Մի կողմից, հաղորդման ֆորմատն ու մակարդակը լավն էր։ Լինելով թոք շոու, այն չէր կրկնում հայկական թոք շոուների ստանդարտ սխալը, երբ կարճ եթերային ժամանակ ունենալով, հրավիրում են անթիվ-անհամար հյուրեր և մարդիկ հաճախ ժամանակ չեն ունենում իրենց ասելիքը տեղավորել եթերային ժամանակի մեջ ու հաճախ նրանց հերթ էլ չի հասնում։ Հետո գովելի է հենց քաղաքական թոք շոուի ֆորմատը, որտեղ լուրջ նշանակություն և ակտուալություն ունեցող ներքաղաքական ու արտաքին քաղաքական հարցեր են քննարկվում, այլ ոչ թե արհեստական կուսաթաղանթների ու կին թամադաների պես հիմար հարցեր։
Հիմա հաղորդման թերության մասին․ Աշոտյանը պրոյեկտի ամենաթույլ օղակն է։ Ու հարցն այն չէ, որ հեռոուստադիտողների մի մասի համար նա ընդունել, կամ անընդունելի է, որպես ԿԳ նախարար։ Հաարցը նույնիսկ այն չէ, որ ինքը ՀՀԿ-ի փոխնախագահ է, կամ էլ այն, որ նախարարին այդքան էլ հարիր չէ հաղորդավարի կարգավիճակում լինի։ Խնդիրն ըստ իս նրանում է, որ Արմեն Աշոտյանը՝ լինելով խարիզմայից մեղմ ասած ոչ զուրկ ու բավականին թրծված բանախոս, ոչ մի կերպ չէր կարողանում հարմարվել նման թոք շոուների հաղորդավարների համար միակ ընդունելի՝ մոդերտորի ֆորմատին։ Եվ դա զարմանալի չէ, որովհետև բժշկական համալսարան ավարտած ու պետական կառավարման ոլորտում կարիեր արած մարդը ամենևին պարտավոր չի լավ հաղորդավար էլ լինել, ինչպես պարտավոր չէ լավ սանտեխնիկ, կամ էլ երկրաբան լինել։ Այլ կերպ ասած, Աշոտյանը չի տիրապետում մասնագիտական նրբությունների, որ պետք է ունենա թոք շոուների հաղորդավարը, էլ չխոսենք այն մասին, որ նա ավելի ակտիվորեն էր բանավիճում Արմեն Մարտիրոսյանի հետ, քան դա անում էր Խոսրով Հարությունյանը։
Եզզրակացություն․ թոք շոուն լավն է, կուզենայի, որ այն լիներ ու որակը չփոխեր, իսկ հաղղորդավարը վատն էր ու կամ պետք է փոխել հարղորդավարին (ի վերջո, ամենայն հայոց Աշոտյանից բացի, էլի հաղորդավարներ կարելի է գտնել, ովքեր ավելի պատրաստված կլինեն ու ավելի փորձառու), կամ էլ Աշոտյանը պետք է փոխի իր հաղորդավարության ռազմավարությունը, որոպեսզի թոք շոուն չվերածվի մեկ արտիստի թատրոնի ու մարդիկ տպավորություն չունենան, որ Աշոտյանիկ անձնական բենեֆիսն են նայում։
No comments:
Post a Comment