Monday, November 2, 2015

Անուղղելի Լյովիկը, կամ ի՞նչ տարբերություն Զուրաբյանի ու Անդրանիկ Նիկողոսյանի միջև


Երեկ Ռուսաստանի դաշնային խորհրդի խոսնակ և Պուտինի մերձավորներից Վալենտինա Մատվիենկոն հյուրընկալվել էր մեր հայրենի խորհրդարանում, որտեղ կարճ ասուլիսի ժամանակ, հարցի իրավունք էր ստացել նաև մեր անուղղելի Զուրաբյան Լևոնը։ Սույն պարոնը, թույլ չի տալիս, որ հասարակությունը մարսի իր նախկին փառահեղ կիքսը՝ կապված կեղծ մատնություն անելու մասով ու անմիջապես հերթական զուրաբյանական ախմախությունն է անում։

Ուրեմն, ՀՀ խորհրդարանի պատգամավորը (!), սկզբում ցիտում է մի ամբողջ պարբերություն Պուտինի ելույթից, որտեղ վերջինս խոսում է այն մասին, որ Սահամանադրական փոփոխությունները չեն կարող ինքնանպատակ լինել ու այնուհետև դիմեմ է Մատվիենկոյին, որպեսզի հաշվի առնելով Պուտինի ասածը, Ռուսաստանի իշխանությունները՝ ի դեմս Մատվիենկոյի, հորդորեն Հայաստանի իշխանություններին, որպեսզի նրանք ձեռընպահ մնան հանրաքվեի անցկացումից։

Հարկ չկա բացատրելու, թե ինչ ամոթալի բան է ինքնիշխան ու անկախ պետության տեսանկյունից, երբբ սեփական խորհրդարանի մանդատակիրը դիմում է այլ պետության ններկայացուցչին՝ ուղղակիորեն խնդրելով, որպեսզի այդ երկրորդ պետությունը միջամտի Հայաստանի ներքին գործերին։ Այլ հարց է, որ երկրորդ պետությունը շան տեղ չի դնում նման դեմագոգներին ու բնականաբար իր գործողությունները չի կառուցելու նման անթասիբ գործիչների խնդրանքներից ու ցանկություններից դրդված։

Այստեղ խնդիրը այլ հարթության վրա է։ Ամիսներ առաջ, երբ տխրահռչակ Անդրանիկ-բռնաբար Նիկողոսյանը հայտարարել էր, որ լավ կլինի, որ Հայաստանը մտնի ՌԴ կազմի մեջ, մի սարսափելի աղմուկ ու ընդվզում էր բաարձրացել և զավեշտալին այն է, որ այդ աղմուկը և Նիկողոսյանի հասցեին հնչող քննադատություններն ու հայհոյանքները առավել բարձր ու առավել ջանասիրաբար էին տալիս հասարակության այն շերտի ներկայացուցիչները, ովքեր գաղափարապես մոտ են Զուրաբյանին, էլ չասեմ հենց զուրաբյանի կուսակիցների ու ֆան ակումբի մասին։ Ակամայից հարց է ծագում նման պարոններին ու տիկնանց, թե ի՞նչ տարբերություն Նիկողոսյանի ու Զուրաբյանի միջև այսքանից հետո և արդյո՞ք կլսենք նույն հայհոյախառը մեկնաբանությունները ձեր կողմից Լյովիկի հասցեին նրա այս հերթական խայտառակ արարքից հետո։

No comments:

Post a Comment