Monday, February 29, 2016

Մոսկվայում մանկահասակ երեխային գլխատած մահմեդական կնոջ պատտճառով, կարող է շատ լուրջ հակամիգրանտական ալիք բարձրանալ (18+ video)

Այսօր զարհուրելի մի դեպք է գրանցվել Մոսկվայում։ Միջին Ասիական երկրներից մեկից արտագնա աշխատաննքի համար ՌԴ ժամանած մի մահմեդական կին, ով դայակություն էր անում անում մոսկովյան ընտանիքներից մեկի համար, սպասել է, որպեսզի ծնողները գնան տնից, այնուհետև սպանել ու գլխատել է մանկահասակ երեխային, հրդեհել բնակարանն ու կտրված գլուխ ձեռքին գնացել է մոսկովյան մետրոյի կայարաններից մեկի մոտ ու թափահարելով երեխայի կտրված գլուխը, աղաղակել է, որ ինքը ահաբեկիչ է և պատրաստվում է պայթեցնել մետրոն։

Դատելով նրա վարքից, կարելի է մեծ հավանականությամբ ակնկալել, որ պարզվելու է, որ այս կինը հոգեկան խանգարում ունի ու հանցանքի պահին աննմեղսունակ վիճակում է եղել։ Նրան արդեն ձերբակալել են ու դատահոգեբանական փորձաքննություն են նշանակել։ Սակայն անկախ նրանից, թե ինչպիսին կլինեն փորձաքննության արդյունքները, այսպիսի ռեզոնանսային ողբերգությունը չի կարող հավելյալ խնդիրներ չստեղծել։

Առաջիկա օրերին Ռուսաստանոււմ ու հատկապես Մոսկվայում կրկին կշիկանան հակամիգրանտային ու հակամահմեդական տրամադրությունները և կարծում եմ, որ այս պատմությունից կփորձեն դիվիդենտներ քաղել նաև այնպիսի ադիոզ քաղաքական գործիչներ, ինչպիսին օրինակ ժիրինովսկին է։

Ցանկացած պարագայում, միգրանտներին ոչ մի լավ հեռանկար չի սպասվում, հատկապես՝ Միջին Ասիայից ժամանակ ու մահմեդականություն դավանող միգրանտներին ու այդ հողի վրա չի կարելի անգամ բախումների հնարավորությունը բացառել։ Ճիշտ է, հայերին սա ուղղակիորեն չի վերբերվում, բայց դե ամեն դեպքում մեր հայրենակիցներն էլ ճիշտ կանեն զգուշավորություն պահպանեն ու հնարավորության և պատշաճության սահմանում սիմվոլիկային միջոցով ցույց տան իրենց քրիստոնյա լինելը, որպեսզի քիչ լինի հավանականությունը տաք ձեռքի տակ ընկնելու։

Հ․Գ․ Ստորև բերված տեսնայութը խորհուրդ չի տրվում դիտել նյարդերից թույլ ու տպավորվաղ մարդկանց

Wednesday, February 24, 2016

Արթուր Բաղդասարյանին չեն փրկի ոչ ռուսները, ոչ էլ նույնիսկ կույս կանանց միավորումները

Մի քանի օր է, ինչ սոցցանցերում կատակների, ծաղրուծանակի ու բուռն քննադատությունների հիմնական թեման ՕԵԿ-ն ու անձամբ Արթուր Բաղդասարյանն են։ Ինչպես գիտեք, մեծն Էքս-ԱԽՔ-ը ձեռնամուխ է եղել սեփական քաղաքական կուսակցության դեմքը փոխելու ու քաղաքական նոր հենարաններ գտնելու հարցերում, որպեսզի կարողանա գալիք ընտրություններում կրկին անցնի խորհրդարան։

Բաղդասարյանի խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀԿ-ն ակնհայտորեն չի պատրաստվում կրկին իր շալակի վրա պառլամենտ մտցնել ՕԵԿ-ին, իսկ դրսի հովանավորներ այս պահի դրությամբ  չկան դեռ, որոնց աջակկցությամբ հնարավոր կլիներ ինչ որ բան անել։ Սակայն Արթուր Բաղդասարյանը էն գլխից էլ շուստրի տղա է եղել ու հայտնի է իր լպրծուն ռազմավարությամբ, դրա համար էլ առանց երկկար ծանրութեթև անելու՝ հիմնական խաղադրույք է արել ռուսական կողմից վրա, որովհետև հույս ունի զբաղեցնել պրոռուսական քաղաքական միավորի ազատ հարթակը ու դրա դիմաց ստանալ Ռուսաստանի զորակցությունը։

Ու թեև կան որոշակի հուշումներ (օրինակ՝ ՕԵԿ-ի համագումարը Ռոսսիա 24-ով լուսաբանելը), որ նա ռուսական վերնախավի որոշ շրջանակների հովանավորությունը կարողացել է ստանալ, առայժմ վաղ է դա որևէ լուրջ դերակատարություն կարող է ունենալ ՕԵԿ-ի ու անձամբ Բաղդասարյանի հետագա ճակատագրի վրա։ Ինչ խոսք, ռուսները հայտնի են իրենց փնթի հումանիտար քաղաքականություն վարելու հարցում ու ռուսական վենախավում միշտ կգտնվեն հիմարներ, որոնք բավականին լուրջ միջոցներ կուղղեն, որպեսզի սատարեն Անդրանիկ Նիկողոսյանի պես բռնաբար-մուտիլովշիկների, կամ էլ Արթուր Բաղդասարյանի պես քաղաքական անսկզբունք ավանտյուրիստների։

Ռուսները հավանաբար տեղյակ էլ չեն, որ նույն բաղդասարյանը ժամանակին Ֆրանսիական մի մեդիա ռեսուրսի տված իր հարցազրույցում հայտտարարել էր, որ Հայաստանի տեղը ՆԱՏՕ-ն է ու նույնիսկ ինչ որ ակտիվ գործունեություն էր սկսել Արևմտյան երկրների հետ՝ այստեղ իշխանության գալու փորձեր անելով, ինչից հետո, ինպես հիշում եք, Քոչարյանը նրան դավաճան էր որակել։

Ըսստ էության, Քոչարյանը կարող էր ոչինչ չասեր էլ, որովյետև վերջին 10 տարում Բաղդասարյանն ու իր քաղաքական միավորը ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի ապացուցեն իրենց բացարձակ անսկզբունքայնությունն ու անհետևողականությունը և դա արել են այնքան արդյունավետ, որ հիմա Արթուր Բաղդասարյանի ու ՕԵԿ-ի համբացը չեն ռեաբիլիտացնի ոչ ռուսները, ո էլ անգամ կույս կանանց միավորումները, որոնց այդքան ոգևորել էր ՕԵԿ-ի ռեբրենդինգը։

Tuesday, February 23, 2016

Ռուսաստանն ու ԱՄՆ--ը համաձայնության են եկել Սիրիայում զինադադար հաստատելու շուրջ

Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ անսպասելի ու շատ կարևոր հայտարարությամբ, որով ազդարարեց, որ վերջապես համաձայնություն է ձեռք բերվել ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջև՝ Սիրիայում զինադադար հաստատելու հարցի շուրջ։ Մասնավորապես, ռուսներն ու ամերիկացիները սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել, համաձայն որի, փետրվարի 27-ի կեսգիշերին պետք է դադարեցվեն բոլոր մարտական գործողությունները կառավարական ուժերի ու նրանց դաշնակիցների և չափավոր ընդդիմության այն խմբավորումների մեջ, ովքեր փետրվարի 26-ի կեսօրի դրությամբ կդիմեն ՌԴ-ին ու ԱՄՆ-ին՝ այս հրադադարին միանալու առաջարկով։

Կա սակայն մի նրբություն․ խոսքը չի վերաբերվում ԲՈԼՈՐ հակամարտող կողմերին։ Ռուսները հստակորեն հայտարարել են, որ հրադադարը ի տարածվելու ահաբեկչական խմբավորումների վրա։ Սա նշանակում է, որ ռուսները շարունակելու են հողին հավասարացենել Իսլամական Պետություն, ինչպես նաև այն խմբավորումների դիրքերը, որոնց համարում է ահաբեկչական։ Սա գլխացավանք է հատկապես Թուրքիայի, Կաթարի ու Սաուդյան Արաբիայի համար, որոնք հանդիսանում են այդպիսի ամենամեծ խմբավորումների հովանավորներն ու համակարգողները։

Սա առաջին քայլն է՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմն ավարտելու ուղղությամբ։ Իհարկե, սրանով պատերազմը չի ավարտվիի միանգամից, բայց առնվազն կտարանջատվեն այն ուժերը, ում հետ ի վերջո քաղաքական բանակցությունների ֆորմատ կձևավորվի և այն ուժերը, որոնք ենթակա են լինելու տոտալ ոչնչացման ու որոնց հետ ոչ ոք չի բանակցելու։ Սա մեծ դիվանագիտական հաղթանակ է աառաջին հերթին Ռուսաստանի ու Սիրիայի համար և խայտառակ դիվանագիտական պարտություն՝ Թուրքիայի ու ԱՐաբական թերակղզու նավթով հարուստ բռնապետությունների համար, ովքեր չափից դուրս շուտ ու շատ էին ոգևորվել՝ իրենց ազդեցությունը մեծացնելու ու տարածաշրջանում իրենց օրակարգը թելադրելու հնարավորության վրա։

Friday, February 19, 2016

Ռուսները Ադրբեջանին զենք են վաճառում՝ դժգոհում ենք, մեզ են վաճառում՝ կրկին դժգոհում ենք

Հայաստանը «Սմերչեր», «ՏՕՍ»-եր, ՀՕՊ ու հակատանկային միջոցներ է գնումԵրեկ հայտնի դարձավ այն զինատեսակների ցանկը, որը Ռուսաստանը վաճառել է հայաստանին՝ 200 միլիոն դոլարանոց վարկային փաթեթի շրջանակներում։ Ուշագրավը սակայն ոչ թե այդ գործարրքի կայացման փաստն է, ոչ էլ անգամ զինատեսակների ցանկը, այլ այն արձագանքը, որն այս տեղեկությունն առաջացրեց մեդիա դատում։

Կա տպավորություն, որ անկապ նրանից, թե ինչ է անում Ռուսաստանը՝ մեկ է դժգոհելու են։ Ադրբեջանցիներին զենք վաճառեցին՝ դժգոհեցին, հիմա մեզ են վաճառում՝ էլի դժգոհ են։ Հարց է առաջանում, թե ի՞նչը կարող է գոհացնել մեր որոշ մեդիա ռեսուրսների վայ-վերլուծաբաններին ու նրանց հավատարիմ ընթերցասրահին։

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել ու ինչ հետևություններ է պետք անել այս ամենից։ Իրականում մենք բավականին արտոնյալ պայմաններով ու ցածր տոկոսադրույքով վարկ ենք վերցրել, որն ամբողջովին ուղղվել է նոր զինատեսակներ ձեռք բերելու ու եղածները արդիականացնելու պայմանագրեր կնքելուն։ Բացի նրանից, որ մենք՝ որպես ՀԱՊԿ անդամ ու Հայ-Ռուսական պայմանագրով արդեն իսկ արտոնյալ պայմաններով ենք զենք ձեռք բերում, մեզ նաև այս վարկը տվել են տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով, մենք այն պետք է մարդենք 10 տարում ու ամեն պայմանագրի համար պետք է վճարենք ընդհամենը 10 տոկոս կանխավճար։

Չեմ տեսնում ոչ մի պատճառ Ռուսաստանին գովերգելու ու ծնկաչոք շնորհակալություն խնդրելու համար, որովհետև սա նորմալ պրակտիկա է միջպետական հարաբերություններում, առավել ևս, երբ այդ հարաբերությունները կրում են դաշնակցային ու ռազմավարական բնույթ։ Նորմալ ու բնականոն արարքի համար պետք չէ խիստ հիանալ ու խիստ շնորհակալ լինել։ Սակայն միևնույն ժամանակ, լրիվ անտեղի են այն հիստերիկ մեկնաբանությունները ու նորանոր դավադրությունների տեսությունների մոգոնելու փորձերը, որն անում են մեր որոշ լրագրող-վերլուծաբաններ։ Մեզ զենք իրոք պետք էր ու մենք իրոք շատ փող չունենք, որպեսզի նման ծավալներ ինքնուրույն գնել՝ երբ կամենանք։ Այնպես որ, պետք չէ փնտրել սև կատուների մութ սենյակներում, եթե դրանք այնտեղ չկան։

Thursday, February 18, 2016

Դաշնակների համար նախատեսված իշխանական տորթի կտորները կտրված են, մնում է վերցնել

Այսօր հայտնի դարձավ, որ կրկին իրարից բաժանել են ԱԻՆ-ը և Տարածքային կառավարության նախարարությունը։ Եթե հաշվի առնենք, որ կարծես թե որոշված է նաև ԿԳ և էկոնոմիկայի նախարարներին փոխելու հարցը, ապա կարելի է արձանագրել, որ վերջնականապես ուրվագծվեցին ՀՅԴ-ի հետ համագործակցության դիմաց տրվող բոնուսների սահմանները։

Դաշնակներին ամենայն հավանականությամբ կտրվեն ՏԿ, ԿԳ և Էկոնոմիկայի նախարարների պորտֆելները, ինչպես նաև ավելի ցածր օղակի պաշտոններ այս գերատեսչությունում ու ամենայն հավանականությամբ դաշնակները սիրահոժար կընդունեն տորթի այդ կտորները։ Հաշվի առնելով, որ կա որոշակի ասսիմետրիա ՀՅԴ-ի ռեալ քաղաքական պոտենցիալի ու նրանց տրվող պաշտոնների քանակի ու ծանրաքաշության հարցում, կարելի է ենթադրել, որ այս անգամ բավականին հարատև կոալիցիա կազմելու շուրջ են պայմանավորվել ու պետք չէ ակնկալել, որ ՀՅԴ-ն միանգամից կթռնի ՀՀԿ-ի գլխից՝ հենց ընտրությունների ժամանակը գա։

Ավելին, ամենայն հավանականությամբ ՀՅԴ-ն կդառնա ՀՀԿ-ի ոչ հավատարիմ, բայց հարատև դաշնակիցը՝ առաջիկա մի քանի տարիներին ու դրա երաշխիքներն ունենալու համար էլ իշխանությունները շատ ավելի շատ են զիջում դաշնակներին, քան վերջիններս դրան արժանի են (5 տոկոս էլեկտորատով ուժը 3 նախարարական պորտֆելի թափ չունի)։ Չի կարելի բացառել անգամ այն, որ ընտրություններին կգնան միասնական ցուցակներով, քանի որ ՀՅԴ-ի հերթական ճամբարափոխական այս օպերացիայից հետո պարզապես կարող է ի զորու չլինել սեփական ուժերով անցնել խորհրդարան, իսկ ՀՀԿ-ին այդուհանդերձ պետք է դաշնակցական լոգոյի ներկայությունը նոր խորհրդարանում, դրա համար էլ առանց շտապելու, բայց մեծ հաստատակամությամբ ՀՅԴ-ին դարձնում են նոր ՕԵԿ ու պատրաստ են զուտ բուտաֆորիկ ներկայությունն ապահովելու համար նույնիսկ հագուրդ տալ դաշնակների քմահաճույքներին ու ասիմետրիկ ամբիցիաներին։

Մնում է, որ դաշնակները վերցնեն իրենց համար կտրված այս տորթի կտորները, իսկ դատելով ասեկոսեներից, ներկուսակցական մթնոլորտը բավականին թեժ է ու անկայուն, բայց ոչ թե գաղափարական նկատառումներից ելնելով, այլ այն պատճառով, որ չեն կարողանում իրար մեջ կիսեն պաշտոնները։ Այնպես որ, ժամանակը ցույց կտա, թե արդյո՞ք ՀՅԴ-ն այնուամենայնիվ կամավոր կերպով կդառնա ՕԵԿ-2։

Monday, February 15, 2016

Ընդդիմության բացակայությունը անխուսափելիորեն բերում է ներիշխանական խմորումների

Քաղաքականության մեջ ոսկե օրենք է, որ միշտ ավելի հեշտ է ընկերություն անել ինչ որ մեկի դեմ, քան ինչ որ գաղափարի շուրջ։ Այլ կերպ ասած, քաղաքական միավորները ավելի մեծ հավանականությամբ են կոնսոլիդացվում ու միահամուռ թիմային վարք դրսևորում, երբ ունեն արտաքին հակառակորդ, այլապես ստիպված են այդ կոնսոլիդացման ռեսուրս փնտրել իրենց գաղափարախոսության ու այլ աբստրակտ կատեգորիաների մեջ, որոնցով մեր քաղաքական կուսակցություններից և ոչ մեկն էլ չի փայլում։

Ու հիմա, երբ Հայաստանում ընդդիմություն ասվածը ներկայացված է մի խումբ մարգինալիզացված քաղաքական գործիչներով ու բացահայտ ծաղրածուներով, իշխանական ուժերի ու մասնավորապես ՀՀԿ-ի համար այդ արտաքին ազդակը, որի դերը կատարում էր ընդդիմությունը, դադարել է գոյություն ունենալ։ Դրան զուգահեռ, ՀՀԿ-ն ոնց կար անգաղափար, փողի ու հեղինակության շուրջ կառուցված քաղաքական ուժ, այնպես էլ մնացել է ու քաղաքական մրցակցության բացակայության պայմաններում օրըստօրե ավելի ու ավելի են սրվում ներկուսակցական բևեռների հարաբերությունները։

Սա արտահայտվում է տարբեր մակարդակների վրա ընթացող աթոռակռիվներով ու խնամի-բարեկամանական լոբբինգով։ Ու գնալով ավելի անթաքույց է դառնում ՀՀԿ-ի կազմում արդեն հին պատմություն ունեցող ավանդական երիտթևի ու ծերերի առճակատումը։ Խնդիրն էլ ավելի է սրվում նրանով, որ այս հակամարտությունում ի հայտ են եկել նոր հանգամանքներ, որոնցից ամենաէականը թերևս «Ծերերից» որոշների զավակները արդեն մեծացել ու առնականցել են և ըստ իրենց հայրիկների, արդեն հրաշալի թեկնածուներ են տարբեր պաշտոններ զբաղեցնելու համար, որոնք սակայն տարօրինակ զուգադիպությամբ զբաղեցված են երիտհանրապետական թևի ներկայացուցիչների կողմից․․․

Այս համատեքստում առավել քան ակնառու է Երևանի քաղաքապետի պաշտոնի շուրջ գզվռտուքի նոր եթերաշրջանը, որը դատելով մամուլի հրապարակումներից, արդեն մեկնարկել է ու հիմա Տարոն Մարգարյանի կտակը վիճարկում են մի կողմից Գաագիկ Բեգլարյանը, ում համար Երևանի քաղաքապետ լինելը դարձել է իդեա ֆիքս և Մհեր Սեդրաակյանը, ով կյանքի նպատակ է դարձրել իր որդուն տեսնել այս պաշտոնում։

Թե ինչ արդյունք կունենա հերթական ներհանրապետական այս գզվրտոցն, առայժմ դժվար է ասել, բայց մի բանում կարելի է վստահ լինել․ քանի դեռ հորիզոնում չկա որևէ քաղաքական ուժ, որը կկարողանար գոնե տեսականորեն մարտահրավեր նետել ՀՀԿ-ին, այս կուսակցության ներսում իրար միս ուտելը հա էլ լինելու է ու գնալով ավելի է սաստկանալու։

Սերժ Սարգսյանի «մնալը» ավելի շուտ լավ լուր է, քան վատ

Նախագահի վերջին ելույթը մեկնաբանելիս առավել հաճախ հնչող գնահատականը նա է, որ այս ելույթով նա հայտարարեց, որ «մնալու» է ու սա իներցիայով շատերի կողմից ընկալվում է, որպես վատ լուր, մինչդեռ շա՜տ մեծ հարց է, թե որքանով է դա վատ իրականում։
Ընդհանրապես, Հայաստանում նախագահի լավն ու վատը չի լինում։ Լինում է այն, ինչ լինում է և կարելի է քննարկել երկու հարց․ որքանով է հնարավոր հարմարվել ներքաղաքական մթնոլորտին ու ի՞նչ այլընտրանք կա տվյալ նախագահին։

Եկեք հենց դա էլ քննարկենք։ Սարգսյանի իշխանական բուրգը՝ իր ողջ տձևությունով ու բացասական կողմերով հանդերձ, ավելի փափուկ է ու ավելի կենսունակ, քան իր նախորդողներինը։ Այն շա՜տ հեռու է բաղձալի լինելուց, այն պահպանում է վերջին 25 տարիների արդյունքում գոյացած բոլոր արատները, բայց այն գոնե կոսմետիկ շտկումներով է անցնում ու բոլոր դժվարություններով հանդերձ, դրա պայմաններում ադապտացվելը հնարավոր է։

Սակայն առավել կարևոր է այն, որ Սարգսյանի բուրգը ունի մի շատ կարևոր տարբերություն․ դրանում չկան այլընտրանքներ։ Տեր-Պետրոսյանի ժամանակ, այլընտրանքներն այնքան շատ էին ու այնքան ազդեցիկ, որ ի վերջո հասան շատ փափուկ պալատական հեղաշրջման և ստիպեցին Լևոնին հեռանալ։ Քոչարյանին ոչ ոք չէր կարող ստիպել հեռանալ, բայց Քոչարյանի ժամանակ էլ կար այլընտրանք՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, ով էլ հաջողությամբ ընդունեց նախագահական էստաֆետը ու ընդունելով, մի քանի տարում արեց այնպես, որ արդեն իր համակարգում չլինի 2-րդ Սերժ Սարգսյան։

Եվ այդ իրավիճակն այսօր ոչ թե հեռանկար է, այլ կայացած իրողություն և ցանկացած սցենար քննարկելիս, պետք է հիմնվել հենց այդ օբյեկտիվ իրողության վրա, այլ ոչ թե իրավիճակի այն տեսլականի, որը մենք կցանկանայինք տեսնել։ Այսօրվա իրողությունն այն է, որ առանց Սերժ Սարգսյանի, քաղաքական դաշտում կգոյանա վտանգավոր վակուում, որը հայտնի չէ, թե ով ու ինչով կլցնի, դրա համար էլ պետք չէ միանշանակորեն վատ տրամադրվել Սարգսյանի «մնալու» փաստի հանդեպ։ Պետք չէ, որովհետև նրա «գնալու» հեռանկարը բնավել է ավելի լուսավոր ու անամպ չէ։

Wednesday, February 10, 2016

Իզուր եք ոգևորվում Աշոտյանի հնարավոր հրաժարականից, դրանից կրթության և գիտության ոլորտն ավելի լավը չի դառնալու

Շատերը շունչները պահած սպասում են արդեն բավականին երկար ժամանակ շրջանառվող լուրերի հաստատմանը, համաձայն որոնց, Աշոտյանին հանելու են ԿԳ նախարարի պաշտոնից ու կամ նշանակելու են ԱՄՆ դեսպան, կամ էլ՝ Անվտանգության խորհրրդի քարտուղար։
Շատերն անկեղծորեն հավատում են, որ դա որևէ դերակատարություն է ունենալու կրթության և գիտության ոլորտի որակի բարձրացման վրա, ինչը մեղմ ասած մանկամտություն է։

Խնդիրը նրանում է, որ մարդիկ խառնում են անձնական հակակրանքը, որ տածում են առ Աշոտյան անհատը ու առ Աշոտյան հանրապետականի, նրա՝ որպես նախարար արդյունավետ լիենլ չլինելու հետ։ Բանն այն է, որ Աշոտյանը բնավ ամենավատ նախարար չէ մեր պատմության մեջ։ Ամենալավն էլ չէ, բայց ամեն դեպքում, մի շարք դրական կողմեր դրսևորել է ի պաշտոնե ու այդ կողմերը կարող է չունենալ մյուս նախարարը, եթե այնուամենայնիվ լուրերը հաստատվեն ու այդ պորտֆելը տան դաշնակների։

ԿԳ ոլորտում հիմնական խնդիրը դրա ղեկավարի անձի մեջ չէ։ ԿԳ ոլորտի հիմնական խնդիրը նույնն է, ինչ գրեթե բոլոր ոլորտներում․ համակարգն է հիմնովին սխալ ու արատավոր․․․ Եվ ուզում եք դաշնակի դրեք, ուզում եք հանրապետականի դրեք, ուզում եք կոնգրեսականի դրեք, կամ էլ ում ուզում եք դրեք, դա էական դերակատարություն չի ունենալու մծ հաշվով, քանի որ այն ռեֆորմները, որոնք արվել են վերջին 10-15 տարիներում կրթական ոլորտում ու որոնք թելադրված են եղել ի դեպ նույն ԵՄ-ի կողմից, վերջանականապես անկենսունակ ու մուտանտ մի օրգանիզմ են ստեղծել, որը ի սկզբանե նախատեսված չէ՝ առողջ ու օգտավետ ֆունկցիոնալություն ունենալու համար։

Այնպես որ, ուրախացեք որքան ուզում եք, եթե/երբ Աշոտյանին հանեն, միևնույն է ոչինչ չի փոխվելու, բայց կերակրատաշտից օգտվողներից որոշների ռոտացիայից և մի քանի կոսմետիկ ռակիռովկեքից։

Tuesday, February 9, 2016

Կրկին կոալիցիայի մեջ մտնելը ՀՅԴ-ի պատմության ամենաաննշան մեղքերից է

Մի տեսակ զավեշտալի է հետևել այն մարդկանց, ովքեր ցասումնալից ու հիասթաված բաներ են ասում ՀՅԴ-ի հասցեին այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ դաշնակները մի երկու պաշտոնի դիմաց, կրկին կոալիցիա են կազմում։ Սա այնքան աննշան դրվագ է կուսակցության պատմության մեջ, որ քննարկել անգամ չարժի։ Ասել կուզի, եթե պետք է դրանից հիասթափվեիք, ուրեմն էլ ի՞նչ խնդիր ունեք։

Մինչդեռ, ՀՅԴ-ի պատմության «հերոսական» դրվագներին հպանցիկ նայելով իսկ պետք է պարզ լիներ, որ մեղմ ասած տխուր է, եթե դուք մինչև այս հուլաի ու վստահությամբ լցված էիք դաշնակների նկատմամբ։ Հիշենք։

Իր ստեղծման առաջին տարիներից, ՀՅԴ-ն պարբերաբար ցնցվում էր ներքին դավաճանություններից և արդյունքում, հայտնի հայդուկապետերը զոհվում էին, որովհետև նրանց թաքնվելու վայրը թուրքերին մատնում էին մրցակից յուրայինները։

ՀՅԴ-ն գործուն մասնակցություն ունեցավ երիտթուրքերի հեղաշրջման մեջ, իսկ հետո, նրանց հորդորով, կրկին գործուն մասնակցություն ունեցավ հայերի զինաթափման հարցում, ինչը էապես դյուրինացրեց թուրքերի համար Ցեղասպանության իրագրոծումը։

Առաջին Հանրապետության հռչակումից հետո ՀՅԴ-ն մսխեց ու կորցրեց ամեն ինչ ու ամեն բան և դա արեց մաքսիմալ անտաղանդ։ Այսօր բոլորը մեղադրում են բոլշևիկներին ու չգիտես ինչու մոռանում են, որ մինչև Կարսի ու Մոսկվայի պայմանագրերը դաշնակների կնքած պայմանագրով Հայաստանից մնում էր մի Երևան ու Սևանի ավազան, որն իրավունք չուներ սեփական բանակ ունենալու ու Թուրքիայի պրոտեկտորատ էր։

Քաղաքացիական կռիվների ու Հանրապետության անկումից հետո, կարկառուն ՀՅԴ-ականները չխորշեցին փախչելուց իրենց հետ տանել նաև պետական գանձարանում պահվող փողերը․․․

Հայրենականի տարիներին, մինչ հայ ժողովուրդը ուժերի գերլարումով կռվում էր նացիստների դեմ, ՀՅԴ-ն ու դրա կարկառուն ներկայացուցիչները, ինչպիսին օրինակ Դրոն էր, համագործակցում էր Հիտլերի հետ ու օգնում նրան իր սև գործում։

Հետպատերազմյան տարիներին, դաշնակները երկակի խաղ էին խաղում խորհրդային ու արևմտյան գաղտնի ծառայությունների հետ։

Դե իսկ նորագույն խատմության մասին կարելի է չխոսել էլ, որովհետև դրան ականատես ենք եղել ու շարունակում ենք լինել։ Ու հիմա, ցանկանում եք ասել, որ կոլաիցիա մտնելով, կամ էլ չմտնելով ՀՅԴ-ն ինչ որ բա՞ն կարող է փոխել իր իմիջում։ Ի սեր Աստծո, դուրս եկեք ամնեզիայից ու իրերը կոչեք իրենց անունով։

Monday, February 8, 2016

Ռուսաստանումն սկսել են խոսել Ռուս-թուրքական բարեկամության և եղբայրության 1921 թվականի պայմանագիրը չեղարկելու մասին

ՌԴ պետդումայի պատգամավորներ Սերգեյ Օբուխովն ու Վալերի Ռաշկինը դիմել են Պուտինին՝ Ռուս-թուրքական բարեկամության և եղբայրության 1921 թվականի պայմանագիրը չեղարկելու առաջարկով։ Խոսվում է, որ այս նախաձեռնությանը պատրաստ է աջակցել Արդար Ռուսաստան խմբակցությունը։

Առայժմ սա քաղաքական մեսսիջ է, բայց այսպիսի մեսսիջ չէր եղել Ստալինի մահանալուց ի վեր։ Խնդիրը նրանում է, որ Թուրքիան միշտ բարդ հարևան է եղել Ռուսաստանի համար ու նույնիսկ Խորհրդային Միությունը՝ լինելով հզորության իր պիկին, գերադասում էր բարիդրացիական հարաբերություններ պահել Թուրքիայի հետ ու զերծ էր մնում պահանջատիրությունից։ Միակ Խորհրդային ղեկավարը, ով լուրջ պլաններ ուներ Թուրքիայի ճզմելու՝ Ստալինն էր, բայց նրան խանգարեցին Ամերիկացիներն՝ իրենց միջուկային զենքով, իսկ Ստալինի մահից հետո էլ Թուրքիային օպերատիվ կերպով ՆԱՏՕ վերցրեցին։

Սակայն ռուսների համար միակ ռիսկը արտաքին միջամտությունն ու միջազգային երաշխիքները չեն։ Գաղտնիք չէ, որ ռուսաստանի բնակչության մոտ 20 տոկոսը թյուրքալեզու թյուրք էթնոսներ ու էթնիկ խմբեր են, որոնք այս կամ այն չափով՝ ձգվում են դեպի իրենց ավագ եղբայր Թուրքիան։ Ու եթե յակուտների, բուրյատների ու խանտերի պարագայում այդ ձգողականությունը մեծ չէ, ապա թաթարների, ղրիմյան թաթարների, բալկարցիների, չերքեզների ու այլ էթնիկ խմբերի պարագայում պատկերը միայն այլ է։

Տարիներ շարունակ, գործում էր չգրված պարիտետային հաշտություն․ թուրքերը չեն մտխլում Ռուսաստանի թյուրքական բնակչության ազգայանական զգացմունքները, ռուսներն էլ ձայն չեն հանում Կարսի ու Մոսկվայի, ինչպես նաև 1921 թվականի ռուս-թուրքական բարեկամության և եղբայրության պայմանագրերի մասին, բայց թուրքերը վերջին մեկ տարում գնալով ավելի ագրեսիվ ու լկտիաբար են խախտում այդ չգրված պայմանավորվածությունը՝ Ղրիմում, Թաթարստանում, Սիրիայում և այլն։

Ռուսներն էլ կարծես թե սկսել են բարկանալ ու հիշեցնել Թուրքիային, որ եթե նրանք տրամադրված են այդ եղանակով գնալ ու պանթուրքիզմ խաղացնել, ապա Ռուսաստանն էլ իր խաղաքարտերը կարող է բացել, որոնք կարող են հարցականի տակ դնել Թուրքիայի գոյությունը՝ այս սահմաններում։

Friday, February 5, 2016

Թուրքերն ու սուդցիները վա բանկ են գնում Սիրիայում

Ռուսներն արդեն երկրորդ օրն է, ինչ ինտենիսվորեն խոսում են Թուրքիայի կողմից նախապատրաստվող ռազմական ներխուժման մասին։ Սա փաստում է այն մասին, որ նախօրեին Սաուդյան Արաբիայի արած հայտարարությունը, որ Սիրիայում միայն օդային հարվածները հարց չեն լուծում ու պետք է ցամաքային գործողություն (եթե ԱՄՆ-ը համաձայնվի), ոչ թե զուտ մերկապարանոց բլեֆ էր, այլ միանգամայն լուրջ հայտարարություն։

Իհարկե, թուրքերն ու սաուդցիները պնդում են, որ գործողությունն ուղղված է լինելու ԻՊ-ի ու այլ ահաբեկչական խմբավորումների դեմ, բայց դա բացահայտ սուտ ու ապատեղեկատվություն է, քանի որ միայն միամիտը չգիտի, որ հենց այս երկու երկրներն ու Կաթարն են հանդիսանում նույն ԻՊ-ի ու այլ խոշոր ահաբեկչական խմբավորումների ստեղծողներն ու գլխավոր հովանավորները և զավեշտալի է լսել, որ ասենք նույն Թուրքիան որևէ բան է անելու ԻՊ-ի դեմ։ Նույն այն ԻՊ-ի, որի զորքերն ու տեխնիկան Թուրքիան անարգել թույլ է տալիս ներս ու դուրս անել իր սահմանային անցակետերով ու որի նահանջին աջակցելու համար, հրետանային հարվածներ հասցրեց Սիրիայի կառավարական զորքերին։ Նույնն էլ սաուդցիները, նույնն էլ կաթարցիները․․․

Հասկանալի է, որ այս ամենն արվում է, որովհետև Սիրիական պատերազմում բեկում է նշմարվում ու Ասսադն ու իր դաշնակիցները սկսում են հաղթել և եթե ինչ որ արտակարգ միջոցառումներ չձեռնարկվեն, այս երեք զհաբեկչական պետությունների տարիներ շարունակ փափագված պլանները հոդս կցնդեն։ Ստեղծված դրության մեջ, իրենց հոգեզավակ ահաբեկիչներին փրկելու միակ եղանակը՝ Սիրիայի օկուպացիան է ու հետագայում այդ օկուպացված գոտիներում մշտական լարվածության աղբոյւրներ ստեղծելը։

Ողջ հարցը կայանում է նրանում, թե որքան վճռական կգտնվեն Ռուսաստանն ու Իրանը, եթե թուրքերն ու արաբները գնան այդ քայլին։ Արդյո՞ք բանը կհասնի ուղղակի ռազմական բախումների՝ Սիրիայի տարածքում, թե՞ անուղղակի միջոցներով կհակազդեն (օրինակ՝ թուրքիայի քրդերին զինելով ու վարժեցնելով)։ Խնդիրը նրանում է, որ Ռուսաստանը առայժմ դեռ չունի այնպիսի պոտենցիալ, որպեսզի մի քանի ճակատով մարտնչի Արևմուտքի ու Թուրքիայի հետ, իսկ պարսիկներն էլ ցավոք այդքան էլ փայլուն չդրսևորեցին իրենց Սիրիայի պատերազմում ու ևս չունեն բավական ներուժ՝ բոլոր ճակատներում հաջողությամբ մարտնչելու համար։

Thursday, February 4, 2016

Մյուս գումարման խորհրդարանում հիմնական ընդդիմադիրի գործառույթը կկատարի ԲՀԿ-ն

Եվ այսպես, կարծես թե ուրվագծվում են գալիք գումարման խորհրդարանի քաղաքական ուժերի դերակատարություններն ու ներգրավվածության ծավալները և այսօր արդեն մեծ հավանականությամբ կարելի է ասել, որ ԲՀԿ-ն չի մտնելու կոալիցիա, քանի որ այն ավելի շատ պետք կգա ընդդիմադիր դաշտում։
Այսօր ստեղծված ներքաղաքական դրությունը ծնել է բացառիկ իրավիճակ, երբ նույնիսկ առանց որևէ ընտրակեղծիքի, մյուս գումարման խորհրդարան անցնելու շանսեր չունեն ընդդիմության երբեմն առաջամարտիկ ուժերը, իսկ այլընտրանքները քիչ են ու դեռ բավական չեն ամրացել։ Ասյպես, ամենայն հավանականությամբ մենք մեկընդմիշտ հրաժեշտ կտանք Ժառանգությանն ու առավել ևս՝ ՀԱԿ-ին, իսկ նրանց փոխարինող միակ ուժը, որի մասին կարելի է խոսել այսօր՝ Փաշինյանի Քաղաքացիական պայամանագիրն է, որը սակայն որքան էլ ջանա, չի կարող 7-10 տոկոսից ավել հավաքել։
Քանի որ մեր իշխանությունները բնավ չեն ուզում Ղազախստանի իմիջն ունենալ ու 9-ը 1-ին հարաբերակցություն, ապա պետք է յուրային խաղացող, որն իր վրա կստանձնի ընդդիմադիր դաշտի առաջատարի դերը, իսկ ԲՀԿ-ից հարմար թեկնածություն ներկայումս գոյություն չունի։ Այնպես որ, ՀՅԴ-ն կմտնի կոալիցիա ՀՀԿ-ի հետ ու մյուս խորհրդարանում նրանք միասին կունենան առնվազն 60 տոկոսը, իսկ մնացած մասը կբաշխեն ԲՀԿ-ի ու ՔՊ-ի միջև։ Հնարավոր է, որ խորհրդարան անցկացնեն ևս 1-2 այլ կուսակցություններ՝ զուտ կոնտրաստ ապահովելու համար։ Դա կարող են լինել նույն Ժառանգությունն ու Մարուքյանի նորաստեղծ Լուսավոր Հայաստանը։ չի բացառվում նաև Արթուր Բաղդասարյանի ռեֆորմացված ու ռեբրենդինգ արած ՕԵԿ-ը սողոսկի, բայց դա դեռ մեծ հարցական է։
Մեկ բանում կարելի է վստահ լինել․ գալիք ընտրություններին ունենալու ենք օֆսայդերներ ու գրեթե երաշխավորված է, որ ՀԱԿ-ին մեկընդմիշտ հրաժեշտ կտանք։

Wednesday, February 3, 2016

Մայդանաֆիլների Սթոքհոլմյան սինդրոմը

Ազատ Դեմոկրատների փփոխնախագահ Անուշ Սեդրակյանը հայտարարել է, որ եթե մենք ժամանակին Ղրիմի քվերակության ժամանակ, չքվեարկեիք հօգուտ Ռուսական դիրքորոշման, այսօր կունենայինք ԵԽԽՎ-ում Ուկրաինական պատվիրակության գոնե 25 տոկոսի համակրանքը․․․

Անուշ Սեդրակյան. «Կարող էինք ունենալ ուկրաինական պատվիրակության գոնե 25 տոկոսի համակրանքը»Դժվարանում եմ ասել, թե ի՞նչ տեսանկյունից է ավելի ճիշտ վերլուծել Սեդրակյանի այս հայտարարությունը՝ հոգեբանությա՞ն, թե՞ քաղաքագիտության։ Հոգեբանության տեսանկյունից սա մաքուր Սթոքհոլմյան սինդրոմ է, երբ զոհը սիրահարվում է դահճին ու սկսում արդարացնել նրան։ Հիմա Սեդրակյանինն է․ Ուկրաինան ստորություն է արել Հայաստանի հանդեպ, բայց Սեդրակյանն ինչ որ արդարացումներ է փորձում գտնել, ընդ որում, չի էլ ասում, որ քվերակությունն այլ կլիներ, այլ ասում է, որ ԳՈՆԵ քառորդ մասի համակրանքը կվայելեինք։ Չգիտեմ մայդանաֆիլիայով տառապողների համար ինչպես, բայց ինձ համար սա բավականին նվաստացուցիչ գործարք է թվում՝ 25 տոկոսին հաճոյանալում համար, ուրանալ սեփական շահերդ, դավաճանել ոչ լավագույն, բայց այնուամենայնիվ՝ ռազմավարական դաշնացիդ։

Քաղաքագիտական տեսանկյունբից էլ սա ցնդաբանություն է։ Ազատ Դեմոկրատների ու այլ արևմտամետ մայդանաֆիլների գլխում այդպես էլ վերջանականապես չձևավորվեց այն կոնցեպցիան, որ ունենալով Արցախյան հարց, Հայաստանը չի կարող այլ իրավիճակներում ստորադասել ազգերի ինքնորոշման իրավունքը՝ տարածքային ամբողջականության սկզբունքին։ Չի կարող, անգամ եթե հայաստանի ողջ արևմտամետ սեգմենտը սրտի մեծ ցավ է ապրում, որ Հայաստանն իր այդ դիիքորոշումով հակադրվում է իրենց պաշտելի Արևմուտքին։ Ինչո՞ւ։ Որովհետև դա ՄԵՐ ՇԱՀԵՐԻՆ ՀԱԿԱՍՈՒՄ Է, իսկ ռուսաստանի գործոնը այստեղ նույնիսկ կարելի է ասել երկրորդական է։

Tuesday, February 2, 2016

Տիգրան Սարգսյանի նշանակումը ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահի պաշտոնին պատահական չէր

Տ. Սարգսյանը ստանձնել է ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահի 
պարտականություններըԵրեկ ՀՀ նախկին վարչապետ ու արդեն նախկին դեսպան Տիգրան Սարգսյանը ստանձնեց ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահի պաշտոնը ու մինչ ոմանք սկեպսիսով ու սարկազմով են արձագանքում այս իրողությանը, այս որոշումը շատ ավելի հեռահար նպատակներ ունի ու շատ ավելի լուրջ աշխարհաքաղաքական նշանակություն՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ ԵՏՄ-ի համար։

Պետք է հասկանալ, որ ԵՏՄ անդամ բոլոր պետություններից միակը, ով վերազգային կառույցի ինտեգրացիոն պրոցեսսների երկար ու պտղաբեր փորձ ունի, դա Հայաստանն է ու այդ փորձի հիմնական մասը կուտակվել է հենց Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում։ Խոսքն իհարկե ԵՄ-ի հետ համագործակցության մասին է, երբ 2008 թվականից մենք ինտենսիվ ռեֆորմներ էինք անում, որպեսզի կարողանանք ԵՄ-ի հետ ասսոցացման պայմանագիր ստորագրել ու հանուն դրա, բավականին մեծ ինտեգրացիոն պրոցեսսներով անցանք։

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ պրոցեսսների մտավոր կենտրոնը հենց Տիգրան Սարգսյանի թիմն էր ու հիմա նրա գիտելիքներն ու փորձը դարձել են խիստ ակտուալ ու անհրաժեշտ՝ ԵՏՄ կոնտեքստում։ Բոլոր այն արդյունավետ ու լավ մեխանիզմները, որոնք առկա են ԵՄ-ում ու հասու են եղել մեզ, այժմ փորձ է արվելու իմպլեմենտացնել ԵՏՄ-ում, իսկ դրա համար պետք է 5 անդամ երկրների օրենսդրությունների ու տնտեսությունների արդյունավետ սինխրոնիզացիա, որը չի կարող լինել ինքն-իրեն։

Հենց սրա համար էլ Պուտինի ընտրությունը կանգ է առել Տիգրան Սարգսյանի թեկնածության վրա, քանի որ ԵՏՄ անդամ երկրներից ամենասերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ ու հհետևաբար, նաև ամենասերտ ծանոթությունը դրա ինտեգրացիոն մեխանիզմների հետ ունեցել է հենց Հայաստանի Հանրապետությունը։ Սա զուտ իմիջային գործոնից բացի, բավականին մեծ տեսական հնարավորություներ են ստեղծում մեզ համար հեռանկարում, պայմանով, որ Տիգրան Սարգսյանը չի մոռանալու իր ազգային պատկանելիության մասին։ Եթե Սարգսյանին հաջողվի այդ մեխանիզմները գործարկել ԵՏՄ-ում, նա՝ անհատապես ու Հայաստանը՝ առհասարակ, կդառնան շատ ավելի ազդեցիկ ու ծանրակշիռ գործոններ՝ ԵՏՄ-ի տիրույթում։