-moskva.html
ReplyDelete