Հետո այս տեղեկատվական աղմուկին միացան նաև իրանական ռեսուրսները, ովքեր հաստատեցին 3 տեղակալների սպանությունը, իսկ Բաղդադիի մասով հաղորդեցին, որ նա ծանր վիրավորվել է ռմբակոծության արդյունքում։
Սակայն տեղեկատվական այս հոսքը հենց սկզբից բախվեց թերահավատության պատնեշի։ Արևմտյան և ռուսական մի շարք լրատվամիջոցներ միանֆամից հիշեցին, որ վերջին տարիների ընթացքում, առնվազն 3 անգամ հաղորդվել է Ալ Բաղդադիի սպանության մասին, իսկ տվյալ դեպքում անգամ չեն ներկայացվում որևէ ապացույցներ, ոչ միայն վերջինիս լիկվիդացման, այլև այնպիսի փաստեր, որոնք կփաստեին, որ ավտոշարասյան նկատմամբ ինչ որ հարված է հասցվել։
Այսպիսով, կարելի է փաստել, որ այս պահի դրությամբ գործ ունենք չճշտված տեղեկատվության հետ, որը մեծ հավանականությամբ կարող է լինել պարզապես քարոզչական խայծ։ Սա չի բացառում այն, որ ԻՊ-ի ղեկավարի շարասյան նկատմամաբ ավիահարվածի դրվագ տեղ գտել է, ոչ էլ կարելի է վստահությամբ բացառել բարձրաստիճան ԻՊ-ականների ու հենց Ալ Բաղդադիի լիկվիդացումը, բայց այս պահին դեռ շատ վաղ է խոսել դրա մասին, որպես կայացած փաստի։
Ավելին, նույնիսկ Ալ Բաղդադիի լիկվիդացումը մեծ հաշվով ոչինչ չի կարող փոխել ընդհանուր պատկերում, որովհետև ԻՊ-ի առանձնահատկությունը կայանում է հրաշալի ցանցային կառուցվածքի ու կենսունակության փաստում և նույնիսկ դրա պարագլուխի ոչնչացումը կբերի զուտ նրա, որ նրան կփոխարինի մեկ այլ իսլամիստ, ինչը բնավ չի ազդի ոչ ԻՊ-ի բովանդակության, ոչ էլ դրա մարտական հնարավորությունների ու պոտենցիալի վրա։
No comments:
Post a Comment