Monday, November 30, 2015

Պուտինի հերթական ապտակը էրդողանին․ ՌԴ նախագահը հրաժարվել է փարիզում հանդիպել իր թուրք կոլլեգայի հետ

Պուտինը հերթական շառաչուն քաղաքական ապտակն է հասցրել Թուրքիայի նախխագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հրաժարվելով հանդիպել վերջինիս հետ Փարիզում այսօր կայանալիք կլիմայի փոփոխությանը նվիրված միջազգային գագաթնաժողովի շրջանակներում։

Հիշեցնեմ, որ ավելի վաղ, Էրդողանը գանգատվել էր, որ նա փորձել է կապնվել Կրեմլի հետ, բայց նրա ջանքերը հաջողությամբ չեն պսակվել։ Սա միանշանակ շատ չոր ու վիրավորական դիրքորոշում է դիվանագիտությունում, որը վկայում է մի կողմից Պուտինի վճռականության մասին, իսկ մյուս կողմից հուշում է, որ ռուս-թուրքական դիմակայությունը դեռ չի էլ հասել իր կիզակետին։

Այս մասին նաև հուշում են ոչ այնքան հրապարակային այլ գործողություններ, որոնց մասին այդքան չի խոսվում առայժմ։ Մասնավորապես, երկու կողմերն էլ բավականին ակտիվ ու վտանգավոր զորաշարժեր են անում և օրինակ ռուսական կողմն այսօր հայտարարել է, որ երկու թուրքական սուզանավ անընդհատ հետևում են <<Մոսկվա>> հրթիռային հածանավին, որն ինչպես գգիտեք մասնակցում է Սիրիայի օդային սահմանի փակմանը՝ թուրքական օդուժի համար։

Կարծում եմ, որ այս պահի դրությամբ կարելի է արձանագրել, որ ռուս-թուրքական հարաբերություններն այս աստիճան սրված չէին եղել 1917 թվականից ի վեր ու թեև վաղ է դեռ խոսել ռազմական ռեալ բախման մասին, սակայն մեծ վստահությամբ կարելի է պնդել, որ ռուսներըը դեռ իրենց վերջին խոսքը չեն ասել դեռ ու Թուրքիան դեռ շատ է ցավոտ հարվածներ ստանալու։ Ողջ հարցը կայանում է նրանում, թե ինչպիսին կլինեն թուրքիայի հավանական պատասխան քայլերև և որքանով են թուրքերը վճռականորեն տրամադրված այս դիմակայությունն էլ ավելի խորացնելու հարցում։

Wednesday, November 25, 2015

Ռուսական ինքնաթիռի խոցումը հերթական անգամ ի ցույց դրեց մեր արևմտամոլների խղճուկությունն ու տկարամտությունը

Երբ երեկ հայտնի դարձավ, որ թուրքական օդուժը ռուսական ռազմական իինքնաթիռ է կործանել, դրան ամենաոգևորված արձագանքողները սիրիայի իսլամիստների հետ զուգահեռ, թերև միայն հայ արևմտամոլներն էին։ Ողջամիտ ցանկացած մարդ պարզապես խորը զզվանք էր ապրում՝ տեսնելով, թե ինչ խորը բերկրանք է տիրում տարատեսակ մարդուկների մոտ, ովքեր օրնիբուն գլուխներս տանում են մարդու իրավունքների, հումանիզմի և օրինականության մասին, բայց հենց նման մի բան է լինում, ի ցույց են դնում իրենց փտածության աստիճանը։

Այս կատեգորիայի խղճուկությունը կայանում է, որ իրենք էլ չեն գիտակցում, որ կողքից նայողի համար իրենց արածն այսպես է երևում․ պատրաստ եմ անգամ թուրքի ապօրինությունը ոողջունել, մենակ թե այն ուղղված լինի Ռուսաստանի դեմ։ Հարգելիներս, դուք ոողջամտությունը նոր չեք կորցրել, բայց ինչ որ սրբություն ունե՞ք։ Եթե այդքան կարևորում եք օդային տարածքի անձեռմխելիությունը, որ համարում եք, որ 17 վայրկյանը (հենց այդքան է ռուսական ինքնաթիռը գտնվել թուրքիայի տարածքում) արդեն հերիք է ինքնաթիռ խոցելու համար, ապա ինչո՞ւ էիք լռում, երբ Սիրիական բանակն էր թուրքական ինքնաթիռ խոցել իր օդային տարածքում։

Իրականում լռության պատճառն առավել քան պարզ է․ արևմտամոլների տերերը ում դատապարտեն՝ մեր զոմբիները դրան էլ կդատապարտեն, իսկ ում աջակցեն՝ դրան էլ կաջակցեն։ Ու թքած ունեն նրանք, որ աջակցություն են ցուցաբերում նույն թուրքին։ Չէ՞ որ կարևորը մի շարք դեսպանների հավանությանն արժանանալն է։

Ու ամենաշատը այս պարագայում զայրացնում է, որ սրանք դեռ անամոթություն ունեն պիտաավորելու այն մարդկանց, ովքեր Թուրքիայի արարքն արդարացիորեն ստորություն են համարում և դրա համար արժանանում են այս ոչուփուջերի կողմից այնպիսի պիտակների, ինչպիսիք են ռուսուլման, պուծինասեր, պուտինապաշտ, ռուսալե և այլն։ Մարդ լինի, սրանց հարցնի, թե բա դո՞ւք ինչ եք։ Ես կարող եմ ասել այդ հարցի պատասխանը։ Բնութագրենք հենց ձեր սիրելի թյուրքական հայտնի իմաստով․ դուք մանկուրտ եք՝ մարդ, ով կամազուրք ստրուկ է է հոգեկան հիավանդ։

Friday, November 20, 2015

Ընդդիմությունը չի կողմնորոշվում, թե ինչին է դեմ՝ անհատների՞ն, թե՞ սահմանադրությանը

Արդեն 10 օր է ուշադիր հետևում եմ Սահմանադրական բարեփոխումների շուրջ ծավալվող քարոարշավին ու կարող եմ ասել, որ այս ողջ ընթացքում բարեփոխումներին դեմ հանդես եկող մարդկանց մոտ գերակայել են առավելապես էմոցիոնալ ու անձնավորված փաստարկները։ Այսինքն, մեծ հաշվով ընդդիմադիրների փաստարկները հիմնվում են նրա վրա, որ գործող իշխանությունները ու ՀՀԿ-ն լավը չեն, ուստի չի կարող նրանց առաջարկած Սահմանադրությունն էլ վատը չլինել։

Ու այս պատճառհետևանքային կապը կարմիր գծով անցնում է ընդդիմադիրների բոլոր փաստարկների միջով․ իրենք վատն են, իրենք բոբո են, իրենք էս են, իրենք էն են․․․ Սակայն, եթե վերլուծում ենք իրավիճակն ավելի խորը ու ավելի սառնասիրտ, հասկանում ենք, որ այդ ամենը որքան էլ արդադարցի լինի՝ երկրորդական գործոն են այն պարզ պատճառով, որ նույն իշխանությունները, նույն ՀՀԿ-ն ու նույն այն անձինք, ում անվանարկամամբ ընդդիմադիրները փորձում են ավելի ազդեցիկ դարձնեն իրենց փաստարկներն ու ավելի փաստարկները, չեն կորեչելու ոչ միայն նոր Սահմանադրություն ունենալու դեպքում, նրանք իրենց տեղերում են մնալու գործող սահմանադրության պահպանման պարագայում էլ։ Ու սա արդեն ոչ թե հիպոթեզ է, այլ կայացած իրականություն ու պրակտիակորեն ապացուցված փաստ։

Այլ կերպ ասած, Սամվել Ալեքսանյանը լինելու է թե՛ նոր Սահմանադրությմաբ, թե՛ առանց դրա։ Այլ կերպ ասած, Գալուստ Գրիգորիչը երևի չլինի թե՛ նոր Սահմանադրությամբ, թե՛ առանց դրա (տարիքի պատճառով)։ Այլ կերպ ասած, Լիսկան այդպես էլ չի պահելու իրեն պատմական գիտությունների դոկոտորին հարիր՝ անկախ նարնից, թե ինչ սահմանադրություն լինի։ Ու էլի նման տխուր և ուրախ օրինակներ՝ եթե Սահմանադրական բարեփոխումները բերում ենք անձնավորումների մակարդակ։ Այդ բոլոր անձինք մահկանացու են, այսինքն անցողիկ։ Վաղ թե ուշ այդ անհատները լքելու են ասպարեզը, իսկ Սահմանադրությունը մնալու է ու պետք է քննարկումներն ու պոլեմիկան տեղափոխել հենց այդ դաշտ։

Thursday, November 19, 2015

Ընդդիմադիր ուժերը սաբոտաժներ են կազմակերպում «Այո և ոչ» ռեալիթի շոուի մարզային հանդիպումների ժամանակ

Գնալով ավելի ակնհայտ է դառնում որոշ քաղաքական ուժերի որդեգրած բավականին անազնիվ քայլի՝ «Այո և ոչ» ռեալիթի շոուի շրջանակներում։ Սա էլ արդեն երկրորդ օրն է, երբ նախագծի մասնակիցները Շիրակում հանդիպում են ոչ թե պատահական քաղաքացիների, այլև բավաանին տաքացած զանգված, որոնց մեջ քիչ չեն կոնկրետ քաղաքական ուժերի մարզային ներկայացուցիչները և ովքեր ամեն գնով փորձում են ժխոռ սարքել ու բորբոքել հավաքվածներին։

Գյումրիում այդ սուրբ առաքելությունը ստանձնել էին լևոնականները, այսօր հայրիկյանի ինչ որ հնամենի կողմնակից էր ակտիվորեն ցուցաբերում։ Սա ազնիվ չէ։ Ազնիվ չէ թեկուզ արդեն այն պարզ պատճառով, որ նույն ՀԱԿ-ն ու Հայրիկյանը հրաժարվել են մասնակցել այս նախագծին, բայց փաստորեն տակից լա՜վ էլ մասնակցում են՝ իրենց կողմնակիցների միջոցով։ Մոտս տպավորություն է, որ հատկապես ՀԱԿ-ը հրահանգ է իջեցրել իր մարզային կառույցներում, որպեսզի հնարավորինս շատ հանդիպումների ներկա լինեն ու անեն հնարավորը՝ «Այո»-ի կողմնակիցներին լռեցնելու ու տհաճություն պատճառելու համար։ Դե հանրապետականներն էլ կարելի է ասել կամիկաձեներ են, որովհետև ի սկզբանե պարտված դիրքորոշում ունեն Շիրակի բնակչի համար։

Ընդ որում, խոսքը ոչ թե զուտ անհարմար հարցեր տալու մեջ է, այլ հենց սաբոտաժի, ես պատահական չեմ կիրառում այս բառը։ Բացի նրանից, որ հնչում են անհարմար, կամ էլ թեմայի հետ կապ չունեցող հարցեր, հետո էլ չեն թողնում, որ ընդդիմախոսները խոսեն՝ վանկարկումներ, բուռն արտահայտություններ, երբեմն էլ՝ վիրավորական արտահայտություններ թույլ տալով նրանց հասցեին։ Արդյունքում ստեղծվում է ժխոռ ու շիլաշփոթ, որից ոչ մի բան չի հասկացվում ու որը դիտելուց հետո, միայն տհաճ նստվածք է մնում։

Wednesday, November 18, 2015

Շնորհակալություն «Այո և Ոչ»-ին, որ ցույց է տալիս մեր քաղաքական դաշտի ներկայացուցիչների ողջ մերկությունը (Video)

Իրոք որ հրաշալի ու աննախադեպ հաջող նախագիծ է «Այո և Ոչ»-ը, քանի որ հրաշալի իլյուստրացնում է այն անփառունակ կեցությունը, որում գտնվում է մեր ՈՂՋ քաղաքական դաշտը։ Իրոք հրաշք է, նայում-նայում ես ու չես կշտանում։ Առայժմ, ամենահետաքրքիր դրվագներից մեկը՝ Գյումրու հանդիպումն էր ու հատկապես՝ Ազատ Դեմոկրատների ներկայացուցիչ Նարեկ Այվազյանի ու Սամվել Ֆարմանյանի բախումն էր։

Ծուռը նստենք ու դուզը խոսանք․ Ֆարմանյանը կոնկրետ այդ դրվագում իրավացի է։ Հա, բոլորսս էլ գիտենք, որ ինքը հանրապետական է, բոլորս էլ գիտենք, որ հանրապետականում լիքը թալանչիներ կան, բոլորս էլ գիտենք, որ նույն Ֆրամանյանը նաև դրանց շահերն է պաշտպանում, թեկուզ այն պարզ պատճառով, որ նույն թիմում է նրանց հետ։ Եղբայր, բայց արդյո՞ք դա նշանակում է, որ Ազատ Դեմոկրատները իրենց իրավունք ունեն, որպես սորբ ու անմմեղ, մաքուր ձեռքերով ու էլեգենատ քաղաքական ջենթլեններ ներկայացնելու։

Ու հենց դրա համար էլ ճիշտ է Ֆարմանյանը, երբ Այվազյանի բոոցկլտուն ճառին՝ թալանչիների մասին, անդրադարձում է այն անհարմար փաստով, որ Ազատ Դեմոկրատների առաջնորդ Խաչատուր Քոքոբբելյանն՝ ինքը հանդիսանում է Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը, ընդ որում, ինչպես Հայաստանի գրեթե ԲՈԼՈՐ հարուստները, ովքեր հարստացել են Հայաստանում գործունեություն ծավալելով, ինքն էլ հաստատ աքուր ձեռքերով չի կուտակել այդ միլիոնավոր դոլարները։

Այ հենց սա է մեր իրականության ամենամեծ դրաման։ Մեր խնդիրը նա չէ, որ գործող իշխանություններն են վատը։ Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ որքան էլ դրանք լինեն վատը, մենք դրա այլընտրանք չունենք, պարզապես չունենք։ Ու շնորհակալություն «Այո և Ոչ»-ին, որ այսքան ակնառու ի ցույց է դնում մեր հասարակության այդ մեծ ողբերգությունը։

Tuesday, November 17, 2015

Զուրաբյանը լավ կանի օդ ցնցելու փոխարեն, ինքն էլ իր ասելիքն ասի ժողովրդին

Զուրաբյանի մոտ կարծես թե կրկին աշնանային սրացումներ են սկսվել ու էլի իրեն տվել է մեկ արտիստի թատրոնի ֆորմատին։ Հարցազրույցներ, հայտարարություններ ու ելույթներ, որտեղ միակ խոսացողն ինքն է ու զարմանալի չէ, որ ծամած պլաստինկայի տպավորություն է ստեղծվում։ Քոչարյան Կարենն էլ ըստ իս շատ ճիշտ առաջարկ է արել, երբ պաշտոնապես հրավիրել է Զուրաբյանին գոնե մեկ ժամով միանալ «Այո և Ոչ»-ի արշավին։

Ինձ խիստ հետաքրքիր է, թե ինչո՞ւ է Զուրաբյանը համառում ու կտրականապես հրաժարվում այս նախագծին մասնակցելուց։ Անցած 4 օրերն ապացուցեցին, որ նախագիծն իրոք անաչառ է ու ոչ մի ֆարս չի պարունակում, ընդդիմադիրներին չեն լռեցնում, չեն սահմանափակում խոսքում։ Ի վերջո, բավականին պատկառելի անցյալ ու թե՛ իշխանությունում, թե՛ ընդդիմությունում լինելու փորձ ունեցող գործիչներ են մասնակցում դրան։

Իմ կարծիքով, խնդիրը նրանում է, որ օդ ցնցելուն այդքան սովոր Զուրաբյանը պարզապես խուսափում է հասարակ ժողովրդի հետ առերեսվելուց, որովհետևր գիտակցում է, որ մի բան է խոսել Լևոն պապիկի անվան աղանդի հետևորդների նոսր բազմության առջև, ովքեր նույնիսկ Զուրաբյանի ամեն ասածին վերաբերվում են ասես Աստծո մարգարեի խոսքի, և միանգամայն այլ բան է խոսել հիասթափված ու անկուսակցական գյուղացու առջև, ով սիրով պատրաստ է մի երկու քաղցր խոսք ասել թե այս, թե բոլոր նախկին իշխանությունների մասին, այդ թվում՝ Լևոնի ու ՀՀՇ-ի։

Զուրաբյանը չի ուզում գնալ դրան, որովհետև գիտի, որ ֆեյսբուքում ու Ազատության ասուլիսում լաչառություն անելը ու բոլոր ընդդիմախոսների ռեժիմի ագնետ հռչակելն ավելի հեշտ է, քան վբիրտուալ իրականությունից կտրվելն ու իրական մարդկանց հետո առերեսվելը։ Ընդհանրապես, ինձ դուր չի գալիս այն էլիտար գոռոզության պաթոսը, որի մեջ իրեն պարուրել է Զուրաբյանը։ Ասենք Բագրատյանի ռանգը չի ընկնում նրանից, որ նա հանդիպում ու խոսում է մարդկանց հետ, լսում է փաստարկներ, հարցեր ու մեղադրանքներ, մինչդեռ ի տարբերություն Զուրաբյանի, ով մամլո խոսնակից ավելի լուրջ պաշտո, մեկ էլ պատգամավորի պաշտոնն է ունեցել, եղել է երկրի վարչապետ։

Զուրաբյան Լևոնը լավ կանի, եթե ծանր տեղը թեթևացնի ու ինքն էլ գա իր ասելիքն ասի հենց մարդկանց, թե չէր արդեն զզվացրեց սրան-նրան դանոսներ գրելով ու համոզելով, որ իշխանություններին սաստեն։ Դանոսչիկություն անելու փոխարեն, թող փորձի անել այն, ինչ պետք է անի քաղաքական գործիչը՝ դեպի իրեն գրավել էլեկտորատը։

Monday, November 16, 2015

Սահմանադրական բարեփոխումների արշավում ոչ ոք այնքան չի նպաստում «Այո»-ին, որքան «Ոչ»-ի ճակատի կարկառուն դեմքերը

Ժողովուրդը հոգնել է պաթոսից ու դեմագոգիայից ու դա մենք տեսնում ենք «Այո և Ոչ» նախագծի յուրաքանչյուր մարզային հանդիպման ժամանակ, երբ բազմաթիվ հասարակ գյուղացիներ ու մարզային կենտրոնների բնակիչներ իրոք հոգնած ու հուսահատ ասում են մոտավորապես նույնը. հիմա ինչի՞ եք եկել, մեկ ա էլի խաբելու եք, հոգնել ենք արդեն թե դիմությունից, թե ընդդիմությունից։

Ինչի՞ց են հոգնել այս մարդիկ առավել շատ։ Իշխանությունների կամայականությունների՞ց։ Իհարկե։ Համատարած կոռումպացվածությունից ու ընտրողական արդարադատությունի՞ց։ Բնականաբար այո։ Բարդ սոցիալական պայմաններից ու հեռանկարի բացակայությունի՞ց։ Անշուշտ։ Սակայն մարդիկ հոգնել են նաև մեսսիաներից, դեմագոգներից ու անընդհատ հուսախաբ լինելուց։ Հոգնել են, երբ այդ արատավոր իշխանության կողքին տեսնում են ոչ պակաս արատավոր ընդդիմություն և նման քարոզարշավների ժամանակ, դեռ հարցն է, թե ինչն է ավելի նյարդայնացնող՝ արդեն սովորական դարձած դժվար կյանքը՞, թե՞ ընդդիմության անբովանդակ ու պոպուլիստական կեցվածքը։

Կարծում եմ, որ չափազանցեցրած չեմ լինի, եթե ասեմ, որ այսօր հանրաքվեին «Այո» քվերակողների մեջ քիչ չի լինելու այն մարդկանց թիվը, ովքեր իրենց «Այո»-ն ասելու են ոչ թե հանուն ինչ որ բանի ու ինչ որ մեկի, այլ ոմանց ինանդու և այդ ոմանք այն պոպուլիստ դեմագոգներն են, ովքեր այսօր հեռուստաէկրաններից ու այլ ռեսուրսներով իրենց սրբերի տեղ են դրել, իսկ ժողովրդին՝ անուղեղ մալի։

Արամ Մանուկյանը հայտարարում է, որ Հայաստանում «Այո» ասող գեթ մեկը չկա (ի՞նչ գիտես), Զուրաբյանը հայտարարում է, որ հավաստի տեղեկություններ ունի, որ Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հանձնաժողովին (ապացույցներ չի ներկայացնում), Սեֆիլյանն էլ իր հերթին է ինչ որ համազգային մոբիլիզացիայի մասին բարբաջում (այն պարագայում, երբ 100 հոգի մարդ չեն կարողանում փողոց հանել) և այլն։ Եվ այս ամենը այն աստիճան է նյարդայնացնում իր ցինիկությամբ ու իրատեսության բացակայությամբ, որ պարզապես ուզում ես անել ճիշտ հակառակը, ինչ քարոզում են այս դատարկախոսները։

Friday, November 13, 2015

Վաղինակ Շուշանյանը խայտառակ վատ է հանդես գալիս «Ոչ»-ի ճակատում

«Այո և ոչ»-ի այսօր մեկնարկած ռիալիթի շոուին հետևում եմ մեծ հետաքրքրությամբ ու նախ մի երկու բառով խոսեմ հենց այս նախագծի մասին։ Ես չէի էլ պատկերացնում, որ մեր հեռուստատեսությունում կա այդքան վճռականություն՝ նման ֆոմատ հեռարձակելու համար, որովհետև այն ինչ տեսնում եմ, իսկապես խոսքի ազատություն է ու բացառիկ հնարավորություն՝ առաջին հերթին իշխանական վերնախավի համար, որպեսզի նրանք հասկանան, թե ինչ են իրկանում իրենց մասին մատծում հասարակ մարդիկ ու ինչքան անմեղ հրեշտակներ են գործող ընդդիմադիրներն ու ակԾիվիստները։ Ես այսօր մի քանի ժամում ավելի շատ արդարացի մեղադրանքներ ու տեսակետներ լսեցի քննաադատական, քան լսել էի հեռուստատեսությամբ վերջին մի քանի տարիների ընթացքում։

Հիմա բուն քարոզչության ու դրա ներկայացուցիչների մասին։ Ուրեմն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Հայաստանի հարավ մեկնած քարոզչական թիմի մեջ ամենաթույլ ու խղճուկ վիճակում գտնվող մասնակիցը Վաղինակ Շուշանյանն է։ Նույնիսկ Կրինե Աճեմյանն ու Մարգարիտ Եսայանն այդքան բարդ ու անախորժ վիճակներում չէիին հայտնվում, թեև ներկայացնում էին գործող իշխանությունները, իսկ Շուշանյանը ֆեյսբուքում ամպագոռգոռ հայտարարություններ անելուց հետո գնաց Սյունիք ու․․․ ու облажатся եղավ։

Չգիտեմ, երևի ճիշտ են ասում, որ Վաղինակ Շուշանյանի զվյոոզդը բաղրամյանից հետո տարավ ու երևի դրա համար էլ վտարեցին շրժուից, որովհետև նման հանպատրաստի կերպով, չուսումնասիրելով, թե ուր ես գնում և ինչից պետք է խոսաս, չիմանալով տվյալ բնակավայրի ու տարածաշրջանի վերաբերյան կարևոր հանգամանքներ, քե դնել քարոզիչի տեղ ու մարդկանց ինչ որ բան համոզելը առնվազն անպատասխանատվություն է և անարգանք տեղաբնակաների նկատմամբ, դրա համար էլ, հենց Վաղոն սկսում էր խոսալ, մի երկու բառ հետո տեղի ապրողնեերը մի հատ նենց հաակափաաստարկ էին բերում, որ Վաղոն երկու թիակների վրա պառկում էր։ Երևի հույսը դրել էր նրա վրա, որ հեսա կգնա, ավտոբուսից կիջնի ու ամրդիկ հիացմունքից լեզուները կուլ կտան, որ իրենց պատվի է արժանացրել իր շփմամբ Բաաղրամյանի Մեսսիան, բաայց արի ու տես, որ մարդիկ առանձնապես տոն չէին տալիս ու երբ Վաղոն սկում էր խոալ թեմաների շուրջ, որոնց թույլ էր տիրապետում, միանգամից բերնին գալիս էին։

Ու քանի դեռ «Ոչ»-ի ճակատի առաջին գծերում նման ինքնամոռացության մատնված դեմագոգներ են կանգնած, «Ոչ»-ի ճակատի բանը նույնքան բուրդ է, որքան «Այո»-ինը։

Thursday, November 12, 2015

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավը հավակնում է դառնալու մեր պատմության ամենաառաջադեմն ու նորարարականը

Թեև բոլոր ընտրությունների ու հաանրաքվեների ժամանակ հայտարարվում է, որ այս անգամ դրանք լինելու են ամենամաքուրն ու ամենաարդարը, արձանագրվող արդյունքները որպես կանոն խոսում են այլ բանի մասին։ Սակայն Սահմանադարական բարեփոխումների հանրաքվեի նախապատրաստություններին ու ծավալվաղ քարոզչական արշավներին հետևելով ակամայից լցվում եմ բարետեսությամբ։

Առանձնակի դուրս գալիս է այն հանգաամանքը, որ իմ հիշողության մեջ աննախադեպ ազատություն ու հավասարություն է ընձեռված երկու կողմերին էլ՝ մեդիա ռեսուրսներից օգտվելու առումով։ Զարամանալի է, բայց փաստ, որ այս անգամ եթերային ժամանակ ընդդիմադիրները ստանում են բոլոր հիմնական հեռուստաընկերություններում, ընդ որում, չի կարել ասել, որ այդ էպիզոդներում նրանք ստատիկ դեր են խաղում ու հնարավորություն չեն ունենում իրենց դիրքորոշումն արատահայտել։

Ուշագրավ է նաև այն, որ համենայն դեպս քարոարշավի այս փուլում, դեռ չենք տեսել սև փիառի նշանակալի կիրառություն (չհաշված Զուրաբյանի արկածները՝ Վենետիկի հանձնաաժողովի կաշառման թեմաների շուրջ) և որևէ քիչ թե շատ նշանակալից բռնության, կամ էլ բռի հակազդեցության մասին էլ որևէ լուրեր չկան։

Շատ կուզենայի, որ այս ոգին պահպանվեր և նմուշի համար գոնե մեկ անգամ մեր քաղաքական ուժերը պահեին իրենց այնպես, ինչպես դա հարիր է քաղաքակիրթ երկրին՝ թույլ տալով, որպեսզի գոնե մեկ անգամ ժողովուրդի համար իմաստավորված լինի քվերակության գնալն ու այս կամ այն ընտրությունն անելը ու այդ իմաստավորումը լինի ոչ թե ընտրակաշառքով արտահայտված, կամ էլ ադմինիստրատիվ լծակներով, կամ էլ սիրում եմ-չեմ սիրում հայեցաակարգով, այլ կշռադատված ու հիմնավորված դիրքորոշումով, որը ձևավորվել էր շաբաթներ շարունակ կողմերի փաստարկները լսելուց հետո։

Tuesday, November 10, 2015

Ինչու Հայաստանը չի կարող ՆԱՏՈ-ի հետ համատեղ հեռանկարներ ունենալ

Սիրիայում շարունակվող պատերազմի ու Ռուսական միջամտության ֆոնին, ինչպես նաև մեր տարածաշրջանում տեղ գտնող բոլոր նոր արգացումների արդյունքում, կարծես թե ակնհայտ է դառնում, որ Հայաստան-ՆԱՏՕ համատեղ հեռանկարները գնալով անհնար են դառնում, քանզի նոր երկաթյա վարագույրը, որը բժանելու է աշխարհ ճամբարների, մեզ իրարից բաժանում է։ Սակայն սա ամենևին միակ պատճառը չէ, որը եթե ոչ անհնար, ապա աաննապատակահարմար է դարձնում Հայաստանի ու ՆԱՏՕ-ի համագործակցության հետագա խորացումը, էլ չխոսենք՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին։

Անկախ բոլոր հանգամանքներից՝ կախված ռուս-ամերիկյան լարված հարաբերություններից, Հայաստանն ունի իր ծանրակշիռ պատճառները՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասիին մեկընդմիշտ մոռանալու։ Առաջին պաատճառը, որը կնշեի՝ աշխարհաքաղաքկան ու ինչո՞ւ ոչ՝ բարոյականն է։ Անկախ նրանից, թե ինչ կլինի պագայում, Թուրքիան եղել է, կա ու միշտ լինելու է մեր դարավոր թշնամմին և ոչինչ չի կարող փոխել դա և այն մարդիկ, ովքեր ցանկանում են դաշնակից դառնալ մեր նախնիներին մորթաած այս պետության հետ, թող մի պահ իրենց անցյալը հիշեն։ Մի՞թե մեր աղաղակող նահատակների վրա թքած ունեն։ Բացի դրանից, մենք Թուրքիայի համար ասես ոսկոր լինենք կոկորդում, որը խնգրում է միանալ նրան Թյուրքական մնացյալ աշխարհի հետ և քանի դեռ սա այդպես է, Թուրքիայի համար մենք միշտ էլ լինելու ենք յուղոտ թիրխ, այլ ոչ թե դշնակից։

Կա հարցի տնտեսական ու ռզմագիտկան կողմ ևս։ ՆԱՏՕ-ին անդամակցելն ի թիվս յլ բաների, նշնակում է նաև բանակդ համապատասխանեցնել ՆԱՏՕ-կն ստանդարտների, իսկ դա իր հերթին նշանակում է, որ մենք պետք է միլիարդավոր դալորների վարկերի տակ մտնենք, որպեսզի զուտ մեր սպառազինությունը փոխենք՝ սկսած հրաձգային զենքերից, վերջացրա բրդ զրահատեխնիկայով ու տեխնոլոգիապես հագեցվծ այլ միջոցներով։ Բացի դրանից, պետք է միանգամից ձեռք քաշենք մեր ողջ պահեստազորից ու ըստ էության՝ սպայական կորպուսից, որովհետև այդ ՆԱՏՕ-ական տեխնիկան յուրացնելու խնդիր կա, ՆԱՏՕ-ական մարտավարություն ու ռազամավարություն յուրացնելու խնդիր կա։ Պատրա՞ստ ենք սրան․ ՈՉ։ Մեզ պե՞տք է նման բան․ ՈՉ։

Արդյունքում, ՆԱՏՕ-ի հետ համագործակցություն զարգացնելու ու առավել ևս՝ կազմակերպությանն անդամակցելու խոսակցությունները զուտ երազախաբության ոլորտից են և անգամ եթե ցանկացծ նման պրոցեսսին չլիներ երշխավորված հակաքյլերի փաստը Ռուսաստանի կողմից, դա պրապես չի բխում մեր շհերից, իսկ այսպիսի խոսակցությունները ասպարեզ նետվում են առավելապես ինչ-ինչ ուժեր ու նհնտներ բարբաջանքների արդյունքում, ովքեր Վաշինգթոնյան կերաակրատաշտից են սնվում լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում՝ պարզապես աադեկվատ չեն։

Monday, November 9, 2015

Աշոտյանի թոք շոուն լավն է, բայց թոք շոուի հաղորդավարը՝ վատը (Video)

Առայժմ դժվար է հասկանալ, թե որքան կլինի Հանրային Հեռուստաընկերության նոր քաղաքալան թոք շոուն ինչքան կյանք կունենա՝ զուտ Հանրաքվեի նախաշեմին ստեղծված հարթա՞կ է, որը կփակվի հանրաքվեից հետո, թե՞ ավելի հարատև պրոյեկտ կդառնա, սակայն այս պահի դրությամբ կարելի է արդեն երկու կարևոր դիտարկում անել։

Մի կողմից, հաղորդման ֆորմատն ու մակարդակը լավն էր։ Լինելով թոք շոու, այն չէր կրկնում հայկական թոք շոուների ստանդարտ սխալը, երբ կարճ եթերային ժամանակ ունենալով, հրավիրում են անթիվ-անհամար հյուրեր և մարդիկ հաճախ ժամանակ չեն ունենում իրենց ասելիքը տեղավորել եթերային ժամանակի մեջ ու հաճախ նրանց հերթ էլ չի հասնում։ Հետո գովելի է հենց քաղաքական թոք շոուի ֆորմատը, որտեղ լուրջ նշանակություն և ակտուալություն ունեցող ներքաղաքական ու արտաքին քաղաքական հարցեր են քննարկվում, այլ ոչ թե արհեստական կուսաթաղանթների ու կին թամադաների պես հիմար հարցեր։

Հիմա հաղորդման թերության մասին․ Աշոտյանը պրոյեկտի ամենաթույլ օղակն է։ Ու հարցն այն չէ, որ հեռոուստադիտողների մի մասի համար նա ընդունել, կամ անընդունելի է, որպես ԿԳ նախարար։ Հաարցը նույնիսկ այն չէ, որ ինքը ՀՀԿ-ի փոխնախագահ է, կամ էլ այն, որ նախարարին այդքան էլ հարիր չէ հաղորդավարի կարգավիճակում լինի։ Խնդիրն ըստ իս նրանում է, որ Արմեն Աշոտյանը՝ լինելով խարիզմայից մեղմ ասած ոչ զուրկ ու բավականին թրծված բանախոս, ոչ մի կերպ չէր կարողանում հարմարվել նման թոք շոուների հաղորդավարների համար միակ ընդունելի՝ մոդերտորի ֆորմատին։ Եվ դա զարմանալի չէ, որովհետև բժշկական համալսարան ավարտած ու պետական կառավարման ոլորտում կարիեր արած մարդը ամենևին պարտավոր չի լավ հաղորդավար էլ լինել, ինչպես պարտավոր չէ լավ սանտեխնիկ, կամ էլ երկրաբան լինել։ Այլ կերպ ասած, Աշոտյանը չի տիրապետում մասնագիտական նրբությունների, որ պետք է ունենա թոք շոուների հաղորդավարը, էլ չխոսենք այն մասին, որ նա ավելի ակտիվորեն էր բանավիճում Արմեն Մարտիրոսյանի հետ, քան դա անում էր Խոսրով Հարությունյանը։

Եզզրակացություն․ թոք շոուն լավն է, կուզենայի, որ այն լիներ ու որակը չփոխեր, իսկ հաղղորդավարը վատն էր ու կամ պետք է փոխել հարղորդավարին (ի վերջո, ամենայն հայոց Աշոտյանից բացի, էլի հաղորդավարներ կարելի է գտնել, ովքեր ավելի պատրաստված կլինեն ու ավելի փորձառու), կամ էլ Աշոտյանը պետք է փոխի իր հաղորդավարության ռազմավարությունը, որոպեսզի թոք շոուն չվերածվի մեկ արտիստի թատրոնի ու մարդիկ տպավորություն չունենան, որ Աշոտյանիկ անձնական բենեֆիսն են նայում։

Thursday, November 5, 2015

Ռուսաստանը քողարկված սպառնալիք է հղում ԱՄՆ-ին ու իր դաշնակիցներին

ՌԴ Ռազմա-օդա-տիեզերական ուժերի գերագույն գլխավոր հրամանատար գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարյովը հայտարարել է, որ բացի կործանիչներից, գրոհիչներից, ռմբակոծիչներից ու ուղղաթիռներից, Ռուսաստանի ԶՈւ-ն Սիրիա է բերել նաև զենիթա-հրթիռային համակարգեր և դա արել է, որպեսզի ապահովագրի իրեն՝ ՌՕՏՈւ-ի ինքնաթիռները գողանալու, դամ ռուսական ռազմաբազային հարվածներ հասցնելու ֆորս-մաժորային իրավիճակներից։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ասսադի դեմ մարտնչող իսլամիստները ի սպառ զուրկ են օդուժից, իսկ ԶՀՀ-ները միայն օդային թիրախների խոցման համար են նախատեսված, դժվար չէ եզրակացնել, որ այս մեսսիջն ուղղված էր ոչ թե ԻՊ-ին, կամ էլ այլ ահաբեկչական կազմակերպություններին, այլ դրանց սնուցող ու աջակցող երկրներին, որոնք բոլորն անխտիր ԱՄՆ դաշնակիցներն են։

Այլ կերպ ասած, Ռուսաստանը ոչ երկիմաստ մեսսիջ է հղում, որ նախապատրաստվել է ցանկացած իրավիճակի ու վճռական քայլերի կդիմի ցանկացած ոտնձգության դեպքում․ լինի դա ինքնաթիռի գողություն, որը քիչ հավանական է, թե պայմանական հակառակորդի օդային ուժերի ակտիվություն։ Թաարգմանաբար, ռուսները ասել են հետևյալը․ մենք կխփենք մեր ինքնաթիռը, եթե փորձեք գաղանալ այն և կխփենք ձեր ինքնաթիռները, եթե փորձեք հարվածներ հասցնել մեր բազային։

Անկախ նրանից, թե որքանով է իրաական նման զարգացումը, պետք է արձանագրել, որ այսպիսի կոշտ հայտարարությունները բեկումնաային են ու աննախադեպ Ռուսաստանի կողմից։ Պուտինը շարունակում է հետևողականորեն վերականգնել համաշխարհային գերտերության Ռուսաստանի դիրքերը։

Monday, November 2, 2015

Անուղղելի Լյովիկը, կամ ի՞նչ տարբերություն Զուրաբյանի ու Անդրանիկ Նիկողոսյանի միջև


Երեկ Ռուսաստանի դաշնային խորհրդի խոսնակ և Պուտինի մերձավորներից Վալենտինա Մատվիենկոն հյուրընկալվել էր մեր հայրենի խորհրդարանում, որտեղ կարճ ասուլիսի ժամանակ, հարցի իրավունք էր ստացել նաև մեր անուղղելի Զուրաբյան Լևոնը։ Սույն պարոնը, թույլ չի տալիս, որ հասարակությունը մարսի իր նախկին փառահեղ կիքսը՝ կապված կեղծ մատնություն անելու մասով ու անմիջապես հերթական զուրաբյանական ախմախությունն է անում։

Ուրեմն, ՀՀ խորհրդարանի պատգամավորը (!), սկզբում ցիտում է մի ամբողջ պարբերություն Պուտինի ելույթից, որտեղ վերջինս խոսում է այն մասին, որ Սահամանադրական փոփոխությունները չեն կարող ինքնանպատակ լինել ու այնուհետև դիմեմ է Մատվիենկոյին, որպեսզի հաշվի առնելով Պուտինի ասածը, Ռուսաստանի իշխանությունները՝ ի դեմս Մատվիենկոյի, հորդորեն Հայաստանի իշխանություններին, որպեսզի նրանք ձեռընպահ մնան հանրաքվեի անցկացումից։

Հարկ չկա բացատրելու, թե ինչ ամոթալի բան է ինքնիշխան ու անկախ պետության տեսանկյունից, երբբ սեփական խորհրդարանի մանդատակիրը դիմում է այլ պետության ններկայացուցչին՝ ուղղակիորեն խնդրելով, որպեսզի այդ երկրորդ պետությունը միջամտի Հայաստանի ներքին գործերին։ Այլ հարց է, որ երկրորդ պետությունը շան տեղ չի դնում նման դեմագոգներին ու բնականաբար իր գործողությունները չի կառուցելու նման անթասիբ գործիչների խնդրանքներից ու ցանկություններից դրդված։

Այստեղ խնդիրը այլ հարթության վրա է։ Ամիսներ առաջ, երբ տխրահռչակ Անդրանիկ-բռնաբար Նիկողոսյանը հայտարարել էր, որ լավ կլինի, որ Հայաստանը մտնի ՌԴ կազմի մեջ, մի սարսափելի աղմուկ ու ընդվզում էր բաարձրացել և զավեշտալին այն է, որ այդ աղմուկը և Նիկողոսյանի հասցեին հնչող քննադատություններն ու հայհոյանքները առավել բարձր ու առավել ջանասիրաբար էին տալիս հասարակության այն շերտի ներկայացուցիչները, ովքեր գաղափարապես մոտ են Զուրաբյանին, էլ չասեմ հենց զուրաբյանի կուսակիցների ու ֆան ակումբի մասին։ Ակամայից հարց է ծագում նման պարոններին ու տիկնանց, թե ի՞նչ տարբերություն Նիկողոսյանի ու Զուրաբյանի միջև այսքանից հետո և արդյո՞ք կլսենք նույն հայհոյախառը մեկնաբանությունները ձեր կողմից Լյովիկի հասցեին նրա այս հերթական խայտառակ արարքից հետո։

«Նոր Հայաստան»-ը ոչ թե հայաստանյան նոր ընդդիմությունն է, այլ ամրիկյան հին գործակալական ցանց

nor-hayastanՀայաստանում արդեն դժվար է զարմանալ ընդդիմադիր որոշ ուժերի գործողությունների վրա, ուստի պետք էլ չէ զարմանալ նրա, որ չնայած նրան, որ «Նոր Հայաստանի» առանցքային անդամներից շատերի հասցեին հաճախ են հնչում մեղադրանքներ, որ նրանք ԱՄՆ դեսպանատնից են ուղղորդվում, իսկ որոշ դեպքերում էլ, բացահայտ մեղադրում են նրանց ամերիկյան հատուկ ծառայությունների գործակալներ լինելու մեջ, այս քաղաքական ուժի ներկայացուցիչները հերիք չի հանդիպում են ԱՄՆ դեսպանատան հետ, մի բան էլ հպարտորեն մամլո հաղորդագրություն են տարածում, թե փախադարձ հետաքրքրություն ունեցող հարցեր են քննարկել ամերիկացինեերի հետ։

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը մի անգամ շատ դիպուկ նկատել էր, որ գունավոր հեղափոխություններ ԱՄՆ-ում հնարավոր չեն, որովհետև այնտեղ չկա ԱՄՆ դեսպանատուն։ Այս պնդման արդարացիության մասին մենք բազմիցս ենք համոզվել հետխորհրդային ու արևելաեվրոպական մի շարք երկրների օրինակով։ Հիմա կարծես թե ակնհայտ է, որ ամերիկացիները իրոք մոբիլիզացրել են հայաստանում իրենց գունավոր համեստ կոնտինգենտը և ինչ որ բան են ուզում մտխլել։

Ու պետք չէ այստեղ աղաղակել ոմանց հերոսական անցյալից, այլոց իբր ազգանվեր գործունեությունից, երրորդների անբասիր կեցվածքից։ Ակնհայտ է, որ «Նոր Հայաստանն» իր մեջ ունի ուժեր, ինչպես օրինակ Հիմնադիր Խորհրդարանն է, որը գերհագեցած է սադրիչներով ու ամերիկյան գործակալներով, ունի ժառանգություն, որտեղից օրինակ Զարուհի Փոստանջյանը Մադլեն Օլբրայթի սիրելի կադրն է Հայաստանում, ունենք էլի մի շարք կասկածելի անհատներ ու միավորումներ, որոնք եթե դեռ վերբովկա չեն եղել ամերիկացիների կողմից, ապա սիրով պատրաստ են դրան։ Ողջ հարցը նրանում է, թե ինչ են ցանկանում անել այս տողադարձ եղած միկրոմիավորման հետ ամերիկացիները։ Այ դա իրոք հետաքրքիր է, որովհետև ակնհայտ է, որ սրանք բավարար պոտենցիալ չունեն նույնիսկ քիչ թե շաատ տպավորիչ քանակությամբ մարդկանց փողոց հանել, իսկ Սահմանադրակկան բարեփոխումներին հակազդելու ոչ մի լուրջ ռեսուրս չունեն․․․