Թեև բոլոր ընտրությունների ու հաանրաքվեների ժամանակ հայտարարվում է, որ այս անգամ դրանք լինելու են ամենամաքուրն ու ամենաարդարը, արձանագրվող արդյունքները որպես կանոն խոսում են այլ բանի մասին։ Սակայն Սահմանադարական բարեփոխումների հանրաքվեի նախապատրաստություններին ու ծավալվաղ քարոզչական արշավներին հետևելով ակամայից լցվում եմ բարետեսությամբ։
Առանձնակի դուրս գալիս է այն հանգաամանքը, որ իմ հիշողության մեջ աննախադեպ ազատություն ու հավասարություն է ընձեռված երկու կողմերին էլ՝ մեդիա ռեսուրսներից օգտվելու առումով։ Զարամանալի է, բայց փաստ, որ այս անգամ եթերային ժամանակ ընդդիմադիրները ստանում են բոլոր հիմնական հեռուստաընկերություններում, ընդ որում, չի կարել ասել, որ այդ էպիզոդներում նրանք ստատիկ դեր են խաղում ու հնարավորություն չեն ունենում իրենց դիրքորոշումն արատահայտել։
Ուշագրավ է նաև այն, որ համենայն դեպս քարոարշավի այս փուլում, դեռ չենք տեսել սև փիառի նշանակալի կիրառություն (չհաշված Զուրաբյանի արկածները՝ Վենետիկի հանձնաաժողովի կաշառման թեմաների շուրջ) և որևէ քիչ թե շատ նշանակալից բռնության, կամ էլ բռի հակազդեցության մասին էլ որևէ լուրեր չկան։
Շատ կուզենայի, որ այս ոգին պահպանվեր և նմուշի համար գոնե մեկ անգամ մեր քաղաքական ուժերը պահեին իրենց այնպես, ինչպես դա հարիր է քաղաքակիրթ երկրին՝ թույլ տալով, որպեսզի գոնե մեկ անգամ ժողովուրդի համար իմաստավորված լինի քվերակության գնալն ու այս կամ այն ընտրությունն անելը ու այդ իմաստավորումը լինի ոչ թե ընտրակաշառքով արտահայտված, կամ էլ ադմինիստրատիվ լծակներով, կամ էլ սիրում եմ-չեմ սիրում հայեցաակարգով, այլ կշռադատված ու հիմնավորված դիրքորոշումով, որը ձևավորվել էր շաբաթներ շարունակ կողմերի փաստարկները լսելուց հետո։
No comments:
Post a Comment