Friday, November 18, 2016

Նախագիծ, որը նոր խոսք էր հայաստանյան քաղաքական ու հեռուստատեսային կուլտուրայում․ «Այո/Ոչ»-ը 1 տարեկան է

Ուղիղ մեկ տարի առաջ մեկնարկեծ մի հեռուստանախագիծ, որն իր ֆորմատով բացարձակ նորություն էր ոչ միայն հայկական հեռուստատեսության, այլը հայաստանյան բաց քաղաքականության ասպարեզում։ Խոսքը սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի շրջանակներում անցկացվող «Այո/Ոչ» նախագծի մասին է։

Հանրաքվեն եղավ, դրա արդյունքներն արձանագրվեցին ու շուտով մենք արդեն կապրենք նոր սահմանադրական իրականություն, բայց մի տեսակ անարդարացիորեն մոռացվեց «Այո/Ոչ»-ը։ Իրականում, եթե հետհայացք գցենք, ապա կարելի է հանգիստ խղճով ասել, որ այդ նախագիծը թերևս ամենանշանակլից ձեռքբերումներից մեկն էր, որ ունեցել ենք ակտուալ քաղաքական դաշտի վերջին տարիներում, քանի որ առաջին անգամ էր, որ այս մասշտաբով հարթակ էր տրամադրվում բաց քաղաքականություն վարելու համար։

Անկախ կարծիքների տարբերություններից, մի բան աներկբա է․ դեռ երբեք չէր եղել մի նախագիծ, որտեղ ինչ որ հարցի շուրջ տրամագծորեն հակառակ դիրքորոշումներ դավանող քաղաքական ուժերն ու գործիչները հնարավորություն ունենային քաղաքակրթության նորմերը դույզն ինչ չխախտելով, արտահայտեին ու քարոզեին իրենց հայացքները և միևնույն ժամանակ կադրում և կադրից դուրս բավականին յուրահատուկ, իսկ տեղերում էլ՝ զավեշտալի մարդկային հարաբերություններ պահեին։

Ավելին ասեմ․ սա թերևս առաջին անգամն էր, որ համազգային նշանակություն ունեցող ինչ որ ռեֆորմի քննարկումներն արվում էին լայն լսարանի համար ու ոչ միայն հեռուստաէկրանից, այլև հենց տեղերում։ Ի վերջո, նախագծի մասնակիցները այցելեցին Հայաստանի ողջ տարածքով մեկ տեղակայված տասնյակ բնակավայրեր ու համայնքներ՝ փորձելով իրենց տեսլականը ներկայացնել ու ընդունելի դարձնել հայաստանցիների համար։

Կարծում եմ՝ մեր քաղաքականությունը նման նախագծերի պակաս շատ է զգում ու այս ֆորմատը դեռ ասելիք ունի Հայաստանում, քանի որ արդեն մոտ ապագայում Հայաստանում նոր քաղաքական եթերաշրջան է սպասվում, իսկ «Այո/Ոչ»-ի ֆորմատը արդեն ապացուցել է իրեն՝ որպես կենսունակ ու խոստումնալից։

Նախագիծ, որը նոր խոսք էր հայաստանյան քաղաքական ու հեռուստատեսային կուլտուրայում․ «Այո/Ոչ»-ը 1 տարեկան է

Ուղիղ մեկ տարի առաջ մեկնարկեծ մի հեռուստանախագիծ, որն իր ֆորմատով բացարձակ նորություն էր ոչ միայն հայկական հեռուստատեսության, այլը հայաստանյան բաց քաղաքականության ասպարեզում։ Խոսքը սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի շրջանակներում անցկացվող «Այո/Ոչ» նախագծի մասին է։

Հանրաքվեն եղավ, դրա արդյունքներն արձանագրվեցին ու շուտով մենք արդեն կապրենք նոր սահմանադրական իրականություն, բայց մի տեսակ անարդարացիորեն մոռացվեց «Այո/Ոչ»-ը։ Իրականում, եթե հետհայացք գցենք, ապա կարելի է հանգիստ խղճով ասել, որ այդ նախագիծը թերևս ամենանշանակլից ձեռքբերումներից մեկն էր, որ ունեցել ենք ակտուալ քաղաքական դաշտի վերջին տարիներում, քանի որ առաջին անգամ էր, որ այս մասշտաբով հարթակ էր տրամադրվում բաց քաղաքականություն վարելու համար։

Անկախ կարծիքների տարբերություններից, մի բան աներկբա է․ դեռ երբեք չէր եղել մի նախագիծ, որտեղ ինչ որ հարցի շուրջ տրամագծորեն հակառակ դիրքորոշումներ դավանող քաղաքական ուժերն ու գործիչները հնարավորություն ունենային քաղաքակրթության նորմերը դույզն ինչ չխախտելով, արտահայտեին ու քարոզեին իրենց հայացքները և միևնույն ժամանակ կադրում և կադրից դուրս բավականին յուրահատուկ, իսկ տեղերում էլ՝ զավեշտալի մարդկային հարաբերություններ պահեին։

Ավելին ասեմ․ սա թերևս առաջին անգամն էր, որ համազգային նշանակություն ունեցող ինչ որ ռեֆորմի քննարկումներն արվում էին լայն լսարանի համար ու ոչ միայն հեռուստաէկրանից, այլև հենց տեղերում։ Ի վերջո, նախագծի մասնակիցները այցելեցին Հայաստանի ողջ տարածքով մեկ տեղակայված տասնյակ բնակավայրեր ու համայնքներ՝ փորձելով իրենց տեսլականը ներկայացնել ու ընդունելի դարձնել հայաստանցիների համար։

Կարծում եմ՝ մեր քաղաքականությունը նման նախագծերի պակաս շատ է զգում ու այս ֆորմատը դեռ ասելիք ունի Հայաստանում, քանի որ արդեն մոտ ապագայում Հայաստանում նոր քաղաքական եթերաշրջան է սպասվում, իսկ «Այո/Ոչ»-ի ֆորմատը արդեն ապացուցել է իրեն՝ որպես կենսունակ ու խոստումնալից։

Saturday, November 5, 2016

Առողջապահության նախարարը, մահացած խննդկանների հարցն ու պարզ մարդկային տակտը

Картинки по запросу Լևոն ԱլթունյանԵրեկ Առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանն անզգուշություն ունեցավ լրագրողների հետ և հայտարարես, որ ինքը չի պատրաստվում զբաղվել երկու մահացած ծննդկանի հարցերով։ Դա իհարկե բերեց նրան, որ արդեն երկրորդ օրն է, ինչ Ալթունյանը հանդիսանում է սոցցանցերի ամենաքննարկված կերպարը։ Բնականաբար՝ ոչ դրական կոնտեքստում։

Ինչո՞ւմ է սակայն բուն խնդիրը։ Եթե մի կողմ դնենք էմոցիոնալ ֆոնն ու սենտիմենտները, ապա ըստ էության, նախարարը սխալ բան չի ասել․ նախարարը պետական կառավարման համակարգի թոփ մենեջեր է, ում ֆունկցիան կայանում է նրանում, որպեսզի հնարավորինս արդյունավետ կառավարի իր ենթակայության տակ գտնվող գերատեսչությունը և դրանում ներգրավված հազարավոր աշխատակիցներին։ Իրականում, աննորմալ է, երբ հարցը, որը գտնվում է ինչ-որ հիվանդանոցի գլխավոր բժշկի էլ չէ, այլ բաժանմունքի պետի լիազորության դաշտում, լուծվում է նախարարի մակարդակով։ Նույնքան աննորմալ է, երբ ամեն տեղային հարցի մասշտաբով նախարար խառնվի, որպեսզի համակարգը աշխատի ադեկվատ։ Կարծում եմ սրա հետ ոչ ոք չի վիճի։ Ու կարծում եմ, որ Ալթունյանը հենց այս միտքն էր ցանկանում ասել։

Սակայն ինչպես ասվում է՝ язык мой - враг мой: Ամենաազնիվ ու խելացի մտքին էլ ասելու ձև կա։ Նախարար լինելը ենթադրում է նաև որոշակի դիվանագիտական հմտության ու պարզ մարդկային տակտի առկայություն։ Երբ դու նախարար ես մի երկրում, որտեղ վերջին մեկ տարում առնվազն երկու խիստ աղմկահարույց դեպքեր են գրանցվել, երբ ծննդկանները բժշկական անփութության պատճառով մահացել են ու դու հայտարարում ես, որ երկու ծննդկանի մահվան հարցերով չես պատրաստվում զբաղվել, դա պարզապես չի կարող լավ ընկալվել; Դա լավ չի ընկալվի առաջին հերթին մահացած ծննդկանների հարազատների կողմից, որովհետև ստացվում է, որ նախարարն ասում է, որ իրենց մտերիմի մահը իր համար էական հարցերի դաշտից էլ չէ։ Դա չի ընկալվի հանրության կողմից էլ, քանի որ նման սառնասրտությունը մարդկային կյանքի հանդեպ պատիվ չի բերում, ոչ էլ այդ սառնասրտության հրապարակային ցուցադրությունն է դրական իմիջին նխաստում։

Այնպես որ, թե՛ Ալթունյանը, թե՛ այլ պետական այրեր պետք է ավելի նրբանկատ գտնվեն իրենց հրապարակային հայտարարություններում, որովհետև նույնիսկ ամենաճիշտ միտքը կարող է հարամվել սխալ մատուցման պատճառով։

Saturday, October 15, 2016

Ինչո՞ւ է 6 միլիոն դոլար հայտարարագրած պարոն Տարոնը բյուջեի հաշվին բիզնես դասով թռնում գոծուղման

Картинки по запросу տարոնՎերջերս կրկին ակտուալիզացվել են գործուղումների վրա բյուջեից հատկացվող անհարկի ծախսերի մասին քննարկումները, իսկ նորանշանակ վարչապետը նույնիսկ ասել էր, որ այդ ոլորտում պրիմիտիվ գողություն է կատարվում։ Եվ իսկապես, մի կարճ հայացքից պարզ է դառնում, որ մեր չինովնիկությունը չափի զագացումը լրիվ կորցրել է։ 

Օրինակ՝ երեկ կարդացի, որ պարզվում է, որ նախկին մշակութամայրը՝ Հասմիկ Պողոսյանը, վեջին երկու տարիների ընթացքում տասնյակ գործուղումների է մեկնել, ընդ որում, հաճախ՝ բիզնես դասով։ Նրա վոյաժների արդյունքում պետբյուջեից ծախսվել են տասնյակ միլիոն դրամ կազմող միջոցներ։ Արդյունքի մասին խոսելն անգամ ավելորդ է, որովհետև միակ շոշափելի արդյունքը այդ միջոցների մսխումն է։

Այսօր էլ կարդում եմ, որ պարոն Տարոնն է Ռիգա մեկնել ու քաղաքապետարանը բիզնես դասի տոմսեր է ձեռք բերել 2,6 միլիոն դրամով։ Բնավ չցանկանալով սևեռվել կոնկրետ Տարոնի վրա, այդուհանդերձ, համարում եմ, որ նրա օրինակը շատ խորհրդանշական է։ Կա երկու հարց․

1․ Ինչո՞ւ պետք է հարկատուների գումարներից հավելյան միլիոններ վճարվեն ընդամենը քաղաքապետի մակարդակ զբաղեցնող պաշտոնյայի ավելորդ կոմֆորտի համար։ Այն էլ, երբ Տարոնը գնում էր Երևանի անվան այգու բացման տիպի անիմաստ միջոցառման մասին է խոսքը։ Ենթադրենք այդ այգին այդ աստիճան կարևոր էր։ Մի՞թե այն կչորանար, եթե պարոն Տարոնը էկոնոմ կլասով մեկներ այն բացելու։ 

2․ Ենթադրենք պարոն Տարոնը այնքան բարձրաշխարհիկ պահանջմունքներ ունի, որ իր կյանքը չի պատկերացնում էկոնոմ կարգում թռիչքներով, բայց մի՞թե նույն պարոն Տարոնը չէր, որ երկու տարի առաջ հայտարարգրել էր 6 միլիոն դոլար կազմով բանկային հաշիվ։ Ինչո՞ւ ինքը չի վճարում գոնե տարբերությունը էկոնոմ և բիզնես դասի թռիչքի տոմսերի համար։ Չէ՞ որ դա իր հարմարավետության հարցն է, ոչ թե պետական ու ազգային նշանակության հարց։ 

Կրկնում եմ, Տարոնը պարզապես մի կաթիլ է ծովում։ Պետք է առհասարակ հասկանալ, թե այդ ո՞ր արժանիքների համար այս կամ այն պաշտոնյան պետք է մեր հաշվին բիզնես դասով շրջագայի։ Շատ են ցանկանում բիզնես դաս, ապա թող իրենց գրպանից վճարեն դրա համար։ Անձամբ ես՝ որպես քաղաքացի, թերևս միայն նախագահի ու շատ-շատ վարչապետի օրինակների դեպքում մի տեսակ ամոթ կհամարեմ, եթե նրանք էկոնոմ դասով շրջագայեն, իսկ մնացած ՑԱՆԿԱՑԱԾ պաշտոնյա պարզապես չունի այն մասշտաբը ու կարևորությունը, որ նման հավելյալ բեռ դնի առանց այն էլ դեֆիցիտային մեր բյուջեի համար։ Երբ այնքան արդյունավետ կդառնան, որ ալամ աշխարհից վարկերի հույսին չի մնա մեր բյուջեն, նոր կքննարկենք այդ արդյունավետ պետպաշտոնյաներին հավելյալ կոմֆորտ ապահովելու հարցը, իսկ այժմ նման շռայլությունները ցինիզմ են ու լկտիություն։

Friday, October 14, 2016

Հրանուշ Հակոբյանը ասում է, որ չի հասկանում, թե ինչու ինքը չպետք է լինի նախարար․ օգնենք նրան, որ հասկանա

Картинки по запросу հրանուշ հակոբյանՍփյուռքի պանծալի նախարար Հրանուշ Հակոբյանը այսօր լրագրողների հետ զրույցում գանգատվում էր, որ չի հասկանում, թե ինչու են մարդիկ իրենից դժգոհ ու չեն ուզում իրեն տեսնել սփյուռքի նախարարի պաշտոնում։ Չէ՞ որ, ըստ տիկին Հրուշի, ինքն այս տարիների ընթացքում չի եղել ներգրավված կոռուպցիոն սկանդալներում, հանցագործություններ չի գործել ու իր վրա դրված պարտականությունները մշտապես կատարել է հավուր պատշաճի, համենայն դեպս, այդպես է պնդում ինքը՝ Հրանուշ Հակոբյանը։ 

Դե ի՞նչ, գուց մարդն անկեղծորեն չի հասկանում, թե ինչու է ինքը Հայաստանի ամենաչսիրված քաղաքական ֆիգուրներից մեկը և պետք է օգնել նրան։ Թվենք մի քանի պատճառներ։

1․ Հրանուշ Հակոբյանը արդյունավետ նախարար չէ։ Դրանում նրա մեղավորությունը մեծ էլ չէ այն պարզ պատճառով, որ դժվար ու նույնիսկ անհնար է լինել արդյունավետ նախարար մի նախարարությունում, որն ի սկզբանե չի կարող արդյունավետ լինել։ Սփյուռքի նախարարության պես անիմաստ պետական գերատեսչություն ավելի դժվար է մտածել, իսկ եթե սրան էլ հավելում ենք այն, որ տիկին Հակոբյանը մեծապատիվ մուրացկանությունից ու պատ ծակող մուննաթից բացի, կարծես էլ ոչ մի գործառույթ չի պատկերացնում իր համար, զարմանալի չէ, որ նա ամենաչսիրված նախարարների թվում է հայտնվել։

2․ Հրանուշ Հակոբյանը ենթադրում է, որ մարդիկ քննադատում են իրեն իր նիստուկացի ու քայլելու ձևի համար։ Սա ճիշտ է, բայց ճշտի միայն կեսն է։ Եկե՛ք վերաձևակերպենք այս միտքը։ Տիկին Հակոբյանը չունի ու երբեք չի ունեցել նախարարին հարիր խոսք, շարժուձև, էթիկետի նորմեր ու կուլտուրա, թեև նա դեռ ԽՍՀՄ տարիներից զբաղեցրել է բարձր պետական պաշտոններ։ Դրա արդյունքում հաճախ ենք տեսնում նկարներ ու հոլովակներ նրա մասնակցությամբ, որոնք այնքան սյուռ են, որ ամիսներով կարող է ֆեյսբուքյան մեմերի, կատակների ու ցասումնալից մեկնաբանությունների աղբյուր դառնալ։

3․ Հրանուշ Հակոբյանը՝ որպես հռետոր, տարերային աղետ է։ Դժվար է հիշել մի այնպիսի ելույթ նրա կատարմամբ, որը չի հանգեցրել համաժողովրդկան ցասման, իսկ նրա ֆիասկոների կուլմինացիան, անկասկած, Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակներում տիկին Հակոբյանի դարակազմիկ ելույթն էր, որում նա ուլտիմատիվ պահանջում էր 1000-ական դոլար դնել հայաստանյան բանկերում ու ոչ այնքան կոռռեկտ արտահայտություններ արեց System of a Down-ի հասցեին։

4․ Հրանուշ Հակոբյանն ու իր գերատեսչությունը ոչ մի լուրջ ծրագիր հաջողությամբ չեն հասցրել տրամաբանական ավարտին, իսկ այն ծրագրերն էլ, որոնք քչից-շատից արվում են, ավելի շատ հարցեր են առաջացնում, քան օգուտ են բերում։

5․ Վերջապես, ո՞վ է Հրանուշ Հակոբյանի թիրախային խումբը։ Սփյուռքը, այդպես չէ՞։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ Սփյուռքում տիկին Հրուշին տանել չեն կարողանում։ Միանշանակ կարող ենք։ Քանի՞ գրոշ արժի այն նախարարը, որը վայելում է իր թիրախային խմբի ու ոչ միայն այդ խմբի հերակշիռ մասի ատելությունն ու հակակրանքը։ 

Thursday, October 13, 2016

Արա Աբրահամյանի հերթական լեզվաբանական փայլատակումը

Картинки по запросу արա աբրահամյանՖիլոսը կրկին փայլել է հայոց և ռուսաց լեզուների իր իմացությամբ։ Ահա թե ինչ է ասել ալամ աշխարհի հայերի միության նախագահը այսօր՝ ԵՊՀ-ում ինչ-որ անկա միջոցառման շրջանակներում։
«Մենք պատրաստվում էինք գրել մի այսպիսի գիրք Հայ ժողովրդի դերը միջին դարերում ունեցած... մենք որպես ասենք առեւտրական նավատորմի ազդեցությունը… ես ռուսերենը չսովորեցի, հայերենն էլ մի քիչ բավականին… «Ռոլ Արմենիա միջին դարերի…»:
Կարդալով այս փառահեղ պարբերությունը, ես միայն երկու հավանական բացատրություն ունեմ․

1․ Արա Աբրահամյանն առաջին մահկանացուն է, ով կարողանում է խոսել այնպես, ինչպես Google Translate ծրագրի անհաջող թարգմանություններն են լինում։ Ընդ որում՝ երկու լեզվով։

2․ Արա Աբրահամյանն այդպես էլ չհասկացավ, որ ինքը ծաղրի առարկա է դարձել ու մեծ հաշվով դա տեղի է ունեցել նրա համար, որ միլիոնների մեջ լողալով, մարդը փող է ափսոսում տրամադրել գոնե լեզուներից մեկը մարդավարի սովորելու վրա։

Ինձ համար միստերիա է, թե ինչպես է այս մարդը հաջողությունների հասել ու միլիոնավոր դոլարներ հաշվող կարողություն դիզել, բայց հարցը դա չէ։ Հարցն այն է, որ այս ամենն արդեն ծիծաղելու էլ չէ, որովհետև խայտառակություն է։ Այս մարդով Ռուսաստանում պատկերացում են կազմում հայերիս մասին, իսկ Հայաստանում՝ Ռուսաստանի հայերի մասին, և այդ կարծիքը միանշանակ լավը չէ։ Ու պատճառը այս ամենի նրանում է, որ մարդը կամ այնքան թամբալ է, որ ալարում է ինքնակրթությամբ զբաղվել, կամ էլ այնքան քծիբ է, որ գումար է ափսոսում՝ համապատասխան մասնագետներ վարձելու համար։

Tuesday, October 11, 2016

Վազգեն Սարգսյանի՝ մարդասպանություն պատվիրելու համար դատված և ալան-թալանի համար հայտնի եղբորը որևէ պաշտոն վստահելը սխալ է

Картинки по запросу Արմեն ՍարգսյանՄիանգամից հայցում եմ Վազգեն Սարգսյանի անվան կրոնա-սպարապետական կուլտի հետևորդների ներողամտությունը, բայց քանի որ տպավորություն կա, որ սկսվել է Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի լոբբինգը, հարկ եմ համարում հիշեցնել մի շարք նյուանսներ, որոնք աստիճանաբար ջնջվում են ժողովրդի գիտակցությունից ու ջնջվում են այդ թվում նաև վերոնշյալ կրոնա-սպարապետական կուլտի գործունեության արդյունքում։

Չգիտեմ, թե որքանով են հավաստի խոսակցությունները, որ Արմեն Սարգսյանը ցանկանում է դառնալ Պաշտպանության փոխնախարար, այն էլ՝ մատակարարման գծով, բայց ես ոչ միայն դեմ եմ, որ ոչ ավել, ոչ պակաս ՊՆ փոխնախարարի, այլ ցանկացած պետական պաշտոն՝ նույնիսկ ամենաշարքային մակարդակի։ Ընդհանրապես, այս հերոսական շորշոփը, որը տարիներ շարունակ կերտում են Վազգենի անվան շուրջ, «փոշի է դրել» նրա եղբայրների վրա ու շատ մարդիկ մոռանում էլ են, թե նույն Արմեն Սարգսյանն ինչ «հերոսությունների» համար էր հայտնի ժամանակին։

Նախ, չե՞ք մոռանում, չէ՞, որ Արմենին դատել են ու նա պատիժ է կրել ազատազրկման վայրերում մարդասպանություն պատվիրելու համար։ Նրա մեղքն ապացուցվել է ու նրան ոչ ոք չի արդարացրել, պարզապես Սերժ Սարգսյանի որոշումով նրան ներում շնորհվեց։ Իսկ դատել էին Տիգրան Նաղդալյանի գործով, և բերեք չմոռանանք, որ ինքը՝ Արմենը, երբեք առանձնապես չի էլ փորձել հերքել իր մեղավորությունը, եթե անգամ մի կողմ ենք դնում ուժի մեջ մտած դատավճռի գոյության փաստը։

Մեկ այլ՝ ոչ պակաս հատկանշական դրվագ․ Վազգենի գովքը անողները հաճախ են սիրում կրկնել մի պատմություն, որը հրաշալի բնութագրում է Արմենին։ Ընդ որում, այս պատմությունը պատմվել է նաև հեռուստաեթերով։ Հիշո՞ւմ եք, որ Վազգեն Սարգսյանի վճռականությունն ու ռեֆորմները կյանքի վերջին ամիսներին բնութագրելու համար, հաճախ հիշում են, թե ինչպես էր նա ստիպել սեփական եղբորը (այո-այո՝ Արմենին) վերադարձնել բանկից վերցրած վարկը, որը նա համառորեն չէր ցանկանում տալ։ Միշտ էլ մի տեսակ տարօրինակ է եղել, թե ինչպես են նման ցայտուն դետալով փորձում հերոսացնել Վազգենին, երբ նման բեսպրեդել նրա եղբոր կողմից հնարավոր էր դարձել հենց Վազգենի շնորհիվ, բայց այս կոնկրետ թեմայում դա սկզբունքային էլ չէ։ Սկզբունքայինն այն է, որ 90-ականներին Արմեն Սարգսյանը ոչ 1, ոչ էլ 10 նման դրվագներում է աչքի ընկել և չափազանցություն չի լինի ասելը, որ ալան-թալանի գործով նա մեծ վարպետ է եղել։

Ու հիմա, ինչ էլ ուզում է լինի, չի կարող լինել մի այնպիսի իրավիճակ, երբ ես կուզենամ նման կասկածելի որակների տեր մարդուն տեսնել պետական կառավարում իրականացնելիս։ Թողեք 90-ականների մտածելակերպով մարդիկ մնան 90-ականներում էլի, պետք չէ ռեինկարնացնել նմաններին, այն էլ՝ ոչ թե իրենձ անձնական արժանիքների, այլ սպանված եղբոր հիշատակին հագուրդ տալով։ 

Monday, October 10, 2016

ՀՀԿ-ի զոռբայությունը լեգիտիմացնում է Սասնա Ծռերին, Հայոց Վահանին, ներկայի ու ապագայի բոլոր մյուս ծայրահեղականներին

ՀՀԿ-ն հերթական անգամ թույլ չտվեց, որպեսզի ժողովրդական կամարտահայտումը հաղթի քյարթիզմն ու քաղաքական զոռբայությանը։ Ըստ էության, բնավ էլ անակնկալ չէր ու ողջ հարցը նրանում էր, որ թե Մարուքյանին աջակցություն հայտնած 18 հոգուց քանիսը կպառկի ՀՀԿ-ի տակ։ Ու նույնիսկ էական էլ չէ, թե կոնկրետ ովքեր էին այդ 4 Հուդաները։ Էականն այն է, որ ՀՀԿ-ն հերթական անգամ ապացուցեց, որ ճիշտ են նրանք, ովքեր մեղադրում են ՀՀԿ-ին նրանում, որ անհնար է օրենքով ու արդարությամբ հաղթել ընտրություններում։

Այլ կերպ ասած, ՀՀԿ-ն Գյումրիում ու հատկապես Վանաձորում տոնեց մարտավարական հաղթանակներ, բայց կրեց ռազմավարական պարտություն, որովհետև լեգիտիմացրեց ընդդիմության ռադիկալ հոսանքներին ու ցեխը մտցրեց ցիվիլ, կամ էլ, եթե կուզեք, ինստիտուցիոնալ համակարգային ընդդիմությանը։ Ուզում եմ հասկանալ, թե ինչու էր պետք այս զոռբայությունը, ինչ բացարձակ առաջնահերթություն ունի Վանաձորի քղաքապետի կուսակցական պատկանելությունը։ Մի՞թե նախորդ քաղաքապետը կրկին հանրապետական չէր։ Բայց դա չէր խանգարում, որպեսզի իշխանությունները մշտապես պարտություններ կրեին ընտրություններում։

Հետևաբար, սա իրոք պարզապես լոկալ հաղթանակ էր՝ ՀՀԿ-ի համար ու այդ հաղթանակի արգասիքները դեռ մեծ հարց է, թե ինչպիսին են լինելու։ Կրկնում եմ, չգիտեմ, թե կոնկրետ ինչ առավելություն է տալիս ՀՀԿ-ական քաղաքապետ ունենալու փաստը, բայց վաղը, երբ հերթական զինված խումբը ծագի ու էլի կրկնի Սասնա Ծռերի թեզերը, ապա այս անգամ նրանց համակրողների թիվը էլ ավելի շատ է լինելու։ Իսկ դա արդեն համապետական մասշտաբի ռիսկ է։ Մի ռիսկ, որից կարելի էր խուսափել՝ պարզապես հրաժարվելով զոռբայություն անելու կուլտուրայից։ Չեմ էլ ասում ամբողջապես, այլ գոնե լոկալ մասշտաբով, բայց պետք էր զերծ մնալ նման քայլից։

Մամիկոն Ասլանյանին էլ շնորհավորել չեմ կարող, քանի որ անկախ նրա անձնական մեղավորության չափից, պիտակավորվելու է հենց նա ու երբեք նա չի կարողանալ ազատվել զոռբայությամբ քաղաքապետի պաշտոնը կորզածի պիտակից։

Saturday, July 30, 2016

Երևանյան ողբերգությունը առաջացրել է Գիորգի Վանյանի ու Վահե Ավետյանի պես տականքների հրճվանքը

Մինչ մենք իրար ատում ու իրար արյուն ենք թափում, դրան նայում ու հրճվում է ոչ թե աբստրակտ թուրքը, այլև շատ կոնկրետ թրքակերպ մանկուրտներ, որպիսիք են օրինակ՝ գրողներից ամենավտարանդի Վահե Ավետյանը և ադրբեջանական ամեն ինչի մեծ սիրահար ու ադրբեջանական փառատոնի կազմակերպման հարցում Լևոն Բարսեղյանի օրթախ Գիորգի Վանյանը։ 

Ու այս պարոնները չեն էլ թաքցնում իրենց բերկրանքը այն փաստի առնչությամբ, որ Երևանում հայը հայի արյուն է հեղում ու պարզապես անկարող են քողարկել իրենց բուռն ցանկությունը, որ այդ արյունը հնարավորինս շատ լինի։

Ահա թե ինչ է գրում Վահե Ավետօղլին


Այսինքն, մարդը համարում է լավ է, որ քաղաքացիական պատերազմի շեմին ենք։

Իսկ ահա, թե ինչ է գրել Գիորգի Վանյան-Զադեն․


Այսինքն, սա սպանության բացահայտ կոչ է, որն արվում է վաղուց բացահայտված ադրբեջանական գործակալի կողմից։ Ու սարսափելին այն է, որ մարդիկ են գտնվում, ովքեր հավանության են արժանացնում այդ թրքահաճո առաջրկը։

Չգիտեմ, տիկնայք և պարոնայք, հավաբար այս ամենը քչերին համոզի, որ կանգ առնելու ու խելքի գալու պահն է, բայց հուսով եմ, որ մեր երկրում դեռ մնացել են մարդիկ, ովքեր չեն կորցրել սթափ դատելու ունակությունը և պատրաստ չեն ինքնանպատակ դարձնել սեփական պետության կործանումը։


Friday, July 29, 2016

Ապսուրդի թատրո՞ն, թե՞ հեղափոխություն

13-րդ օրն է կես ընկնում։ 13 օր առաջ Պավլիկենց խումբտ գրավեց ՊՊԾ զորամասը։
Այս ընթացքում մարդ զոհվեց, մարդիկ վիրավորվեցին, մարդիկ բերման ենթարկվեցին, իսկ ոմանք էլ՝ ձերբակալվեցին։ Ու ինչպե՞ս է արձագանքում հանրությունը դրա՞ն։ Այսօրվա դրությամբ, կարելի է փաստել, որ թե՛ Պավլիկենց խումբը, թե՛ պատանդները ավելի քիչ են հուզում հանրության ակտիվ զնագվածին, քան Արսինե Խանջյանի արձագանքը, Լևոն Բարսեղյանի նկատմամբ հարուցված քրեական գործը և իհարկե հրեշտակ Մագան։

Սակայն սրանում ոչ մի զարմանալի բան չկա, որովհետև ի սկզբանե այս ալիքում ոչինչ այդքան շատ չէր, որքան ապսուրդը։ Նույնիսկ պաթոսը զիջեց իր դիրքերը։ Եվ ահա, մենք տեսնում ենք, որ այդ ապսուրդի թատրոնում ադրբեջանական կինոփառատոնների կազմակերպող Լևոն Բարսեղյանն ընկալվում է՝ որպես հերոս ու Կիրովաբադ գրավող առաջնորդ։ Դեռ մի երկու տարի առաջ նույն Բարսեղյանին դավաճան հռչակած ու նրա դեմ բողոքի ակցիայի մասնակցած Հայազնին՝ Բարսեղյանի ամենահավատարիմ դաշնակցի կարգավիճակում։ Սադրիչ ու թալանչի Բաղդասարյան Աբոն, ով հիմա հպարտորեն Ալբերտ է կոչվում, տրիբունների վրա աղաղակում է ու ճգնաժամային համակարգող խմբեր է ստեղծում։ Տեսնում ենք Դվին հյուրանոցը ռասկուլաչիտ արած մինիօլիգարխ Անդրիաս Ղուկասյանին, ով խոսում է անելանելի սոցիալական անարդարությունից ու էլի բազմաթիվ այլ քաղաքական ծաղրածուների ու դիակների։ Ու մարդիկ նրանց լսում են, մարդիկ նրանց հավատում են, մարդիկ նրանց հետևից գնում են։

Այո՛, սա ապսուրդի թատրոն է, բայց ապսուրդի թատրոն է՝ նախահողափոխական իրավիճակում։ Այո՛, Բարսեղյանը ադրբեջանական ֆիլմերի փառատոն կազմակերպող պոպուլիստ է, այո՛ նրան այսօր պաշտպանողները հաճախ երեսպաշտ են, այո՛, Բաղդասարյան Աբոն ոնց կար աղաղակող սադրիչ, այնպես էլ մնացել է ու այո՛, Անդրիասը իր գրպանից մի կոպեկ չի դնելու, որպեսզի սոցիալական անարդարությունը նվազի, բայց երբ մարդիկ անգամ նմանների հետևից են գնում, դա արդեն ոչ թե նմանների շնորհքն է, ոչ էլ մարդկանց մեղավորությունը։

Դա իշխանությունների սխալ քաղաքականության ու անսահման ցինիզմի հետևանք է ու սա պետք է լինի մեկ վերջին ահազանգ՝ սթափվելու համար։ Ահազանգ, որ հեղափոխական իրավիճակը բնութագրող կարևորագույն գործոնն արդեն կա․ վերևները չեն կարողանում, ներքևները չեն ուզում։ Ու այսօր այս ճգնաժամից շառով-խերով դուրս գալը լուծում չէ, եթե չսկսենք դուրս գալ այն ճահճից, որի մեջ մտցրել են մեզ իշխանությունները, բայց մենք էլ մտել ենք՝ հաճախ կամավոր։

Friday, July 22, 2016

ԵՄ պատվիրակության հայտարարությունը Գերմանիայի Մյունխեն քաղաքում տեղի ունեցող վերջին իրադարձությունների առնչությամբ

Եվրոպական միության պատվիրակությունը՝ Գերմանիայում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկա-վարների համաձայնությամբ տարածում է հետևյալ հայտարարությունը.
Ընդգծելով, որ որևէ նպատակով ուժի կիրառումն անընդունելի է՝ մեր զորակցությունն ենք հայտնում Մյունխեն քաղաքի Olympia առևտրի կենտրոնում տեղի ունեցած զինված հարձակման 9 զոհերի ընտանիքիներին: Առևտրի կենտրոնում տեղի ունեցած դեպքերից տուժողներին մաղթում ենք արագ և լիարժեք ապաքինում: Մտահոգությամբ ընդգծելով անհամաչափ ուժի կիրառման և ոստիկանության կողմից իրականացվող ձերբակալությունների մասին զեկույցները՝ Գերմանիայի իշխանություններին կոչ ենք անում հարգել համաչափության սկզբունքը: Ի գիտություն ընդունելով նաև մարդու իրավունքների պաշտպանի կողմից կատարված հայտարարությունները՝ հորդորում ենք լիարժեք հետաքննություն կատարել ոստիկանների կողմից իրականացված բոլոր իրավախախտումների մասին հաղորդումների առնչությամբ:
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ Պատվիրակություն Գերմանիայում Քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժին
(քաղաքական սարկազմ)

Sunday, July 17, 2016

Սեֆիլյանը պարտավոր է կարգադրել իր կողմնակիցներին զինաթափվել ու դադարեցնել արյունահեղությունը

Եկեք իրավիճակը սթափ գնահատենք ու ըստ այդմ հասկանանք, թե զարգացման ինչ սցենարներ կան․

Անկախ, թե ինչ նկատառումներ են ունեցել կազմակերպիչներն ու իրականացնողները, ինչպիսի որակում են դրան տալիս քաղաքացիները, այս պահի դրությամբ մի բան հստակ է․ եթե սա հեղաշրջման փորձ էր, ապա այն լիակատար ձախողված է, քանի որ այսքան ժամ է անցել ու ոչ մի ուժային կառույց, ոչ մի լուրջ քաղաքական միավոր չի անցել «ապստամբների» կողմը։

Ստեղծված իրավիճակում հանգուցալուծումը հասկանալի է՝ այսպես թե այնպես ՀԽ-ի մարտիկներին ներյտրալիզացնելու են, ողջ հարցը նրանում է, թե արդյո՞ք կհաջողվի զինաթափել նրանց առանց արյան, ու եթե ոչ, ապա որքան մարդ կզոհվի։

Պարզից էլ պարզ է, որ ոչ մի հրաժարական էլ չի լինելու։ Պարզ է նաև, որ Սեֆիլյանի մասով պահանջն է աբուրսդ, որովհետև ենթադրենք բերեցին Սեֆիլյանին․․․ բա հետո՞։ Թե՞ պաշարվածները կարծում են, որ անպատիժ են մնալու ու ինչ-որ ամնիստիա է լինելու հատուկ իրենց համար։ Լինենք իրատես․ Սեֆիլյանականներին «վերցնելու են»՝ ողջ, թե մեռած, բայց նրանց վերցնելու են։

Մնում է չարյաց փոքրագույն տարբերակը․ Սեֆիլյանը թերևս դիմի իր կողմնակիցներին ու կարգադրի հանձնվել։ Անկախ նրանից, թե կհետևեն նրա կարգադրությանը, թե ոչ, բայց սա Սեֆիլյանի եփած ճաշն է ու նա պատասխանատու է։

Wednesday, June 29, 2016

Ինչպես տրիբունային դեմագոգից դառնալ ռազմական փորձագետ

Առջևում խորհրդարանական ընտրություններն են ու տարբեր քաղաքական թիմեր և անհատ ֆիգուրներ արդեն ձեռնամուխ են եղել քարոզչությանը: Դե բնականաբար, ակտուալ թեմաների ընտրության հարցում էլ օրիգինալություն չեն ցուցաբերել. պատերազմ, ռազմական արդյունաբերություն, սպառազինության գնում և պատրաստում։ Մեկը ՀՕՊ ընդհանուր համակարգն է համարում պատուհաս ու «օդի հանձնում», մյուսն ընդհանրապես մուննաթ է անում, որ Հայաստանն ինքը իր կործանիչները չի արտադրում, երրորդները արդեն մոտ ապագայում նանոտեխնոլոգիաներ ու մարատական ռոբոտներ են խոստանում, եթե իրենք գան իշխանության։ Մի խոսքով, խեղկատակություն և ուրիշ ոչինչ։

Ինչքան ասես կարելի է քննադատել գործող իշխանություններին ու դրան նախորդած բոլոր իշխանություններին, որովհետև ակնհայտ է, որ ոչ պատերազմի օրոք, ոչ դրան հաջորդած հարաբերական անդորրի 22 տարիներին չի արվել այն առավելագույնը, որ կարող էր ու պետք է արվեր։ Ակնհայտ է, որ մենք ունենք բազմաթիվ խորքային ու մակերեսային խնդիրներ, որոնցից շատերը կարելի է լուծել՝ այս կամ այն աստիճանի ճիգեր գործադրելով։ Սակայն երբ այդ հարցերի քննարկումը տեղափոխվում է հեքիաթասածության և վարդագույն երազանքների դաշտ, դա արդեն լուրջ չէ։ Ավելին ասեմ՝ խիստ վնասակար կարող է լինել, եթե հաշվի առնենք, որ պատերազմով երկիր ենք։

Անդարադառնանք մասնավորապես ռազմական արդյունաբերության հիմնահարցին։ Օրինակ՝ Փաշինյանը լուրջ դեմքով հայտարարում է, որ Հայաստանը պետք է իր կործանիչ ինքնաթիռներն արտադրի։ Իհարկե, Փաշինյանը բավականին սուր գրիչ ունի և գուցե փայլուն խմբագիր է, Փաշինյանը բավականին ռադիկալ, բայց հաջողակ հռետոր է, նա արդի հայաստանի ամենաակնառու հրապարակային գործիչներից է, բայց նման հայտարարություն անելով, նա ցույց է տալիս, որ կա՛մ խայտառակ դեմագոգ է, կա՛մ բացարձակ չի տիրապետում տվյալ թեմատիկային։

Ռազմական արդյունաբերությունը դա կարտոֆիլ աճեցնել չի։ Դա ամենաբարդ ու տեխնոլոգիական տնտեսական ճյուղերից է և միայն ցանկությունը քիչ է, որպեսզի թեկուզ 20 տարում դուրս գալ ինքնուրույն արտադրության։ Նույն Իսրայելից պահանջվել են տասնամյակներ, հարյուրավոր միլարդ դոլարների հասնող ներդրումներ ու տեխնիկա-տեխնոլոգիական համապարփակ աջակցություն ԱՄՆ-ի կողմից, որպեսզի յուրացնի նման մակարդակ։ Գուցե Փաշինյանն ու նրա կարծիքը կիսողները գիտեն բաներ, որոնք հասարակ մահականցուներիս հասու չեն, բայց այս պահին այդ հարցերը բաց են։ Բաց են նաև հարցերը, թե որտեղից ենք բերելու այդ ինքնաթիռների պատրաստաման համար անհրաժեշտ հումքը (ալյումին ու տիտան), որտեղից ու ինչ միջոցներով ենք ճարելի դրանց էլեկտրոնիկան ու այլ բարդ սարքավորումները, որտեղ ենք ինքնաթիռները պատրաստելու և որ պակաս կարևոր չէ՝ ինչ նպատակներով ենք դրանք օգտագործելու։

Սրանք հռետորական հարցեր են իհարկե, որովհետև վստահաբար միայն ծալապակասը կարող է հավատալ նման բաների, իսկ մեր պոպուլիստները, որպես կանոն, ծալապակաս չեն, բայց դե խամ և անփորձ լսարանի համար նման թեզերը համոզիչ են հնչում։ Ու հենց դա էլ վտանգավոր է, որովհետև շեղում է մարդկանց իրոք ակտուալ խնդիրներից և տեղափոխում Օստապ Բենդերի ուտոպիաների դաշտ։

Thursday, May 26, 2016

Սամվել Բաբայանի հարցազրույցի լուրջ աժիոտաժն ու անլուրջ բովանդակությունը

Առավոտվանից կայքերը, իրար հերթ չտալով, Սամվել Բաբայանի հարցազրույցն են տալիս՝ պաթետիկ վերնագրերով։ Սիրողական մակարդակով քաղաքագիտությանն ու ռազմագիտական գիտելիքներին տիրպետող մեկի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ դարակազմիկ ինչ-որ մտքեր են ասվել ու համապարփակ լուծումներ են առաջարկվել այդ տեքստում։ Մինչդեռ, ի՞նչ ենք տեսնում մենք՝ ուսումնասիրելով ներկայացված տեքստի բովանդակությունը։ Մեծ հաշվով՝ ոչինչ։
Ինչ-որ բաներ իհարկե կան։ Օրինակ՝ հայտնի քաղաքական ուղղվածությամբ կայքի ներկայացուցիչը, ում ինքնությունը կարծում եմ՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, ջանք ու եռանդ չի խանյում, որ հարցերն այնպես ձևակերպի, որպեսզի Բաբայանի խոսքը ստացվի ընդդիմադիր տրիբունի հռետորի ճառ, դե իսկ Բաբայանն էլ, բնավ չհանդիսանալով միամիտ խոխա, հմտորեն խուսանավում է ու երկար խոսելով, բայց ըստ էության, ոչինչ չի ասում։
Բաբայանը ի սկզբանե ամրագրեց, որ նեղացած կեցվածք չի ընդունելու, ու «դավաճանված հերոսի» դերը ստանձնելու մասին ամպագոռգոռ բաներ չի ասելու։ Սա, ի՞նչ խոսք, ծանր հարված էր «յոթօրականի» համար, բայց նա չհանձնվեց միանգամից։ Սակայն, Բաբայան դու Բաբայան, միևնույն է հայտարարված ընթացքին հավատարիմ մնաց ու դեռ մի բան էլ ավել՝ հայատարարեց, որ ընդհանրապես թշնամիներ չունի քաղաքական դաշտում, կուսակցությունների հարել չի պատրաստվում, իսկ մեղադրելիս էլ՝ մեղադրում է աբստրակտ վերնախավին։ Ընդ որում, որպեսզի անգամ այդ մեղադրանքը հստակություն չունենա, ասում է, որ վերնախավի սխալը գալիս է դեռ 1994 թվականից։ Այլ կերպ ասած՝ դիվանագիտորեն զրկում է երեք նախագահների օրոք եղած էլիտայի թիմերից մեկնումեկի վրա սևեռվելու հնարավորությունից։ Դե ձեռքի հետ էլ ինտրիգ է ստեղծում իր այն հայտարարությամբ, թե ինքը տեսնում է իր համախոհների քաղաքական դաշտում, բայց կրկին ոչ մի անուն, ոչ էլ անգամ հուշում։ Տպավորություն է, որ բաց աճուրդի հայտարարություն էր, ոչ թե քաղաքական դիրքորոշում։
Ինչևէ, այսքան սպասված ու արծարծվող հարցազրույցում ամենազավեշտալի դրվագը կապված էր նրա հետ, որ Սամվել Բաբայանը, ում վաստակը՝ որպես ռազմական գործիչ, թերևս քննարկման ենթակա չէ, այս հարցազրույցում կտրականապես հրաժարվեց խոսել հենց այդ՝ ռազմական թեմայից։ Հասարակության ինչ-որ շերտ շատ հետաքրքրված է Բաբայանի վերադարձով, բայց հետաքրքրված է՝ որպես ռազմական գործիչ Բաբայանով, այլ ոչ թե որպես քաղաքական-հասարակական ֆիգուր և առավել ևս՝ Մեսսիայի դերը ստանձնելու պատրաստ արկածախնդիր Բաբայանով։ Դա լավ հասկանում է Բաբայանը, դա հասկանում են խելացի մարդիկ, բայց համառորեն չեն ուզում հասկանալ պայքարախտով համակված որոշ թիմեր։ 
Արդյունքում՝ այսպիսի վտիտ հարցազրույց ու հերթական կոտրված իղձեր, որոնք էլ այս անգամ կապված են Բաբայանի հետ։

Monday, May 16, 2016

Անիմաստ ղալմաղալ անողների և գեներալ Մանվելի «հայհոյելու» մասին

Անմեղության կանխավարկածի մասին լսե՞լ եք։ Լսած կլիենք ոնց էլ չլինի․ մարդը համարվում է անմեղ, քանի դեռ իր մեղքն ապացուցված չի։ Հիմա երեկվանից համայն հայության քննարկման թեման գեներալ Մանվելի իբր տված հայհոյանքն է։ Դե տվածն էլ ո՞րն է, պարզապես Սեֆիլյանական խմբակի հերթական «գործիչներից» մեկը հայտարարում է, որ այդպիսի բան է եղել։

Որքանով որ լսել եմ գեներալ Մանվելի մասին, այնպես չէ, որ նա ոսկեղենիկ հայերեն խոսելու հետ մեծ սեր ունի։ Այո՛, հայհոյախոսություններն էլ նրան խորթ չեն, բայց․․․ Մի պահ ենթադրենք, որ սեֆիլյանականնները իրավացի են ու գեներալ Մաանվելը հայհոյել է։ Հետո՞։ Ինչ որ մեկին դա խիստ կզարմացնի՞։ Չեմ կարծում, որովհետև Մանվելն էն գլխից էլ ասոււմ էր, որ եթե իրան ինչ որ բան դուր չի գալիս, ինքը «ուշունց է տալիս»։

Ինձ համար անհասականլին ոչ թե հայհոյել-չհայհոյելու դրվագն է, այլ այն, թե ինչո՞ւ են համառորեն փորձում դրանից հայոց հարց դարձնել։ Այն էլ այս օրերին։ Այն էլ՝ սեֆիլյանական ճամբարի հերթական բենեֆիսին հագուրդ տալով։ Գուցե դավադրությունների տեսությունով շատ եմ տարվում, բայց այս ամենի մեջ ինչ որ կազմակերպվածություն եմ տեսնում։

Հարցը միայն գեներալ Մանվելի դրվագը չի։ Ապրիլյան մարտերից հետո սա էլ որերոդ դեպքն է, երբ արհեստականորեն ցանկանում են պառակտում մտցնել, էլի ասպարեզ են նետվում հայաստանցի-ղարաբաղցի պղծագույն թեզերը ու դրանց ավելի արդիականացված տարբերակները, որպիսին հենց այդ չարաբաստիիկ տեսնայութն է, որտեղ պատմվում է հայհոյանքի մասին։ Ու այս ամենը՝ սահմանում գերլարված իրավիճակի ֆոնին, երբ մարտերը կարող են սկսվել ցանկացած պահի․․․

Դուք այս ամենում կազմակերպվածություն չե՞ք տեսնում։ Տպավորություն է, որ ինչ որ մի դիրիժոր այս սիմֆոնիայի գլխավոր գործիքի դերը դրել է սեֆիլյանականների ու դրանց պես այլ կասկածելի կերպարների վրա ու անում է ամեն բան, որպեսզի դրանք հերթական պառակտումը մտցնեն։

Monday, May 9, 2016

Արգամ Աբրահամյանը դարձավ Խաչատուր Սուքիասյանի «Ռոսսիա Մոլլ»-ի 50%-ոց մասնաբաժնի սեփականատերը

Ինչպես պնդում են կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները` արդեն բավական երկար ժամանակ է, ինչ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, բավականին ակտիվ հետաքրքրվածություն է դրսևորում Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Ռոսսիա Մոլլ»-ի նկատմամբ։ Մասնավորապես, շատ էին շրջանառվում խոսակցություններ, որ Աբրահամյանը ցանկանում է իր մասնաբաժինն ունենալ այս բիզնեսում։
Եվ ահա, Արգամ Աբրահամյանի ու Խաչատուր Սուքիասյանների բանակցությունները տվել են իրենց արդյունքը․ այսուհետ «Ռոսսիա Մոլլ»-ի 50% մասնաբաժնի սեփականատերը դառնում է վարչապետի որդին։ Այսպիսով, կարելի է գրանցել ուշագրավ մի փաստ․ 2008 թվականից հետո առաջին անգամ, Խաչատուր Սուքիասյանի բիզնես գործունեությունում կրկին ներգրավված են լինելու իշխանական բարձրաստիճան էլիտայի ներկայացուցիչներ։

Monday, April 25, 2016

Bloomberg-ին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն արմատապես փոխում է Հայաստանի հռետորաբանությունը՝ Արցախի հարցում

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Bloomberg պարբերականին, որի ժամանակ հիմնականում խոսացել է Արցախյան հակամարտության շուրջ լարվածության աճից և Քառօրյա պատերազմից։ Հարցազրույցը խիստ ուշագրավ է, քանի որ սա վերջին տարիներին հնչած ամենասուր և ամենաառարկայական հայտարությունն էր՝ արված ՀՀ Նախագահի կողմից։

Առանձնացնենք երկու կարևոր դրույթ՝ Սարգասյանի ասածներից․

1․ Ռուս խաղղաղապահների տեղակայումն Արցախում այժմ անհնար է, թեև ժամանակին նման տարբերակ քննարկվել է։ Անհնար է, որովհետև իրադրությունն է փոխվել և այլևս նման հարցի քննարկումներն անգամ ակտուալ չեն։

2․ ՀՀ-ի համար սպասելի չէր Ադրբեջանական ագրեսիան։ Անսպասելի չի լինի նաև դրա կրկնությունը։ Տրամաբանությունը դա է հուշում, իսկ Հայաստանը պատրաստ է մարտահրավերների։ Այսօրվա փրուն խաղաղությունը պահպանվում է զուտ մեր համբերության ու կառուցողականության ոգու հաշվին, բայց դա հավերժ չի կարող շարունակվել։

Սա մերկապարանոց հռետորաբանության շարքից չէ։ Դիվանագիտական լեզվից թարգմանած, սա նշանակում, որ Հաայաստանը կոշտացնում է իր դիրքորոշումը բանակցային գործընթացում ու հայտարարում, որ 4-օրյա պատերամից հետո, մենք ունենք այլ իրականություն, որտեղ նախկինում քննարկված ու նույնիսկ համաձայնեցված շատ դրույթներ այլևս ակտուալ չեն։ Ավելին, այս հարցազրույցի տողատակով անցնում է այն միտքը, որ Հայաստանը պատրաստ է պատերազմի ու չի խուսափի դրանից՝ իր դիրքորոշումը պահպանելու հարցում, այնպես որ, համաշխարհային հանրությունն ու ներգրավված այլ կողմերը պետք է իրենք էլ իրենց մասով հստակեցնեն իրենց դիրքորոշումն ու անելիքը։

Thursday, April 21, 2016

Տպավորություն է, որ մեր ԱԳՆ-ը փորձում է մեզ վրա Հայաստանի կապիտուլյացիան թանկով վաճառել

Դատելով Շավարշ Քոչարյանի հարցազրույցից, բանակցությունների սեղանին քաննարկվում է մի փաթեթ, որը բարդ է անվանել այլ կերպ, քան Հայաստանի կապիտուլյացիա։ Անդրադառնալուվ ռուսական մի շարք պարեբարականների հրապարակումներին, պարոն Քոչարյանը հորդորել է առաջնորդվել պաշտոնական հայտարարություններով, այլ ոչ թե լրատվամիջոցների ասեկոսեներով։

Տագնապայինը սակայն այն կարճ նկարագիրն է, որ Շավարշ Քոչարյանն արել է՝ համանախագահների առաջարկների վերաբրեյալ․

«Ավելին ասեմ՝ ներկա իրավիճակում անհնարին է հաշվի չառնել Ադրբեջանի այն կեցվածքը, այն ագրեսիան, որը նա իրականացրեց՝ խախտելով արդեն առկա երեք՝ եռակողմ համաձայնագրերը,եվ բնական է, արդեն ապագա բանակցային գործընթացը պետք է ելնի երկու հանգամանքից: Առաջինը՝ պետք է երաշխավորված լինի կրակի դադարեցումը, որովհետև երբ կրակում են, անհնարին է բանակցել: Այսինքն՝ զինադադարը պետք է պահպանվի: Հաջորդը՝ պետք Է հաշվի առնել, որ գործ ունենք մի սուբյեկտի հետ, որը, հակառակ իր իսկ միջազգային պարտավորության, իսկ եռակողմ համաձայնագրերը միջազգային պարտավորություններ են, կարող է խախտել» 
Հիմա ոմանք կցանկանան հարձակվել Քոչարյանի վրա, բայց այս պարագայում նրա միակ մեղավորությունն այն է, որ նա փորձում է հնարավորինս փափուկ ձևակերպումներով հրամցնել այն խայտառակ դրույթները, որոնք հայտնվել են բանակցությունների սեղանին։ Տպավորություն է, որ մեր քաղաքական ղեկավարությունը լրիվ մոռացել է, որ առաջին պատերազմում հաղթող կողմը եղել ենք մենք։ Տպավորություն է, որ մեր քաղաքական ղեկավարությունը չի գիտակցում, որ առաջին պատերազմն այլևս այդքան ակտուալ չէ, որովհետև սկսվել է նոր պատերազմ, որի առաջին փուլում մենք առնվազն չենք պարտվել ու նման խայտառակ դրույթները պարզապես անընդունելի են։ Մինչդեռ, տեսեք թե ինչ փափլիկ բարձ են ուզում դնել մեր գլխի տակ։ Մեջբերում եմ Շավարշ Քոչարյանին․
«Այն, ինչ առաջարկել են համանախագահները, իհարկե հայկական կողմի երազանքը չի եղել, բայց հիմքում ընկած են փոխզիջումային տարբերակներ: Տեսեք՝ կա այսպես ասած՝ հետաձգված հանրաքվեի գաղափարը: Իհարկե, տարօրինակ էր, երբ արդեն եղել է հանրաքվե, ու Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, լիովին համապատասխան և միջազգային իրավունքի, և այն ժամանակ գործող Խորհրդային միության Սահմանադրությանը, օրենքներին կազմակերպել է հանրաքվեն, իր կամարտահայտությունը հստակ արտահայտել է: Ո՞րն է հետաձգված հանրաքվեի իմաստը: Ըստ միջնորդների՝ դա ուղղված է նրան, որ, այդպես ասած՝ Բաքվի իշխանությունները կարողանան փրկել իրենց դեմքը և ժամանակ ունենան դա մատուցել, հրամցնել իրենց ժողովրդին դրա անհրաժեշտությունը, որովհետև հանրաքվեի արդյունքը, ելնելով այն պայմաններից, որոնք նախապես համաձայնեցված են, գրեթե հասկանալի էր, կանխատեսելի էր»:
Սա արդեն բացարձակ խայտառակություն է, երբ ՀՀ փոխարտգործնախարարը շա՜տ զգուշորեն փորձում է բացատրել, թե ինչու մենք պետք է հանդուրժենք ԼՂՀ միջանկյալ կարգավիճակին։ Տեսեք-տեսեք, Ադրբեջանի հասարակությանը համոզելու համար է։ Բո որ չհամոզվե՞ց․․․

Մի իշխանությունները հասկանո՞ւմ են արդյոք, որ այս փուլում այլևս անհանր է որևէ տարածք վերադարձնել, որովհետև դա դիտարկվելու է որպես թուլություն։ Մեր իշխանությունները հասկանո՞ւմ են, որ Հայաստանում չի եղել դեռ այնպիսի իշխանություն, որը կկարողանար հող հանձնել ու մարսել այդ իրողությունը, որովհետև հենց հաջորդ օրը նույն այն ժողովուրդը, որ միահամուռ առաջին գիծ էր մեկնելու, սկսելու է արդեն Երևանում պատասխան պահանջել նրանց բոլոր մեղքերի ու բացթողումների համար։ Պատրա՞ստ են այդ պատասխանը տալուն։ Ոչ ոք չի կարող պատրաստ լինել, առավել ևս, երբ ամեն ինչ արել են մինչև այդ, երկիրը թուլացնելու համար։

Մեր իշխանությունները ու դիվանագետները (այդ թվում Շավարշը) պետք է հասկանան, որ 4-օրյա պատերազմը փոխել է իրավիճակ, ու կարելի է մեկընդմիշտ մոռանալ մեր զինվորներին գլխատող զինվոր ունեցող պետությանը տարածքներ զիջելու մասին։ Չի կարող նման բան լինել, որովհետև առանց այդ պետությանը պարտության մատնելու, ցանկացած տարածքային զիջում չի հանգեցնելու խաղաղության։ Միակ բանը, որին այն հանգեցնելու է՝ նոր պատերազմն է, որը հակառակորդը սկելու է ավելի հարմար բնագծերից ու ավելի բարձր մարտական ոգով։

Ցանկացած զիջում դավաճանություն է։

Wednesday, April 20, 2016

Այսքան ասելուց հետո էլ, միևնույն է, ԱԳՆ-ն էշի ականջում է քնած

Արդեն երկու շաբաթ է անցել նոր հրադադարից ու այս երկու շաբաթվա մեջ հոլի պես պետք է աշխատեր մեր ԱԳՆ-ը, որովհետև արդեն պատերազմի օրերին իրենց ձեռքի տակ կային անհերքելի փաստեր՝ Ադրբեջանի բանակի կողմից իրականացված վայրագությունների մասին ու բացի բուն կոնֆլիկտի կարգավորման պրոցեսսներից և դրանցով զբաղվող միջազգային կամակերպություններից, կան նաև այլ ինստիտուտներ, որտեղ կարելի է արծարծել այլ կարևոր թեմաներ, ինչպիսին է օրինակ՝ մարդկայնության դեմ հանցագործությունների հարցը։

Ես վստահ եմ, որ հեսա մի երկու շաբաթից ԱԳՆ-ը հանդես կգա հերթական մուննաթոտ հայտարարությամբ, որտեղ կվստահեցնի, որ իրենք տիտանական աշխատանք են տարել ու մի այլ կարգի հետամուտ են եղել, պարզապես դա արել են թաքուն/ոչ հրապարակային/կուլուարներում։

Հարգելի՛ անտաղանդ դիվանագիտական կորպուս, մենք ունենք տասնյակ դեսպաներր ու պատվիրակներ՝ տարբեր միջազգային տրիբուններում, ունենք փոխարտգործնախարարներ և ունենք բեխեր արտգործնախարար։ Հիմա պետք է այս բոլոր դերակատարները ռմբահարեին նոտաներով, պետիցիաներով ու զեկույցներով բոլոր միջազգային և օտարերկյա ինստիտուտները, ակտիվ ու հրապարակայնորեն քչփորեին ամեն հնարավոր բան՝ երկկողմ հարաբերություններից սկսած ու ՄԱԿ-ի մաստաբով վերջացրած, պետք է օր ու գիշեր հրապարակային հայտարարություններ անեին՝ չմոռանալով կուլուարային պրոցեսսների մասին, որպեսզի իրենց կոնտրագենտները վաղը հնարավորություն չունենան ասելու, թե իրենց ոչինչ չեն արել; 

Ես անկեղծորեն չգիտեմ, թե ինչով են զբաղվում ԱԳՆ-ում հիմա, հավանաբար ինչ որ բան փորձում են անել, բայց դա ակնհայտորեն քիչ է ու առավել ևս անթույլատրելի է նման ստվերային գործելաոճը։ Օրինակ վերցրեք մեր թշնամուց․ դրաննց դիվանագիտական կորպուսը կիբորգների նման է աշխատում մոլորակի բոլոր անկյուններում, բոլոր հնարավոր ու անհնար ամբիոններում, իսկ Մամեդյարովը Ալիևից հետո ամենահաճախ հայտնվող դեմքն է Մեդիա դաշտում։

Իրար եկե՛ք, թամբալնե՛ր։ Սովորել եք տարիներ շարունակ ձրիակերությամբ զբաղվել ու աննպատակ միջազգային միջոցառումների մասնակցել։ Ժամանակն է, որ դուք էլ այս երկրին մի՜ քիչ օգտակար լինեք։

Tuesday, April 19, 2016

Արցախյան հակամարտության լուծման ռուսական սցենարը

Ըստ ռուսական հեղինակավոր «Իզվեստիյա» պարբերականի, Պուտինն ու Ռուսաստանը առաջիկայում փորձելու են էական փոփոխությունների հասնել Արցախյան հակամարտության բանակցությունների հացրում։ Մասնավորապես ասվում է, որ Պուտինը փորձելու է համոզել Ալիևին ու Սարգսյանին էական փոխզիջումների գնալ, որոնք հիմնականում կայանում են հետևյալում․

1․ Ազատագրված տարածքների վերադարձ Ադրբեջանին։
2․ ԼՂՀ-ին ժամանակավոր կարգավիճակի շնորհում և սահմանների բացում։
3․ Փախստականների վերադարձ։
4․ Խաղաղապահների տեղակայում։
5․ Իրավիճակի կայունանալոււց հետո հանրաքվեի անցկացում, որն էլ պետք է որոշի Արցախի ճակատագիրը։

Ադրբեջանի դիրքորոշումը մի կողմ եթե դնենք, ապա բացարձակապես անհասկանալի է, թե հանուն ինչի Հայաստանը պետք է զոհավերի իր ազգային շահերն ու ընդունի այս խայտառակ կետերը։ Այս կետերով փաստացի ստացվում է, որ պատերազմում հաղթող երկիրն անհամեմատ ավելի մեծ զիջումների պետք է գնա, քան պարտվողը։

Առանձնացնեմ առանցքային նշանակության դրույթներ՝ կապված դրանցից յուրաքանչյուր հետ։

1․ Ինչո՞ւ պետք է Հայաստանն մասնակի և առավել ևս ամբողջությամբ վերադարձնի հողեր, որոնց համար արյան գին է վճարել։ Այդ պարագայում, ինչո՞ւ Ռուսաստանը հետամուտ չի լինում Կալինինգրադն ու Կուրիլյան կղզիները համապատասխանաբար՝ Գերմանիային ու Ճապոնիային վերադարձնելու հարցում։ Եթե տեսական հավանականության կատերգորիայում խոսենք, ապա եթե անգամ տարածքներ վերադարձվեն՝ անբեկանելի երաշխիքների դիմաց, ապա Արցախը Հայաստանին կապող երկու շրջանները՝ Քելբաջարն ու Լաչինը վերադարձնելու մասին խոսք լինել անգամ չի կարող։

2․ Ի՞նչ ժամանակավոր կարգավիճակի մասին է խոսքը, եթե Արցախի ժողովուրդը արդեն քանիցս հայտնել է իր դիրքորոշման մասին, ինչո՞ւ պետք է նոր դուբլով կրկնել։ Եթե Ռուսաստանն այդքան ստորադասում է ազգերի ինքնորոշման իրավունքը, ապա ինչո՞ւ է այդպես կառչում Ղրիմի հանրաքվեից ու չի քննարկում նոր հանրաքվե անցկացնելու տարբերակը, որին կմասնակցեն նաև Ղրիմի հարակից շրջանների ուկրաինացի ու թաթար բնակչությունը։

3․ Իյա, իրո՞ք։ Եթե քննարկվում է փախստականների վերադարձի հարցը, ապա ինչում միայն ադրբեջանցիների։ Հայ փախստականներ քի՞չ են եղել։ Օրինակ՝ Բաքվից։ Թե՞ իրենց այս կոնֆլիկտի ուղեծրից դուրս է պետք դիտարկել։ Կամ էլ, ինչո՞ւ պետք է առաջնահերթություն տանք փախստականների վերադարձին։ Թող խաղաղության պայմանագիր լինի, իրավիճակի կայունացում ու խաղաղություն և այդ ժամանակ թող մարդիկ վերադառնան։

4․ Քանի՞ կոնֆլիկտներում են խաղաղապահները եղել աարդյունավետ ու քանիսում՝ անարդյունավետ։ Կարծում եմ, այս հարցադրումը հռետորականների շարքից է, որովհետև փաստարկված պատասխանը հասկանալի կդարձնի, որ խաղաղապահների վրա հույս դնել չի կարող ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը։

5․ Արցախի ճակատագիրը որոշված է հանրաքվեով ու 2 պատերազմներով։ Այն էլ երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Հենակետայինը պետք է լինի հենց այս դրույթը՝ անկխան նրանից, թե ոնց են դրան վերաբերվում Պուտինը, Ալիևը և Համաշխարհային հանրությունը։

Monday, April 18, 2016

Հրազդանի ընտրությունների 2 հիմնական դասերը

Երեկ միանգամից միքանի մարզերում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որոնցից առավել ուշագրավն իհարկե Հրազդանի քաղաքապետի ընտրություններն էին: Արդյունքներն արդեն հայտնի են. վերընտրվել էր ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը՝ հավաքելով ձայների 50 տոկոսից քիչ ավելին, իսկ ընդդիմադիր հիմնական թեկանածուն՝ հավաքելով 2000 քվե ավելի քիչ, ստացել էր քվեների 42 տոկոսը:

Այս ընտրությունների առավել ուշագրավ դասերը ոչ այնքան դրանց ընթացքն էին, ոչ էլ տեղ գտած խախտումները: Ի վերջո, ոչ մեկի համար նորություն չէր, որ ՀՀԿ-ն կիրառելու է իր ադմինիստրատիվ ռեսուրսները, իսկ հենց Փաշինայանի շուրթերով ասվում է, որ իրենք ընդունում են իրենց պարտությունը և վստահ են, որ իրենց ոչ մի քվե չի գողացվել: Կեղծիքներ եղել են իհարկե, բայց դրանք ոչ մասշտաբային են եղել, ոչ էլ զոռբայության աներևակայելի բարձրունքներ են գրանցվել:

Այս ընտրություններից, ըստ իս, երկու հետևություններ է պետք անել և երկուսն էլ՝ ՔՊ- մասով.

1. Լավ է, թե վատ, բայց իրենց հայտարարած հայեցակարգին հավաարիմ են մնում և ամեն ընտրապայքար կենաց-մահու կռվի չեն վերածում: Մարդիկ չունեն ձեռքների տակ այնպիսի փաստեր, որոնցով կարելի էր բողոքարկել ընտրությունների արդյունքները, կամ էլ եղածները բավարար չեն և այս ամենից ողբերգություն չեն սարքում: Ներողություն են խնդրում ընտրողներից ու ասում են, որ ԻՐԵՆՔ ԵՆ թերացել և ԻՐԵՆՔ ԵՆ հետևություններ անելու: Ոչ մի մեսսիականություն, ոչ մի ֆրուստրացիա և հուսահատություն, ոչ մի ամպագորգոռ ու ցասումնալից հայտարարություններ՝ ռեժիմի հասցեին: Սա նման էր քաղաքակիրթ երկրներին հարիր ընտրապայքարի:

2. Սասուն Միքայելյան՝ հենվելով Քաղաքացիական Պայմանագրի վրա, այս ընտրություններին հավաքեց գրեթե նույնքան ձայն, որքան նախորդ ընտրություններին, երբ Միքայելյանին սատում էր ամբողջ ՀԱԿ-ը: Սա իհարկե դեռ ուղղակիորեն չի վկայում դրա մասին, բայց առնազն հուշում է, որ Քաղաքացիական պայմանագիրն իր քաղաքական կշռով առնվազն մոտ է ՀԱԿ-ին հավասարվելուն: Ընդ որում, ոչ թե այսօրվա ՀԱԿ-ին, այլ այն ՀԱԿ-ին, որի մեջ մտնում էին այն բոլոր կուսակցություններն ու միավորումները, որոնք լքեցին ՀԱԿ-ը 2012-2016 ընկած ժամանակահատվածում:

Սա արդեն վկայում է այն մասին, որ գալիք խորհրդարանական ընտրություններում, մեր ընդդիմադիր դաշտի քարտեզը լուրջ փոփոխություններ է կրելու ու չի բացառվում, որ հենց Քաղաքացիական Պայմանագիրը դառնա դոմինանտ ընդդիմադիր ուժ:

Tuesday, April 5, 2016

«Ադրբեջանը միակողմանիորեն դադարեցնում է բոլոր մարտական գործողությունները, պայմանով, որ հայերը տեղից չեն շարժվի»․ Ալիեվ

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բավականին ուշագրավ հայտարարություն է արել՝ կապված հրադադարի վերահաստատաման հետ։ Ադրբեջանական բանակի վիրավոր զինծառայողների այցելության ժամանակ, Ալիեվը հայտարարել է․ 

«Մեր երկրի տարածքային ամբողջականությունը երբեք չի եղել ու չի լինի քննարման թեմա։ Եթե այսօր Հայաստանի ղեկավարությունն ընդունի իր սխալները, անկեղծ գործի բանակցությունների հարցում, ապա հիմքեր կան հարցը խաղաղ կարգավորելու համար։
Մենք ցանկանում ենք դա։ Ադրբեջանն այսօր էլ հայտարարում է, որ միակողմանիորեն դադարեցնում է բոլոր մարտական գործողությունները, բայց մեկ պայմանով․ հակառակ կողմը չպետք է օգտագործի դա։ Թող նրանք դադարեն ու տեղներից չշարժվեն»։

Անկախ ամեն ինչից ու հետագա զարգացումներից, մի բան կարելի է վստահորեն պնդել կապված այս խոսքերի հետ․ սա հաղթանակած առաջոներդի խոսքեր չէին։ Սա ավելի շուտ վտիտ ակկնարկ-խնդրանք էր, որը թարգամանաբար նշանակում է, որ ամեն ինչ կարող է առաջվա պես լինել, միայն թե պետք է հայերն էլ հավատարիմ մնան ջենթլմենական համաձայնությունը ու զորքերը առաջ չտան։ Այսինքն, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի կորուստները այնքան մեծ են, իսկ ձեռքբերումներն՝ այնքան չնչին (եթե կան այդպիսիք), որ Ալիևևն ակնհայտորեն չի ցանակնում բախումների շարունակում, քանի որ դրանք հղի են էլ ավելի կատաստրոֆիկ հեռանկարներով։

Wednesday, March 30, 2016

Կոնգրեսում շարունակվում են հովանավորների հուսահատ փնտրտուքները

4+4+4-ը ոչ այլ ինչ է, քան ըստ էության առաջին կառուցողական քայլը Կոնգրեսի կողմից, երբ իշխանությունների հետ փորձում են ոչ թե բիլակ չափել, այլ ընդհանուր դաշտում շփումների որոշակի հայեցակարգ մշակել, որում հնարավորություն կլինի ոչ միայն հնչեցնել սեփական դիրքորոշումները, այլև փորձել որոշակի զիջուկմներ կորզել գործող իշխանություններից։

Սակայն ՀԱԿ-ի մոտիվները դժվար չէ զուտ հումանիստական լինեն։ Ի վերջո, տարօրինակ է այսքան տարվա բևեռածվածությունից հետո, որի ժամանակ բոլոր այն ուժերը, որոնք դուրս էին գալիս կառուցողականության դաշտ, միանգամից հռչակվում էին հաճախորդ ու դհոլ, իսկ ՀԱԿ-ը մնում էր միակ «անաղարտը»։ Ի՞նչ փոխվեց այս ընթացքում, որ ՀԱԿ-ը պատրաստ է այժմ ավելի կկառուցողական դիիրքերից հանդես գալ։

Պատասխանը պարզ է ու տրիվիալ․ ՀԱԿ-ը հովանավորչության կարիք ունի՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ քաղաքական և ՀԱԿ-ում վերջնականապես հասկացել են, որ այս հարցում բացի իշխանություններից այլ հուսալի կոնտրագենտ լինել չի կարող։ Այս փաստի գիտակցումը ՀԱԿ-ի մոտ դժվարությամբ է գալիս, իսկ դրանից բխող գործնական քայլերն էլ ավելի մեծ դժվարությամբ են տրվում, դրա համար էլ ՀԱԿ-ում կրկին կենտրոնախույս տրամադրություններ են ու կողմնակի հովանավորների փնտրտուք։

Այսպես, հայտնի է դարձել, որ անսպասելիորեն ֆինանսավորում է ճարել Ստեփան Դեմիրճյանը ու ՀԺԿ-ն ձեռնամուխ է եղել հանրապետության տարբեր կետերում իրենց ներկայացուցչություններն ու գրասենյակներ բացելուն։ Ասեկոսեներ կային, որ ՀԱԿ-ը համագործակցության եզրեր է որոնում Արա Աբրահամյանի հետ ու ըստ ամենայնի, հանց այդ համագործակցության շրջանականերում էլ Աբրահամյանը որոշել է օգնել իր խնամի Դեմիրճյանին, բայց հասկանալի պաատճառներով, չի ցանկացել, որպեսզի այդ օգնությունը բաշխվի ողջ ՀԱԿ-ով, այլ միայն ՀԺԿ-ին հասնի։

Այնպես որ, Զուրաբյանի թևին մնում է ապավինել միայն իշխանություններին, հակառակ դեպքում, 2017-ին ստիպված կլինեն իրենց օֆիսը փակել ու գնալ տներով և հույս ունենալ, որ գործազրկության նպաստով գոյատևելը հնարավոր կլինի։

Tuesday, March 29, 2016

ՀՀԿ-ի դպրոցին ոչ թե ծաղրել է պետք, այլ սարսափել դրանից

Երեկվանից բուռն քննարկումների առարկա է դարձել ՀՀԿ-ի քաղաքական դպրոցի բացման մասին լուրը։ Շատերը քննդադատում են այս նախաձեռնությունը, էլ ավելի շատերը ծաղրում են այն՝ զուգահեռներ անցկացնելով խորհրդային պարտշկոլաների հետ, իսկ ՀՀԿ-ականները ագրեսիվ հակադարձում են։ Մինչդեռ, պետք է միայն սարսափել այս նորությունից, որովհետև սա լուրջ քայլ է ՀՀԿ-ի կողմից հավերժանալու համար գործող քաղաքական համակարգում։

Մեծ հաշվով, բովանդակային ոչ մի լուրջ փոփոխություններ չեն լինի, ՀՀԿ կադրերի որակը ոչ ավելի կլավանա մեծ հաշվով, ոչ էլ ավելի կվատանա։ Խնդիրը նրանում է, որ այն, ինչ կա, կսկսի աշխատել անխափան արտադրական հոսքագծի պես և այն կաշխատի այնքան ժամանակ, քանի դեռ գործում է առկա քաղաքական հասարակական համակարգը։

Այս պրոյեկտը կայացնելու համար, գուցե դիմեն կոսմետիկ ինչ որ բարենորոգումների։ Ասենք կարող են ուսխորհուրդներից «սաքուլիկներին» հանել, որովհետև ըստ էության, մինչև հիմա ՀՀԿ-ի պարտշկոլայի դերակատարությունը խաղում էին հենց ուսխորհուրդները ու երբ արդեն օֆիցիալ պարտշկոլա գործի, ուսխորհուրդների դերակատարությունը ՀՀԿ-ի համար կնվազի։

Խորհրդային պարտշկոլայի հետ զուգահեռներն արդարացի են ու հիմնավոր ու հենց այդ զուգահեռների համատեքստում էլ, եկեք հասկանանք, որ պատճառներից մեկը, որ Խորհրդային Միությունը գոյատևեց 7 տասնամյակ՝ նման պարտշկոլաների առկայությունն էր, որը կադրերի դարբնոց էր հանդիսանում իշխող կուսակցության համար ու սերնդափոխություն էր իրականացնում։ Միևնույն ժամանակ, պատճառներից մեկը, ինչը ԽՍՀՄ-ը գոյատևեց ընդհամենը 7 տասնամյակ կայանում է նրանում, որ պարտշկոլայի կադրերի որակը գնալով ընկնում էր ու վերջում դարձել էր կարիերիստ բորենիներ թողարկող հաստատության, ովքեր էլ կործանեցին երկիրը։

Հենց սա էլ սարսափեցնում է ՀՀԿ դպրոցի պարագայում, քանի որ սովետական պարտշկոլային հակառակ, այն միանգամից է կարիերիստ բորենիների հավաքատեղի դառնում, ոչ թե աստիճանաբար դեգրադացիայի արդյունքում վերածվում դրան։

Friday, March 25, 2016

Մեդվեդևի հայաստանյան այցը Հովիկ Աբրահամյանի համար հասթափությունների պատճառ կդառնա

Ապրիլի 7-ին երկօրյա այցով Հայաստան կժամանի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդեդեվը։ Քանի որ բացի ԵԱՏՄ վարչապետների համաժողովին մասնակցելը, նախատեսված էր նաև աշխատանքային այց, նա կժամանի մյուս վարչապետներից մեկ օր շուտ, իսկ հաջորդ օր նրան կմիանան ԵԱՏՄ անդամ երկրների մյուս վարչապետները՝ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։

Այս այցը հավակնում է դառնալ լուրջ մտահոգությունների ու հիասթաափությունների պատճառ հատկապես Հովիկ Աբրահամյանի համար, որովհետև դրա հետ անմիջականորեն կապված միանգամից մի քանի դետալներ կան, որոնք նրա դուրը դժվար թե գան։

Նախ, սկսենք նրանից, որ Մեդվեդեվի աշխատանքային այցը Հայաստան պետք է կայանար դեռ դեկտեմբերին, բայց անընդհատ հետաձգվում էր։ Եթե հաշվի առնենք, որ քաղաքական կուլուարներում դեռ աշնանից շշուկներ էին հնչում, որ ՀՀ կառավարությունը բանակցում է ռուսականն կողմի հետ՝ գազի գները նվազեցնելու համար և մերթընդմերդ «պատահական» տեղեկատվական արտահոսքեր էին լինում այս մասին, ապա հավանաբար, այդ հետաձգման պատճառներից մեկը գազի գնի շուրջ վարվող հենց այդ բանակցություններն էին։

Ըստ ամենայնի, Հովիկ Աբրհամյանը այդպես էլ չկարողացավ բեկում մտցնել դրանցում, իսկ Մեդվեդևն էլ իր հերթին ձգձգում էր այցը, որպեսզի իր վճռական «Այո»-ն կամ «Ոչ»-ը ստիպված չլինի Երևանում ասել։ Ոչ մի բան չասելն էր մյուս կողմից շահեկան չէր ո՛ ռուսական, ո՛չ էլ հայկական կողմին, քանի որ նման այցը առանց որևէ շոշափելի ձեռքբերումների մասին հայտարարության՝ իմաստ չէր ունենա քարոզչական տեսանկյունից կողմերից և ոչ մեկի համար և կստացվեր հերթական այցը, որը լուսաբանելիս սովորաբար սահմանափակվում են այնպիսի իներտ ձևակերպումներով, ինպիսին է օրինակ «կողմերը կարևորեցին երկկողմ համագործակցության հարցերը և պայմանավորվեցին էլ ավելի խորացնել այն»։

Արդյունքում, մի քանի ամիս միջկառավարական անարդյունք բանակցություններից հետո, գազի հարցը կարծես թե հանգուցալուծում ստացավ, բայց միայն այն բանից, երբ հարցը քննարկվեց Պուտին-Սարգսյան ֆորմատով։ Ու հիմա հայտնի է, որ գազի գնի նվազեցման մասին Մեդվեևը հայտարարելու է ոչ թե Հովիկ Աբրահամյանի, այլ Սերժ Սարգսյանի ներկայությամբ։ Այս կերպ, կարելի է ասել, որ Սարգսյանը ինքն է վերցնելու փառքւ բոլոր դափնիներն ու դիվիդենտները, իսկ Հովիկ Աբրահմյանն արդյունքում հանդես է գալիս ավելի թուլացած դիրքերով, որովհետև այս ամենը կարելի է մեկանաբանել նաև որպես անհաջողություն։ Ստացվում է, որ Հովիկ Աբրահամյանը աշխարհաքաղաքական զարգացումների, Հայաստանի համար իրոք խիստ ակտուալ նշանակություն ունեցող պայմանավորվածությունների ձեռքբերման և միջազգային ասպարեզում միջպետական շփումների համատեքստում բավականին թույլ դերակատարություն ունի։

Ու վերջապես, մյուս դրվագը, որը դժվար թե Հովիկ Աբրահամյանի համար հաճելի լինի, կայանում է նրանում, որ ԵԱՏՄ  վարչապետների համաժողովի նիստը վարելու է Տիգրան Սարգսյանը։ Սրանում ոչ մի դեմարշ չկա, քանի որ Տիգրան Սարգսյանը՝ լինելով ԵԱՏՄ վարչապետը, ի պաշտոնե պետք է վարի նիստը։ Սա ինչ որ տեղ ասես ճակատագրի հեգնանք լինի, քանի որ բոլորս էլ հիշում ենք, թե որքան ջանք ու եռանդ գործադրեց Հովիկ Աբրահամյանը, որպեսզի այդքան բաղձալի վարչապետական պաշտոնը Տիգրան Սարգսյանից անցնի իրեն ու ի վերջո հասավ իր նպատակին։ Ու հիմա՝ երկու տարի անց, Հովիկ Աբրհամյանը հայտնվում է մի իրավիճակում, երբ ֆորմալ առումով Տիգրան Սարգսյանն իր վերադասն է՝ թեկուզև ԵԱՏՄ համատեքստում։

Thursday, March 24, 2016

Միասնական ընդդիմադիր ճակատ ստեղծելը գործնականում անհնար է

Գորխող խորհրդարանում կա երկու խոսուն օրինակ, որոնք պարզորոշ ցույց են տալիս, թե ինչու Հայաստանում չի կարող գործող պայմաններում լինել միասնական ընդդիմություն։ Երկու ընդդիմադիր խմբակցություններ ունեն բավականին բացասական փորձ։ Մեկը ՀԱԿ-ն է, որը ընտրություններին մասնակցում էր հենց որպես կուսակցությունների դաշինք, մյուսը Ժառանգություն խմբակցությունն է, որը ձևավորվել էր հենց Ժառանգության ու Ազատ Դեմոկրատներ կուսակցության միասնական ցուցակի միջոցով։

Այս երկու խմբակցություններն էլ մեղմ ասած երկար չձգեցին ու ընտրություններից դեռ մեկ տարի էլ չանցած, դե ֆակտո տրոհվել են ու մարդա իրենց անկյուններն են անցել։ Ժառանգությունում 5 մանդատներից 2-ը Քոքոբելյանն ու Արզումանյանինն են, ովքեր հիմա ոչ մի կապ չունեն Ժառանգության հետ ու հանդես են գալիս, որպես ինքնուրույն միավոր, 3-ն էլ Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչներինն են, որոնցից Ռուբեն Հակոբյանը կարծես պատրաստվում է թոշակկի անցնել ու խիստ պասիվ դիրքորոշում է զբաղեցնում։

ՀԱԿ-ում վիճակկն էլ ավելի կատաստրոֆիկ է։ Մի կողմից Զուրաբյանն ու Արամ Մանուկյանն են, ովքեր տանել չեն կարողանում Լյուդմիլա Հարությունյանին, Նիկոլին ու Բագրատյանին, մյուս կողմից Նիկոլն է, ով տանել չի կարողանում է Զուրաբյանենց, բայց նորմալ հարաբերություններ ունի մյուսների հետ, մյուս կողմից Ջհանգիրյանն է, ով կարծես թե լավ է բոլորի հետ, բայց իր խաղն է տանում և Դեմիրճյանն է, ով ընդհանրապես աշխատում է չխառնվել ոչնչի մեջ։

Եթե դիտարկենք նաև արտախորհրդարանական ընդդիմադիր կուսկացությունները, ապա միացյալ ընդդիմադիր ճակատ ստեղծելու տեսական հնարավորությունը գործնականում անսահման մոտենում է 0-ի, որովհետև նույնիսկ նոր սահմանադրությամբմ, որը երաշխավորում է պառլամենտի մանդատների 1/3-ը ընդդիմությանը, միևնույն է, այս կուսակցություններն ու դրա դեմքերը չեն կարողանա իրար մեջ այնպես բաժանել մանդատները, որ հենց նույն պահին սկանդալներ ու պառակտումներ չստեղծվեն։

Հարցը նույնիսկ գաղափարական տարաձայնությունները չեն, որովհետև մեծ հաշվով, ընդդիմադիր դաշտում չկա այդպիսի կուսակցություն, որն ունենա որևէ կուռ ու կայուն գաղափարախոսական հենք։ Միակ ու թերևս անհաղթահարելի խնդիրը ներգրավված գործիչների անձնական ու քաղաքական ամբիցիաներն են և հանուն արդյունավետ համագործակցության ու կոնսոլիդացման՝ փոխզիջումների գնալու պատրաստակամության տոտալ բացակայությունը։

Tuesday, March 22, 2016

Հրազդանի ընտրությունների գլխավոր ինտրիգը

Արդյո՞ք իշխանությունները կգնան փոքր զիջման՝ հանուն մեծ հեռանկարների։ Նման հավանականությունը համենայն դեպս չի բացառվում։ Հրազդանը բախտորոշ նշանակություն չունի ՀՀԿ-ի համար՝ ոչ Կոտայքի մարզի համատեքստում, ոչ էլ առավել ևս երկրի մասշտաբներով։ Ուստի, տրամաբանական կլիներ Հանրապետական կուսակցության կողմից, գնալ սիմվոլիյկ զիջման ու թույլ տալ այդ ընտրություններում հաղթել Սասուն Միքայելյանին, կամ էլ գոնե ապահովել արդար ու թափանցիկ ընտրություններ, որոնցում հաղթողը կհաղթի արդար պայքարում։

Ի՞նչ խնդիրներ սա կլուծի իշխանություններին համար։ Նախ, տեսականորեն դրական դինամիկա կմտցնի իշխանության նկատմամբ տածվող վստահության հարցում, որն առանց այն էլ խիստ ցածր է։ Մարդկանց պետք է հավատալ, որ գոնե ինչ որ փոքր, տեղայի, բայցց դրական փոփոխություններ ու հաղթանականեր Հայաստանում հնարավոր են։ Ու թող որ այդ հաղթանակները առանձնակի պտղաբեր չիլինեն, մարդկանց համար դա այդքան էական չի լինի, որքան նախադեպը, ինչպես դա եղավ տրանսպորտի դեմ թանկացամն պայքարի ժամանակ, կամ էլ Բաղրամյանի օրերին։

Մյուս կողմից, հիմնական ընդդիմադուր թեկնածուի՝ Սասուն Միքայելյանի հաղթանակը կարող է շոշափելի փոփոխությունների ենթարկել ընդդիմադիր դաշտի քարտեզը։ Մի կողմից, դա կտրուկ կբարձրացնի Քաղաքացիական պայմանագրի քաղաքական կշիռը, մյուս կողմից, խիստ կանհանգստացնի ՀԱԿ-ին, որին կմնա միայն կա՛մ դուրս գալ բևեռացումից ու ավելի ճկուն և կառուցողական կուրս վարել իշխանությունների հետ, կամ էլ մանր-մանր պատրաստվել 2017-ին նշելու յուր հոգեհանգիստը, որպես նորաթուխ քաղաքական դիակ։

Սակայն այս ամենը հնարավոր է միայն այն պարագայում, երբ իշխանությունները չգնան արդեն սովորական դարձած զոռբայության ու կեղծիքի ճանապրհով, այլ կամք ու խելամտություն գտնեն՝ տեղային էքսպերիմենտի համար։ Մեկ էլ տեսար հա՛մ գայլերը կշտանան, հա՛մ գառները ողջ կմնան։

Monday, March 21, 2016

Հայ հեղափոխական․․․ Յակուձա

Գլոբալիզացիան շատ հախուռն ներխուժեց մեր երկիր ու միանգամից բոլոր կողմերից։ Երևի այս կերպ կարելի է ողջամտորեն բացատրել այն փաստը, որ Արաբկիրի թաղապետ կարգված դաշնակցական մի ինդիվիդ, ով հայտնի է ճչուն ու ֆիքստուլ մականուններով (Լիդեր Հովո, Դաշնակ Հովո), իր կյանքի «երիտասարդ ռոմանտիզմի» փուլում մոռացել է, որ ինքը ոչ սամուրայ է, ոչ էլ անգամ Յակուձայի բանդիտ, այլ իրավապահ և ի նշան իր անձնական հավատարմության՝ կտրել է սեփական ճկույթը։ Կամ էլ մենք ինչ որ բան չգիտենք ու այսքան ժամանակ սխալ էինք կարծում, որ ՀՅԴ հապավման մեջ «Յ» տարռը «Յեղափոխական» է նշանակում։ Պետք է լիներ Հայ Յակուձայական Դաշնակցություն ու միակ անհամապատասխանությունն այս դեպքում կմնար նման ստորաքարշ ստրկամտություն դրսևորողի Լիդեր մականունը։

Սակայն եկեք լուրջ խոսենք ու մի կողմ դնենք հեգնանքը։ Իրականում, այս զավեշտի աստիճան աբսուրդ նշանակումը մի շատ ավելի խորքային խնդիր է բացում։ Դատեք ինքներդ․ դաշնակները մի քանի տարի շարունակ քննադատում ու կշտամբում էին իշխանություններին տարբեր մահացու մեղքերի, այդ թվում նաև՝ ոչ հարիր կադրային քաղաքականություն իրացննելու համար, իսկ երբ եկավ իրենց հերթը, երբ պետք է լավ ու որակյալ կադրերով առողջացնել պետական համակարգը, նրանք բերում են կերպարների, որոնց համեմատ նույնիսկ Շմայսն այլևս այդքան ռադիկալ կերպար չի թվում, որովհետև սա գոնե մենակ հայհոյում է ու անդամախեղման հակվածություն չի ունենում ռոմանտիզմի սրացումների պատճառով։

Ու խնդիրն իրականում դաշնակցությունը չէ։ Խնդիրը ողջ ընդդիմադիր դաշտն է։ Տարիների ընթացքում այստեղ այնպիսի ամայացում է տեղ գտել, որ հիմա որ կուսակցությանն էլ ասեն, որ իրենց X թվով պաշտոններ են հատկացվում, մենակ թե նորմալ մարդկանց թող առաջադրեն, նրանք էլ նույն խնդրին են բախվելու, ինչ ՀՅԴ-ն, իսկ սա բացառում է այդ դաշտը՝ գործող իշխանությունների այլընտրանք դառնալը, որովհետև դեռ հարցական է, թե ովքեր ավելի վատ կլինեն՝ բարձր պետական պաշտոններ զբաղեցնելիս։

Friday, March 18, 2016

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեն հանվելու երբեք

Սիրիայից զորքերը մասնակիորեն դուրս բերելու Պուտինի որոշումից հետո, կրկին ակտիվացան խոսակցություններն այն մասին, որ սա կարող է հարթել տարաձայնություններն Արևմուտքի ու Ռուսաստանի միջև և այս գործընթացները անգամ կարող են եզրահանգվել պատժամիջոցների չեղարկմամբ։ Այնինչ, բավական է նայել, թե ինչ քաղաքական որոշումներ է կայացրել ԵՄ-ն, որի պատժամիջոցներն ամենացավոտն են Ռուսաստանի համար, որպեսզի հասկանաք, որ ոչ մի նման հեռանկար ակնկալել պետք չէ։

Եթե երկու աշխարհաքաղաքական բևեռներ տարաձայնություններ ունեն ու առճակատման մեջ են, բայց ուզում են հաշտեցման եզրեր գտնել, ապա չեն պահանջում մյուս կողմից ապրիորի անիրականանալի բաներ։ Այդպիսի անիրականանալի բան են ԵՄ ԱԳ նախարարնների կողմից համաձայնեցված 5 սկզբունքները՝ ԵՄ-ի քաղաքականության հարցում։ Օրինակ՝ սկզբունքներից մեկը ենթադրում է, որ Ռուսաստանը պետք է Ուկրաինայում Մինսկի խմբի համաձայնությունները լիակատար իրականացնի։ Սա ի սկզբանե անհեթեթ պահանջ է, քանի որ Մինսկի խմբում ու դրա աշխատանքների արդյունքում ընդունված փաստաթղթում Ռուսաստանը չի ունեցել ու հիմա էլ չունի հակամարտող կողմի կարգավիճակ, չի ստանձնել ոչ մի պարտավորություն, որը լիակատար իրականացներ, կամ էլ չիրականացներ ու հանդես է գալիս, որպես միջնորդ պետություն։

ՄԽ ընդունած փաստաթղթում հակամարտող կողմեր են Ուկրաինան և Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները։ Հետևաբար, պարտավորություններ ունեն ստանձնած միայն Ուկրաինան ու ինքնահռչակ հանրապետությունները, իսկ բանակցային գործընթացը գնալով հիշեցնում է Հայ-Ադրբեջանական հակամարտությունը, երբ ստեղծվել է պատային մի իրավիճակ, երբ կողմերից ոչ մեկը չի ուզում գնալ զիջումների, բայց միևնույն ժամանակ, կողմերից և ոչ մեկը չունի բավարար ուժային պոտենցիալ՝ զիջումներն ուժող պարտադրելու համար։

Ստացվում է, որ Ռուսաստանից պահնաջում են անհնարինը, ինչը նշանակում է, որ ոչ ոք չի էլ պատրաստվում պատժամիջոցներ հանել ու վերականգնել հարաբերությունների և փոխգործակցության այն մակարդակը, որն առկա էր մինչ Ուկրաինական իրադարձությունները, կամ էլ գոնե դրան մոտ մի բան։

Wednesday, March 16, 2016

Օսկանյանը սաղ հարցերը լուծել էր, մենակ կուսակցության անունը չէր որոշել

Պարզվում է, որ Օսկանյանի հիմնական մտահոգությունը հիմա իր նորաստեղծ կուսակցության անունը որոշելն է ու եթե դա արած լիներ, արդեն վաղուց փաստաթղթերը ներկայացրած կլիներ՝ կուսակցությունը գրանցելու համար։ Համենայն դեպս, այսպիիս տեղեկատվական արտահոսքեր ենք տեսնում Օսկանյանի շրջապատից, ինչն իհարկե զավեշտալի է։

Կարելի է մտածել, որ Օսկանյանն այնքան վստահ է իր հաջողության ու հաղթանակի վրա, որ բոլոր դարդերից մնացել էր միայն կուսակցության խոսուն ու հնչեղ անվանում ընտրելը։ Զավեշտալի է։ Ասենք թե դրվեց ՀՔԱ՝ Հայկական քոմփլեմենթարիստական ապագա, կամ էլ ՕԱԺԿ՝ Օսկանյանի անվան ժողովրդավարական կուսակցություն, կամ էլ բրենդինգի երևելի մասնագետների ներգրավմամբ, ավելի պատկառելի ինչ որ բան մտածեցին, բա հետո՞։

Հետո ասվածը ենթադրում է, որ թեկուզ ամենահնչեղ անվանումով, Օսկանյանն այնումաենայնիվ պետք է ներկայանա ինչ որ թիմով, ինչ որ ծրագրով ու գործողությունների ինչ որ պլանով։ Հիմա հասկանանք, թե արդյո՞ք Օսկանյանն ունի նման պոտենցիալ։

Ո՞ւմ կարող է ներառել Օսկանյանն իր թիմում։ Նախկին ԲՀԿ-ականների՞։ Այս դեպքում ինչո՞ւ պետք է կուսակցությունը կրի «Օսկանյանի կուսակցություն» պիտակը, եթե այն ընդհամենը ԲՀԿ-ի բեկոր է։ Իսկ Օսկանյանին ուժեղ ու կայացած թիմակիցներ պետք չեն, քանի որ միայն իր ռեսուրսներն ու քաղաքական պոտենցիալը անգամ ավագանու ընտրություններին գոհացուցիչ արդյունքներ ցույց չտվեցին։

Ի՞նչ ծրագիր կարող է ներկայացնել Օսկանյանը։ Սոցիալ-տնտեսական ի՞նչ մոդելի է հարում նա ու ինչքանով է այդ սոցիալ տնտեսական մոդելը տարբերվում գործողից։ Չէ՞ որ մեծծ հաշվով, այդ մոդելն անփոփոխ է մնացել Օսկանյանի՝ իշխանությունում լինելուց ի վեր ու միայն գործող անձինք են փոխվել, բայց ոչ թե համակարգը։

Ու վերջապես, գործողությունների ի՞նչ պլան ունի Օսկանյանը։ Պարզապես հայտարարել, որ կուսակցություն ունի ու հնամաշ շաբլոնային քարոզչական կլիշեներով արշավ սկսել՝ հույս ունենալով որ դա կօգնի հաղթահարել 5 տոկոսանոց շե՞մը։ Էհ բա էդ դեպքում ինչո՞վ է Օսկանյանի կուսակցությունն ավելի շահեկան դիրքերում, քան օրինակ Ազատ Դեմոկրատները։ Ի վերջո, Ալիկ Արզումանյանն էլ է Արտգործնախարար եղել ու ի տարբերություն նույն Օսկանյանի, շատ ավելի հստակ արտահայտված ընդդիմադիր կեցվածք է ունեցել այս ողջ ընթացքում։

Ու փոխանակ լուրջ մտահոգվեն այս հարցերով, դրել քննարկում են, թե ինչ գույնի ժապավեններով են մազերը զարդարելու, կամ էլ իրենց վերնագիր ընտրելու, որպեսզի հասնեն հաջողության։

Tuesday, March 15, 2016

Օսկանյանն ակտիվանում է, բայց իզուր

Օսկանյանը երեկ հայտարարել է նոր քաղաքական կուսակցություն հիմնելու իր պլանների մասին ու ակնհայտ է, որ նա պատրաստվում է մտնել ակտիվ քաղաքական պայքարի մեջ՝ գալիք խորհրդարանական ընտրություններին։ Սակայն որքանո՞վ են իրատեսական Օսկանյանական ամբիցիաները ու որքանով է հնարավոր մյուս խորհրդարանում ոչ միայն Օսկանյանին, այլ մի բան էլ Օսկանյանի թիմ ունենալու հավանականությունը։ Սթափ ու իրատեսական հաշվարկները ցույց են տալիս, ոչ նման բանի հավանականությունը խիստ ցածր է։

Խնդիրը նախ նրանում է, որ Վարդան Օսկանյան քաղաքական գործիչը երբեք էլ չի հանդիսացել ինչ որ գերպոպուլյար ու մեգաժողովրդական գործիչ, որը կարող է հավակնել իր անձնական խարիզմայի ու քաղաքական հեղինակության հաշվին մրցունակ կուսակցություն ստեղծելու։ Օսկանյանը եղել է ու կա նոմենկլատուրայի ներկայացուցիչ, ով ինչ որ ժամանակ զբաղեցրել է բարձր պետական պաշտոն, բայց զուտ այդքանը։ Նրա քաղաքական գործունեության հետնախարարական փուլը անգույն է ու անհետաքրքիր։ Իրավիճակի վրա դրական չէին ազդում նաև Օսկանյանի որդիների հետ կապված մի շարք աղմկահարույց սկանդալները․․․

Ինչևէ, ունենք մի իրավիճակ, երբ Օսկանյանը հավակնություններ է ներկայացնում ինքնուրույն քաղաքական միավոր ստեղծելու։ Օսկանյանը գուցե ունի անհրաժեշտ նյութական միջոցներ, սակայն նա չունի ոչ ադմինիստրատիվ լծակներ, ոչ էլ բարձր ժողովրդականություն է վայելում՝ տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով։ Ստեղծված դրությունում, հօգուտ նրա խոսում է թերևս միայն այն վակուումը, որը գոյացել է քաղաքական դաշտի ընդդիմադիր սեգմենտում, սա կայն դա բացարձակապես հերիք չէ, քանի որ կան ոչ պակաս հավակնոտ քաղաքական միավորներ, ովքեր պատրաստ են լրացնելու այդ բացը։

Ուստի, Օսկանյանին մնում է միայն համագործակցության եզրեր գտնել իշխանությունների հետ ու եթե նա կարող ստանալ նրանցից բարյացակամ վերաբերմունք, ապա միայն այդ պարագայում կարող է ռեալ դառնալ քաղաքական ու խորհրդարանական կարիերան շարունակելու օսկանյանական փափագը։