Friday, October 30, 2015

Ո՞ւր մնացին Հայաստանի ինքնիշխանության մասին աղաղակող արևմտամետները, երբ ԱՄՆ դեսպանատունը քիթը խոթեց մեր գործերի մեջ

ԱՄՆ դեսպանատունը ՀՀ կառավարությունից խնդրել է իրենց տրամադրել հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի առթիվ ցուցարարների դեմ հարուցված քրգործի վերաբացման մասին հավելյալ տեղեկատվություն։ Պատճառաբանությունը հետևյալն է․ «Մենք, օրինակ՝ ցանկանում ենք տեղեկանալ գործերի քննության մակարդակի եւ ծավալների մասին հավաստիանալու, որ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման մեղադրանքները քննվում են ցուցարարների գործերի հետ նույն խորությամբ․․․»։ 

Առաջին հայացքից շարքային ընթերցողի համար այս պարբերությունը ոչինչ չի ասում, մինչդեռ, որպեսզի պատկերացնեք երևույթի լկտիության աստիճանը, պատկերացրեք, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը խնդրեր ԱՄՆ պատկան մարմիններից խնդրեր տրամադրել իրենց Ֆերգյուսոնում տեղ գտած բախումների հարցով գործերով հավելյալ տեղեկություն․․․ 
Ծիծաղելի է, այդպես չէ՞։ Իհարկե ծիծաղելի է, որովհետև ինչպես Հայաստանը ԱՄՆ-ին ուղղություն տվող չէ, այնպես էլ ԱՄՆ-ը Հայաստանի համար ուղղություն տվող չէ, եթե հենվում ենք երկրների սուվերենության իրավունքի։ Նման գործերը տվյալ երկրի ներքին խնդիրն են ու եթե Հայաստանը ինչ որ մեկի առաջ հաշվետու էլ է, ապա դա միջազգային այնպիսի կազմակերպություններն են, որոնց նկատմամբ հաշվետու լինելու պարտականություն մենք ստանձնել ենք համապատասխան համաձայնագրերի միանալով, սակայն մենք ոչ մի համաձայանագիր չենք ստորագրել, որով պարտավորվել ենք հաշվետու լինել անհատապես ԱՄՆ-ի առջև։
Այս համատեքստում զավեշտալի է մեր արևմտամետ գործիչների լռությունը, ովքեր այլ պարագայում ամեն պատեհ ու անպատեհ առիթով աղաղակում են Հայաստանի ինքնիշխան լինելու մասին։ Հատկապես, երբ դա ինչ որ կերպ կապված է Ռուսաստանի հետ։ Դեմ չենք, ինքիշխանությունը լավ բան է և դրա ապոլոգետիկան միայն գովելի, բայց միայն այն պարագայում, եթե այն անկեղծ է ու համապարփակ։ Երբ օրինակ Ստյոպա Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը, Դավիթ Սանասարյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Պարույր Հայրիկյանը և այս ճամբարի այլ ներկայացուցիչներ ցանկացած առիթով բղավում են ազատ-անկախ-ինքնիշխան Հայաստանին Ռուսաստանից սպառնացող վտանգի մասին ու բերանները ջուր են առնում, երբ այդ ինքնիշխանությանը ապտակ է հասցնում ԱՄՆ-ը, դա մեղմ ասած լավ բաների մասին չի խոսում, որովհետև դա նշանակում է, որ նրանք լավագույն դեպքում իրազեկված չեն (եթե այպես է, հետաքրքիր կլիներ լսել նրանց գնահատականը), կամ էլ նույն այդ դեսպանատան կողմից ուղղորդվող ազդեցության գործակալներ են մեր քաղաքական-հասարակական դաշտում։

Thursday, October 22, 2015

Գալուստ Սահկայնին թոշակի է պետք ուղարկել հրատապ, որովհետև ևս 2 տարի նրան դիմանալն անհնար է

Ամեն բան իր սահմանն ունի, այդ թվում համբերությունն ու հանդուրժողականությունը, հումորն ու հեգնանքը։ Գալուստ Գրիգորիչի պարագայում բոլոր այդ սահմաններն արդեն հատվել են ու ծերուկն իսկապես անտանելի է դարձել և օրստօրէ կորցնում է ադեկվատությունը։
Գրիգորիչի միակ ֆունկցիան հիմա մարդկանց խոսափողերն անջատելն է, իսկ սիրած զբաաղմունքը՝ անիմաստ ու ոչ մի միտք չարտահատող նախադասություններ ասելը, ինչպես նաև իր աշխատակազմի մանկլավիկների հետ գործուղում-շրջագայությունների մեկնելը։

Օրինակ՝ օրերս Հայլուրով ցույց էին տալիս Գրիգորիչի նման աշխատանքային այցերից մեկը, որի շրջանականերում նա հանդիպել էր Կանադայի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ։ Դա պարզապես խայտառակություն էր․ Գրիգորիչը նստած կանադացու էլի երևի ինչ որ մառազմատիկ բաներ է ասում, իսկ մեր պատվիրակության մյուս անդամները դրած անթաքույց խաղեր են խաղում իրենց հեռախոսներով։ Էն խեղճ կանադացին հուսահատ հայացքով մեկ Գրիգորիչին ա նայում, որի ասածներից բնականաբար ոչ մի բան չի հասկանում, մեկ մեր խաղասեր դելեգատներին, որոնց կազմում չգիտես ինչու գոնե մի խելքը գլխին պատգամավոր չկար։

Ի դեպ, զվարճալի է նաև Գրիգորիչի հայտարարությունն՝ ինքնաթիռների մասին, որոնցից նա խուսափում էր ժամանակին, իսկ հիմա պարբերաբար դրանցով է մեկնում գործուղումների։ Ծերուկը հայտարարել է, որ դրանց ադապտացվել չի կարելի, դրանք հոբբիի պես բան են որոնք տանում են-տանում են-տանում են․․․

Ի՞նչ կլինի, բերեք Գրիգորիչին էլ տանենք-տանենք-տանենք, որովհետև իսսկապես էլ նայրդ չի մնացել նրա արածների ու ասածների վրա նյարդայնանալու, էլ ժպիտ չի մնացել նրա անհեթհեթությունների վրա ծիծաղելու, էլ որևէ երևակայություն չի մնացել՝ նրա տեսական օգտակարությունը երկրի ու նույնիսկ իշխանությունների համար պատկերացնելու։ Թե խոսափող անջատող է պետք, նույնիսկ պոլի փայտը կարող է հաջողությամբ փոխարինել Գրիգորիչին։ Այդ ծեր մարդուն ինչի՞ համար եք էքսպլուատացնում, ճամփեք թոշակի, թող իր մառազմը հանրության աաչքերից հեռու դրսևորի։

Wednesday, October 21, 2015

Պուտինը կրկին անսպասելի քայլ ձիով է անում․ Բաշար Ասադն անակնկալ այց է կատարել Մոսկվա


Այսօր հայտնի է դարձել, որ երեկ երեկոյան անսպասելի այցով Մոսկվա է ժամանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ մեծ պատվիրակության հետ միասին։ Ուշ երեկոյան ակայացել է հանդիպում Ռուսաստանի պատվիրակության հետ, որը գլխավորել է Վլադիմիր Պուտինը։

Սկզբում նախագահները բանակցել են առանձին, հետո արդեն ընդլայնված պատվիրակություններով ու հանդիպման արդյունքները ներկայացվել են շատ հակիրճ ու պաշտոնական սղագրության տեսքով, որը սակայն շատ բաներ է հուշում։

Նախ, դատելով դրա տեքստից, ակնհայտ է դառնում, որ Պուտինը ցանկացել է ընդգծել, որ Ասադն իր հրավերով է ժամանել Մոսկվա։ Ասել է, թե ինքն է կանչել։ Սա ևս մեկ հիշեցում է Ռուսաստանի կողմից այն մասին, որ իրենց ձեռնամուխ են եղել գերտերության կարգավիճակում վերահաստատվելու ու Ասադի այցը վկայում է, որ առնվազն Սիրիան ընդունում է Ռուսաստանի գերիշխանությունը։ Բացի դրանից, Պուտինի ձևակերպումներից բխում է այն միտքը, որ այսօր ահաբեկչության դեմ իրական պայքարը մղում է միայն Սիրիան և նրան աջակցողները՝ լուսանցքից դուրս թողնելով ՆԱՏՕ-ին։

Բացի դրանից, խիստ ուշագրավ է նաև սղագրության այն հատվածը, որը վերաբերվում է Ասադի ասածներից։ Եթե հակիրճ, ապա Սիրիայի նախագահն ընգծելով, թե որքան երխատապարտ է Ռուսաստանի իշխանություններին ու ժողովրդին և ինչ կարևոր է հետևողականորեն շարունակել ոչնչացնել ահաբեկիչերին և այլն։ Սակայն ամենաուշագրավը նրանում է, որ Ասադը հայտարարել է, որ կոնֆլիկտի հանգուցալուծման համար կարևոր են քաղաքական քայլերը, որոնք կարտացոլեն ժողովրդի շահերը, այլ ոչ միայն իշխանությունների։

Այլ կերպ ասած, պետք է սպասել, որ ամենամոտ ապագայում Ասադից պետք է սպասել հայտարարություններ ու կոնկրետ քայլեր, որոնք էապես կնպաստեն քաղաքացիական պատերազմի ավարտին։ Առաջին անգամ է, որ Ասադը նման զիջողականություն է դրսևորում ու վաղը, երբ այդ մղձավանջը վերջապես հանգուցալուծվի, էական չէ, թե կպահպանի՞ Ասադն իր աթոռը, թե կհեռանա Սիրիայի քաղաքական ասպարեզից։ Էականն այն է, որ նա այնուամենայնիվ կվերադարձնի խաղաղությունը և բոլորը կհիշեն դա ու որ առավել կարևոր է, բոլորը՝ թե՛ Սիրիայում, թե՛ Սիրիայից դուրս, կհիշեն, թե ում հորդորով ու ջանքերով Ասսադը հասավ դրան։

Հիրավի, Պուտինը հանճարեղ քաղաքական գործիչ է։

Tuesday, October 20, 2015

Իմ թշնամու ընկերն իմ թշնամին է, ուստի ՆԱՏՕ-ն մեր թշնամին է

Եթե թշնամու թշնամին որպես կանոն ընկեր է, կամ էլ առնվազն թշնամի չէ, ապա թշնամու ընկերը թշնամի է, որքան էլ փորձի ձևացննել, թե ընկեր է, կամ էլ գոնե թշնամի չէ։ Աշխարհաքաղաքականությունում՝ առավել ևս։

Թուրքիան մեր թշնամին է։ Թշնամին է դարեր շարունակ, իսկ հիմա՝ առավել ևս։ Թուրքիան մտնում է ՆԱՏՕ-ի կազմի մեջ ու դա նշանակում է, որ ազմակերպությունն ու մեր թշնամին ունեն երկուստեք պայմանավորվածություններ և ընդհնուր նպատակներ, որոնցից շատերը ուղղակի ու անուղղակիորեն արտացոլվում են նաև մեր վրա։

Այսպես օրինակ հայտնի է դարձել, որ ՆԱՏՕ-ական ինքնաթիռները օրերս ավիահարված են հասցրել հայ-քրդական աշխարհազորի տեղակայման վայրերին՝ Սիրիայի հյուսիսում։ Թուրքիան չի էլ թաքցնում, որ իր համար առաջնային թիրախը հենց քրդերն են, այլ ոչ թե իսլամիստները։ Ու նույն ՆԱՏՕ-ն, որ աղկանձում է ամեն անգամ, երբ ռուսական ռումբերը ոչնչացնում են իսլամիստների ու ահանեկիչների հերթական որջը, քար լռություն է պահպանում Թուրքիայի նման արարքների պարագայում։ Էլ չասենք, որ կա հավանականություն, որ հարվածը հասցրել են ոչ թե թուրքական օօդուժի ինքնաթիռները, այլ ՆԱՏՕ-ինը։

Ու սա ոչ եզակի էպիզոդ է, ոչ էլ ամենամսշտաբայինը։ Այնպես է ստացվել, որ Հայաստանը գտնվում է այն ճամբարում, որը ՆԱՏՕ-ն դիտարկում է, որպես իր հակառակորդ՝ դրանից բխող բոլոր տնտեսական, իրավական, քաղաքական ու ռազմական հետևանքներով։ Ու մեր ճամբարի շատ ներկայացուցիչների համեմատ, մենք շատ ավելի ծաննրակշիռ պատճառներ ունենք ՆԱՏՕ-ն թշնամական կառույց համարելու համար ու թիվ 1 պատճառը Թուրքիան է՝ իր պանթուրքիստական էքսպանսիոնիզմով ու երբեք չդադարեցված հայատյացությամբ։

Ու քանի դեռ Թուրքիան ՆԱՏՕ-ի ատիվ, թե պասիվ անդամ է, ՆԱՏՕ-ին էլ պետք է դիտարկել, որպես թշնամու ընկեր, ուստի՝ թշնամի։

Monday, October 19, 2015

Ասսադի զորքերը լուրջ ռազմավարական հաղթանակի նախաշեմին են․ իսլամիստներին հսկայական շրջապատում է սպառնում

Ոգևորող լուրեր են գալիս Սիրիայից, որտեղ ռազմաճակատի հյուսիսային հատվածում, որտեղ Ասսադի կառավարական զորքերը՝ իրականական, Հեզբոլլայի ու կուբական ստորաբաժանումների, ինչպես նաև ռուսական օդուժի աջակցությամբ, իսլամիստների մի խոշոր խմբավորում շրջապատել են ու այժմ գրեթե ավարտին են հասցնում Հալեպի շրջանում իսլամիստական մեկ այլ հսկայական խմբավորման շրջափակում։

Եթե ամեն ինչ հաջող անցնի և Ասսադական ուժերը կարողանան ավարտուն օղակներ ստեղծել իսլամիստների ուժերի շուրջ, որոնց շարքերում ինչպես ԻՊ-ականներ են, այնպես էլ ահաբեկչական այլ խմբավորումների ջոկատներ, Ասսադը կարող է բեկում մտցնել քաղաքացիական պատերազմի ընթացքի մեջ ու նույնիսկ հաղթական ավարտի հասցնել այն։

Առաջիկա մի քանի շաբաթները լինելու են բախտորոշ ոչ միայն Ասսադի ու Սիրիայի համար, այլև ամբողջ աշխարհի, որովհետև հիմա վերջին խոսքը մնում է գերտերություններին ու հատկապես՝ ԱՄՆ-ին։ Եթե Օբաման այդպես էլ ակտիվ դիրքորոշում չորդեգրի ու չանցնի իսլամիստների բացահայտ աջակցությանը, ապա Ռուս-իրանա-սիրիական դաշինքը կջախջախի ԱՄՆ-ի ու նրա արաբական դաշնակիցների հիմնական դրածոներին և իրենց գերշխանությունը կտարածեն ամբողջ տարածաշրջանով՝ ստիպելով ԱՄՆ-ին զիջել իր գերիշխող դիրքերը։

Սակայն շատ քիչ հավանական է, որ ԱՄՆ-ը հանդուրժի ցանկացած նման սցենար և ակնհայտ է, որ Օբաման, ով այլևս կորցնելու բան չունի, անկասկած ունակ է ավանտյուրաների, որոնց հետևանքները շատ ծանր կարող են լինել ամբողջ աշխարհի վրա, սակայն դա այն գինն է, որը պատրաստ է վճարել ԱՄՆՆ-ը իր համաշխարհային հեգեմոնիայի ու տարածաշրջանային գերտերությունների վերելքը կանխելու համար։

Կարելի է պնդել, որ ամեն ինչ կախված է նրանից, թե որքան արագ ու արդյունավետ կգործեն Ասսադն ու դաշնակիցները։ Եթե նրանք կարողնան ջախջախել ՍԻրիայի հյուսիսում գտնվող իսլամիստական խմբավորումներին և հուսալիորեն փակնեն Թուրքիայի հետ սահմանը, ապա հաշված ամիսներ հետո հաամաժողովրդական կոնսենսուսով այնտեղ քաղաքակացիական պատերազմմը կդադարի ու այդ պատերազմիի ավարտով, կավարտվի նաև բրիտանո-ամերիիկյան տարածաշրջանային գերիշխանությունը, որն արդեն 200 տարվա պատմություն ունի։

Friday, October 16, 2015

Հայկական քաղաքական դաշտում ռուսական ինտերվենցիա է սկսվելու

Երկար տարիներ հայաստանյան քաղաքական դաշտը բարձիթողի վիճակում թողնելուց հետո, Ռուսաստանը կարծես թե որոշել է անցնել վճռական գործողությունների ու երաշխավորել, որ արդեն կարճաժամկետ ու միջնաժամկետ հեռանկարներում, հայաստանյան քաղաքական իսթեբլիշմենթը դադարի լինել մեծամասամբ արևմտամետ՝ բացահայտ, թե լատենտ։

Դրա համար Ռուսաստանը որոշել է կիրառել ռուսաստանցի հայազգի մեծահարուստների պոտենցիալը ու համենայն դեպս այս պահի դրությամբ, Ռուսաստանի փափուկ ուժի քաղաքականությունը կիրառվելու է քաղաքական վերնախավի մակարդակով, իսկ հասարակ ժովորդի մասով առանձնապես ոչ մի նոր բան չի նախանշվում, ոչ էլ եղած հումանիիտար ծրագրերի ծավալների մեծացման մասին խոսակցություն կա։

Այս փոփոխությունների առաջին ծիծեռնակը Մալիշկայի Արա Դերեվյաննին է, ով կարծես մարմնավորի 2000-ականները․ անհասկանալիորեն հարստացած, անկիրթ, պարզունակ ու ռաբիզոտ խոպանչի։ Ցանկացած լուրջ երկրում, այդ թվում նաև Ռուսաստանում, նման արժանիքներով մարդը չի կարող լուրջ հավակնություններ ունենալ մեծ քաղաքականությունում, բայց Հայաստանում կարող է, որովհետև Հայաստանում 20 տարվա ընթացքում բուծել են կիսասոված բազմահազարանոց հոտ, ով պատրաստ է ողորմության և ընտրակաշառքի համար իր քվեն տալ ցանկացածի՝ լինի դա կիսագրագետ օլիգարխ, ակադեմիկոս, թե Թալեաթ փաշան․ միայն թե փող բաժանի ու հայտնի հարուստ լինի։

Սակայն Արա Աբրահամյանը միայն առաջին ծիծեռնակն է։ Ռուսաստանը բնավ էլ չի պատրաստում իր հիմնական քաղաքական լծակկ նրան դարձնել։ Դժվար թե ռուսները ինչ որ մի անհատի փորձեն այդ կարգավիճակով օժտել։ Ի վերջո, Սերժ Սարգսյանի հետ Պուտինի համագործակցությունը լավ է ստացվում և սխալ կլինի ասել, որ լավ՝ միայն ռուսների համար։ Պարզապես, Ռուսաստանը որոշել է շտկել իր իսկ սխալը՝ Հայաստանի քաղաքական դաշտի մասով, իսկ սխալը կայանում է, որ Ռուսաստանն ինքը՝ երկար տարիներ տրվելով արևմտամետական պատրանքների, չէր խոչընդոտում Հայաստանի ու այլ նախկին խորհրդային հանրապետությունների եվրոպամետ խաղերին, ինչի արդյունքում, ընդհամենը 20 տարում այդ երկրներում ձևավորվեց արևմտամետ ու հակառուս աշխրհայացքների տեր անհատների կուռ բազմություն, դե իսկ քաղղաքական դաշտի մասով, կարելի է ասել, որ մեծաամասամբ գործ ունենք արևմտամետության հետ․ մտածված արևմտամտության, շաբլոնացված արևմտամետության, անգրագետ արևմտամտության․․․

Հիմա ժամանակն է եկել վերականգնելու հեգեմոնիան ու դրա առաջին քայլներն արվում են։ Սկզբում Արա Աբրահամյանն ու Սամվել Կարապետյանն են վճռականորեն մտնում Հայաստանի քաղաքական ու տնտեսական դաշտեր, հետո նրանց կմիանան այլ ծանրակշիռ հայազգի ռուսաստանցիներ ու ընդհամենը մի քանի տարի հետո, Հայաստանի քաղաքական դաշտում, արևմտամետությունը ներկայացված կլինի հատուկենտ մարգինալներով։

Thursday, October 15, 2015

Հայաստանում Ռուսաստանի ազդեցությունը պետք է բալանսավորել ոչ թե Արևմուտքով, այլ Իրանով

Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը բացառիկ տնտեսա-քաղաքական ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության վրա ու եթե մինչև այժմ ռուսական մենաշնորհը փորձում էին բալանսավորել՝ Արևմուտքի հետ հարաբերությունների հաշվին, ապա փոփոխվող աշխարհաքաղաքական իրականությունը մեզ հուշում է, որ մենք կարող ենք շատ ավելի արդյունավետ, խոստումնալից ու հեռանկարային փոփոխություն անել, մեր աշխարհաքաղաքական վեկտորում՝ Ռուսաստանի ազդեցոություն բալանսավորելով Իրանի գործոնով։ Այլ կերպ ասած, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խորացնելու փոխարեն, պետք է շեշտը դրվի հայ-իրանական հարաբերությունների շեշտակի զարգացման ու ծավալման վրա։

Մի կողմից, սա իհարկե չի կարող առաջացնել Ռուսաստանի խանդավառությունը, բայց հաստատ Ռուսաստանը նման մերձեցմանը չի վերաբերվի այնքան սուր, որքան դա անում է Արևմուտքի պարագայում, որովհետև կամա թե ակամա, Ռուսաստանն ու Իրանը հիմա գտնվում են միևնույն ճամբարում և նրանց մերձեցումը գնալով ավելի է արագանում։

Բացի դրանից, Իրանը ինքը չունի և չի կարող այնպիսի ռիսակյին հավակնություններ մեր համար, որքան Արևմուտքը և ինչու ոչ՝ հենց Ռուսաստանը։ Իրանի պարագայում, կարելի է ասել, որ որպես այդպիսին բացակայում է մշակութա-կրոնական ասսիմիլիացիայի վտանգը, որովհետև որքան մենք նման ենք՝ հին պատմության ու պատմական արմատների տեսանկյունից, այնքան էլ մենք տարբեր ենք պարսիկների հետ՝ կրոնա-մշաութային համատեքստում։ Այ կերպ ասած, չեմ կարծում, որ տեսանելի հեռանարում մեզ սպառնում է տեսնել այնպիսի երևույթներ բացառապես պարսկախոս հայաստանցիների, իսլամի բավականին ագրեսիվ քարոզի, կամ էլ Հայաստանում Շարիաթական օրենքների ընդունման քարոզի։ Մինչդեռ բացառապես ռուսախոս հայեր կան, առավելապես բողոքականության ու այլ արևմտյան աղանդների ինտենսիվ քարոզ կա, ինչպես նաև առկա է եվրոպաան, կամ էլ եվրասիական արժեքներ պարտադրելու պրակտիկա։

Եվ վերջապես, Իրանի հետ հարաբերությունների ծավալումը շատ ավելի խոստումնալից է տնտեսա-քաղաքական տեսանկյունից, քան Արևմուտքի հետ, որովհետև ի տարբերություն Արևմուտքի, Իրանը մեզ որպես գաղութ չի դիտարկում, իսկ Կասպիական թյուրքերի հավակնությունները երկուսիս համար էլ մեծ ռիսկ են։ Կարելի է ասել, որ ի դեմս ադրբեջանա-թուրքական զույգի, մենք ընդհանուր թշնամի ունենք։

Այս ամենն առավել քան իրատեսական են ու հաշվի առնելով, որ առաջիկայում պլանավորվում է Իրանական մեծ պատվիրակության այց Հայաստան՝ Իրանի փոխնախագահի գլխավորությամբ, կարելի է ենթադրել, որ այս դրույթների ակտուալությունը գիտացում են ինչպես մեր իշխանությունները, այնպես էլ Իրանի ղեկավարություն, իսկ մենք պետք է միայն ողջունենք նման տենդենցները։ Օրվա հրամայականն է պարզապես փոխելու մեր աշխարհաքաղաքական ու ներքաղաքական որոշ վեկտորներ ու Արևմուտքը՝ Իրանով փոխարինելը օրակարգի կարևորագույն հարցն է։

Wednesday, October 14, 2015

Քաղաքական ֆեյքեր օգտագործելու Հովիկ Աբրահամյանի ռազմավարությունն անհեռանկար է ու ծիծաղելի

Կան քաղաքական գործիչներ, ում տեսակարար կշիռը հայաստանյան քաղաքական դաշտում անսահման մոտ է 0-ի, ու որպես ինքնուրույն միավոր՝ նրանք իրենցից ոչինչ չեն ներկայացնում, սակայն այսքանով հանդերձ՝ նրանք որոշակի պահանջարկ են վայելում բարձրաստիճան որոշ այրերի մոտ։ Դրանք ասես ֆեյսբուքյան ֆեյք պրոֆիլներ լինեն, որոնց միջոցով դրանց իրական տերերն այս կամ այն քաղաքական մեսիջն են ասպարեզ նետում՝ այն տարբերությամբ, որ գործ ունենք ոչ թե ինչ-որ վիրտուալ միավորների հետ, այլ միանգամայն իրական մարդկանց հետ, ովքեր, որպես կանոն, քաղաքական դիակներ են ու արդեն երկար տարիներ կատարում են գրպանի տուզիկի գործառույթ իրենց տերերի համար։
Այ նման մի ֆեյք էլ հավերժ նախագահացու Արամ Հարությունյանն է, ով, ինչպես վաղուց հայտնի է, Հովիկ Աբրահամյանի անձնական օգտագործման ֆեյքն է։ Ամեն անգամ, երբ Արգամիչը վերահաս վտանգի հոտ է առնում ու զգում է, որ կարող է իրեն ազատեն վարչապետի իր բաղձալի պաշտոնից և ուղարկեն հասարակական աշխատանքներ կատարելու, ասպարեզ է նետում իր այս ֆեյքին, ով 1-2 խիստ «ընդդիմադիր» հարցազրույցներ է տալիս, իսկ հետո Հովիկ Աբրահամյանի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցները սկսում են իրենց համեստ հնարավորությունների սահմաններում տարածել ֆեյքի ասածները՝ ստեղծելով տեղեկատվական կեղծ աղմուկ։
Սա իրականում շատ թույլ ու անհեռանկար ռազմավարություն է Աբրահամյանի կողմից, որովհետև նախ ֆեյքի պատկանելիության մասին բոլորը գիտեն, երկրորդն էլ՝ ի՜նչ էլ ասի Արամ Հարությունյանը, դա որևէ դերակատարություն չի կարող ունենալ ընդհանուր դրության վրա՝ հաշվի առնելով վերջինիս 0-ական ժողովրդականությունն ու ասելիքի ծեծված ու անբովանդակ լինելը։ Արդյունքում Արամ Հարությունյանն իհարկե կատարում է իր հանձնարարությունն ու ստանում իր հասանելիքը, բայց ծիծաղելի վիճակում է հայտնվում ֆեյքատերը։

Հրապարակվել են Ուկաինայի երկնքում խոցված ինքնաթիռի գործի քննության արդյունքները, բայց ոչ մի պարզություն այդպես էլ չկա

Երեկ Ռուսաստանն ու Նիդերլանդերը գրեթե միաժամանակ հրապարակեցին Ուկրաինայի երկնքում խոցված Բոուինգի գործի փորձաքննության արդյունքները, որոնք խիստ մանրամասն ու դետալիզացված լինելով հանդերձ, այդուհանդերձ չտվեցին ոչ  մի սպառիչ պատասխան այն հարցին, թե որտեղից և ում կողմից է խոցվել մալազիական ինքնաթիռը։

Փոխարենը, հայտնի է, թե ինչով են խոցել, որտեղից են խոցել, ինչպես է այդ հրթիռը շարքից հանել ինքնաթիռը և այլն։ Հիմա արդեն ակնհայտ է, որ ինքնաթիռը ոչնչացվել է ԲՈՒԿ Մ1 հակաօդային պաշտպանության համակարգով ու ռուսական լրատվամիջոցներում հայտնված վարկածը, որ ինքնաթիռը խոցել են կործանիչով՝ հաստատում չեն գտել կարծես։ Իսկ թե որ կողմն է արձակել այդ հրթիռը՝ անհասկանալի է մնում։

Նիդերլանդները ոչինչ չեն ասել այս առնչությամբ, իսկ ռուսական կողմն էլ հայտարարել է, որ դա նշանակություն չունի էլ մեծ հաշվով, որովհետև անկախ նրանից, թե ովքեր են եղել հրթիռ արձակողները՝ պատասխանատվությունն ընկնում է Ուկրաինական կողմի վրա, որի դիսպետչերները ուղղորդել են ինքնաթիռը մի տարածք, որտեղ դեռ օրեր առաջ հասցրել էին ռազմական թիրախներ խոցել և առհասարակ՝ Ուկրաինայի իշխանություններին, որովհետև վերջիններս պարտավոր էինփակել երկրի Արևելքի օդային տարածքը՝ նման միջադեպերից խուսափելու համար։

ԱՄՆ-ը իր կողմից շտապել է հայտարարել, որ Նիդերլանդների անցկացրած փորձաքննությունը հաստատում է իրենց վարկածը, իսկ ԱՄՆ-ը հենց հաջորդ օրն էր հայտարարել, որ ինքնաթիռը խոցել են ապստամբները, սակայն ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչը չի կարողացել հստակեցնել, թե ինչպես կարող է զեկույց հաստատել, կամ էլ հերքել ԱՄՆ դիրքորոշումը, եթե այնտեղ ոչ մի բառ չի ասվում, թե ով է մեղավոր։

Մի խոսքով, ցավով կարելի է արձանագրել, որ կարծես թե ոչ մեկին չի հետաքրքրում ոչ ուղևորների ճակատագիրը, ոչ էլ ճշմարտությունը և ներգրավված բոլոր կողմերը այս ողբերգության համատեքստում կամ իրար մեղադրելով են զբաղված, կամ էլ պաշտպանվելով։ Հավանաբար, մարդկությունը երբեք էլ սպառիչ պատասխան չի ստանա, թե կոնկրետ ով ոչնչացրեց հարյուրից ավել մարդ տեղափոխող ուղևորատար ինքնաթիռը։

Tuesday, October 13, 2015

Լևոն Զուրաբյանի ու ՀԱԿ-ի միջազգային խայտառակությունն անխուսափելի է

Ո՜նց մտածում եմ, միևնույն է՝ հանգում եմ այն եզրակացությանը, որ յուրայինների համար Լևոն Զուրաբյանի պես քաղաքական պատուհաս դեռ չենք ունեցել մեր ընդդիմությունում։ Իրոք, քաղաքական գործիչը կամ պետք է կայացման լուրջ խնդիրներ ունենա՝ հոգեկան բնույթի, կամ էլ բացարձակ կոմպետենտ չլինի, որպեսզի իրեն թույլ տա այնպիսի կիքս, որը ոչ միայն կարող է վերջնականապես սասանել իր քաղաքական ապագան, այլև իր կուսակցության բոլոր հեռանկարների ու արտաքին աջակցության վրա քար գցել։
Դեռ 2008 թվականից ՀԱԿ-ի հռետորաբանությունն ու քաղաքական հարաբերական կայունությունը մեծապես պայմանավորված էին նրանով, որ եվրոպական կառույցները չափավոր սատարում էին ՀԱԿ-ին ու իրենց հայեցողությամբ շահարկում էին մարտիմեկյան իրադարձությունները, իսկ Զուրաբյանը մեկ հայտարարությամբ այնպես արեց, որ այսուհետ եվրոպական այն կառույցները, որոնք մինչ այս գոնե քաղաքական աջակցություն էին ցուցաբերում ՀԱԿ-ին, այսուհետ վերաբերվելու են այդ կառույցին ասես բորոտով հիվանդի։
Զուրաբյանը հավանաբaր տեղյակ չէ, որ եվրոպական քաղաքական իսթեբլիշմենթն արդեն մի քանի դարի պատմություն ունի, այնտեղ այլ քաղաքական կուլտուրա է ու կան բաներ, որոնք կարելի է մարսել Հայաստանում, բայց ոչ երբեք Եվրոպայում։ Թերևս, հենց սա էլ պատրանք է ստեղծել Զուրաբյանի մոտ, ով կոռուպցիոն գործարքի մեջ է մեղադրել եվրոպական ամենահեղինակավոր կառույցներից մեկին՝ հավանաբար ենթադրելով, որ կլինի ինչպես միշտ․ առանձնապես ուշադրություն չեն դարձնի հերթական հերյուրանքի վրա, կասեն՝ «Դե Զուրաբյանն է, ի՞նչ արած» ու կմոռանան եղածի մասին, սակայն արի ու տես, որ եվրոպական քաղաքական գործչի համար կոռուպցիայի մեջ մեղադրվելը խի՜ստ լուրջ բան է, ու եթե նման մեղադրանքից հետո սպառիչ ապացույցներ տրամադրվեն, դա վերջակետ կդնի այդ գործչի կարիերայի վրա։ Ուստի նման դեպքերում եվրոպացիները գնում են մինչև վերջ՝ իրենց անմեղությունը կամ ուրիշի մեղավորությունն ապացուցելու համար։
Հիմա Զուրաբյանի պատճառով ՀԱԿ-ը հայտնվել է մի իրավիճակում, երբ իշխանությունները քարտ-բլանշ ունեն ու կարող են եվրոպացիներին ասել. «Տեսնո՞ւմ եք՝ ում հետ գործ ունենք։ Ստալինյան բանսարկուների ոճով են մեզ հետ այսքան ժամանակ գործել, հիմա էլ նույնը՝ ձեզ հետ»։ ՀԱԿ-ի համար աղետը կայանում է նրանում, որ իրենք առարկելու բան չեն ունենա դրան, որովհետև Լևոն Զուրաբյանի սկանդալային հայտարարությունը ոչ մի փաստով չեն կարողանում ամրապնդել։
Չեմ կարծում, որ Զուրաբյանի նկատմամբ ինչ-որ հալածանքներ ձեռնարկվեն, ոչ էլ ՀԱԿ-ի, որովհետև փորձը ցույց է տվել, որ ՀԱԿ-ը ջլատելու ու կազմաքանդելու հարցում ոչ ոք այնքան բան չի արել, որքան հենց Զուրաբյանը ու մնացած ՀԱԿ-ականների անգործությունը, պարզապես այս միջադեպով ՀԱԿ-ի ու Զուրաբյանի խայտառակությունը միջազգային ատյաններում դառնում է անխուսափելի։
Թերևս, միակ անհասկանալի պահը մնում է այն, թե ինչը կարող էր, այնուամենայնիվ, ստիպել Զուրաբյանին նման մանր ու ոչ տղամարդկային քայլի գնալ՝ նման լուրջ հեռանկարի ռիսկն աչքի տակ ունենալով։ Կարծում եմ, որ պատասխանը հենց Զուրաբյան Լևոն անհատի անձնային որակներում է թաքնված։ Բանն այն է, որ Զուրաբյանը պարբերաբար ինքն է հայտնվում սկանդալային պատմությունների մեջ, որպեղ թե՛ կոռուպցիայի, թե՛ քաղաքական մարմնավաճառության, թե՛ զրպարտության դրվագներն անթիվ-անհամար են։ Ասենք՝ հիմա էլ Զուրաբյանին մեղադրում են նրանում, որ ՀԱԿ դաշինքի մեջ մտնող այլ կուսակցություններին հասանելիք հանրաքվեի ընտրական հանձնաժողովների տեղերն է վաճառում՝ գումարները գրպանելով, ու սա ամենևին էլ առաջին նման սկանդալը չէ ՀԱԿ-ի ներսում։ Կարծում եմ, որ Զուրաբյանը, լինելով մանրախնդիր ու ոչ բարձր բարոյական որակներ կրող մարդ, կրկնում է նման մարդկանց սխալը և բոլորին իր արշինով է չափում՝ կարծելով, որ եթե ինչ-որ մեկի հասցեին մեղադրանք հնչեցնի, միևնույն է՝ դրան կհավատան, որքան էլ դա մերկապարանոց հնչի՝ «մեկ է՝ բոլորի տակ էլ ինչ-որ բան կա» սկզբունքով։ Այնպես որ, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ հերթական անգամ հենց գողն է առաջինը գոռում՝ բռնեք գողին։
Եվ այսքանով հանդերձ՝ անհասկանալի է ՀԱԿ-ի մնացած անդամների իներտությունը։ Մի՞թե չեն հասկանում, թե ինչ պատուհասի մեջ են հայտնվել մի հոգու հիվանդագին ամբիցիաների ու նեղացկոտության պատճառով, ով հանուն նրա, որ վրեժ լուծի իրեն անհարմար դրության մեջ դրած Վենետիկի հանձնաժողովից, հարվածի տակ է դրել ողջ կուսակցությանը՝ առանց որևէ մեկի հետ համաձայնեցնելու դա։

Monday, October 12, 2015

Որքանով են հավաստի ԻՊ ղեկավար Ալ Բաղդադիի վերացման մասին լուրերը


IRNA. ԻՊ ղեկավարը վիրավորվել է, նրա 3 տեղակալը՝ սպանվելԵրեկ Իրաքյան ուժայինները սենսացիոն լուր տարածեցին, համաձայն որի, Իրաքի ՌՕՈւ-ն օդային հարվածներ է հասցրել ԻՊ ղեկավար Աբու Բաքր Ալ Բաղդադիի ավտոշարասյանը, ինչի արդյունքում մեծ քանակությամբ ահաբեկիչներ են ոչնչացվել, այդ թվում նաև ԻՊ ղեկավարի երեք տեղակալները ու հավանաբար հենց ինքը՝ Ալ Բաղդադին։

Հետո այս տեղեկատվական աղմուկին միացան նաև իրանական ռեսուրսները, ովքեր հաստատեցին 3 տեղակալների սպանությունը, իսկ Բաղդադիի մասով հաղորդեցին, որ նա ծանր վիրավորվել է ռմբակոծության արդյունքում։

Սակայն տեղեկատվական այս հոսքը հենց սկզբից բախվեց թերահավատության պատնեշի։ Արևմտյան և ռուսական մի շարք լրատվամիջոցներ միանֆամից հիշեցին, որ վերջին տարիների ընթացքում, առնվազն 3 անգամ հաղորդվել է Ալ Բաղդադիի սպանության մասին, իսկ տվյալ դեպքում անգամ չեն ներկայացվում որևէ ապացույցներ, ոչ միայն վերջինիս լիկվիդացման, այլև այնպիսի փաստեր, որոնք կփաստեին, որ ավտոշարասյան նկատմամբ ինչ որ հարված է հասցվել։


Այսպիսով, կարելի է փաստել, որ այս պահի դրությամբ գործ ունենք չճշտված տեղեկատվության հետ, որը մեծ հավանականությամբ կարող է լինել պարզապես քարոզչական խայծ։ Սա չի բացառում այն, որ ԻՊ-ի ղեկավարի շարասյան նկատմամաբ ավիահարվածի դրվագ տեղ գտել է, ոչ էլ կարելի է վստահությամբ բացառել բարձրաստիճան ԻՊ-ականների ու հենց Ալ Բաղդադիի լիկվիդացումը, բայց այս պահին դեռ շատ վաղ է խոսել դրա մասին, որպես կայացած փաստի։

Ավելին, նույնիսկ Ալ Բաղդադիի լիկվիդացումը մեծ հաշվով ոչինչ չի կարող փոխել ընդհանուր պատկերում, որովհետև ԻՊ-ի առանձնահատկությունը կայանում է հրաշալի ցանցային կառուցվածքի ու կենսունակության փաստում և նույնիսկ դրա պարագլուխի ոչնչացումը կբերի զուտ նրա, որ նրան կփոխարինի մեկ այլ իսլամիստ, ինչը բնավ չի ազդի ոչ ԻՊ-ի բովանդակության, ոչ էլ դրա մարտական հնարավորությունների ու պոտենցիալի վրա։

Saturday, October 10, 2015

Զուրաբյանի արածը կեղծ դանոսչիկություն է



Եթե հասարակ մահկանացուն իր հարևանի վրա կեղծ մատնություն անի, ապա բացի նրանից, որ նա այդ քայլով ենթակա է քրեական պատասխանատվության, այլև հավերժ խարանվում է իրեն ճանաչող հասարակ մարդկանց կողմից` որպես ստուկաչ ու շառ անող, կեղտոտ մարդ։
Իսկ ի՞նչ, եթե նման բան անում է ԱԺ պատգամավորի մանդատ ունեցող մեկը, ով անձեռնմխելի է քրեական հետապնդման համար, քանի դեռ կրում է մանդատը։ Օրենքի մասով կարծես թե նա իմունիտետ ունի, իսկ այ նույն մարդկային խարանի հարցը մնում է անփոփոխ։
Հիմա ես ուզում եմ հասկանալ մեր պատգամավոր կոչեցյալներից մեկին՝ Լյովիկ Զուրաբյանին։ Ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ինչն է շարժում այս մարդուն, բայց մոտս այնպիսի տպավորություն է, որ նա ամեն ինչ անում է, որպեսզի ՀՀԿ-ականների ու ոչ միայն ՀՀԿ-ականների շարքերից իր հասցեին հնչող բոլոր վիրավորական հայտարարություններն ու հայհոյանքներն արդարացի լինեն։
Մարդը չի կարողանում գոնե մի քանի օր վեր ընկնի տեղը, որ հետո համայն հայության ուշունցներին չարժանանա։ Ոչ մեկս էլ հիացած չենք էս իշխանություններով ու մեր իրավիճակով, բայց ո՞նց կարելի է այնքան նվաստանալ ու այնքան, կներեք արտահայտությանս համար՝ աբիժնիկանալ, որ հաշիվ չտաս քայլերիդ ու միջոցներիդ։ Բռնել հայատարարել է, թե ՍԴ Նախագահ Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հանձնաժողովին։
Հիմա եթե Զուրաբյանը մանդատ չունենար, նրան հանգիստ կարող էին դատել զրպարտության համար, որովհետև նման բան ասողը նաև փաստեր է ներկայացնում, իսկ փաստեր Զուրաբյանն ունենալ իհարկե չի կարող։ Հենց դա էլ խնդիրն է, որ մեղանչելով ճշմարտության ու ինչու ոչ՝ տղամարդկության դեմ, վեր է կենում և առանց աչք թարթելու կեղծ դանոսչիկություն է անում։
Ինչ արած, երևում է այս մարդուն այնքան են ոգևորել ադրբեջանցիների բուռն ծափահարությունները՝ իր ելույթների ժամանակ, որ ինքը որոշել է ապացուցել, որ պետական դավաճանությունն ի՞նչ է, ինքը ցանկացած ցածր քայլի է ունակ։ Մնաց հասկանալ, թե հանուն ինչի։

Friday, October 9, 2015

Ոչ թե Կարեն Ճշմարիտյանը պետք է հրաժարական տա, այլ նրա վերադասը պետք է փայտով քշի նրան կառավարությունից


Երեկվանից ֆեյսբուքի հիմնական քննարկման թեման ՀՀ էկոնոմիկայի նախարար խիստ անտակտ և նույնիսկ կարելի է ասել լկտի արտահայտությունն էր՝ արված ազգաբնակչության հասցեին։ Թերթերից մեկին տված հարցազրույցում, Ճշմարիտյաը պնդել էր, որ Հայաստանը տնտեսական աճ է գրանցում, իսկ եթե բնակչությունը դա չի զգում իր մաշկի վրա, ապա մաշկի խնդիր ունի։ 


Գուցե այս հայտարարությանը կարելի կլիներ վերաբերվել, որպես ստանդարտ հիմարություն, որը հատուկ է ասենք Շմայսին, կամ Թոխմախի Մհերին, ՀՀԿ, կամ էլ ԲՀԿ տարածքային մարմնի ղեկավարի, Կարեն Ավագյանին ի վերջո, բայց նման հայտարարություն արել է նախարար մարդ, ընդ որում, հենց այն ոլորտի նախարարը, որը այդ աճի համար ոչ միայն պատասխանատու է, այլև պարտավոր է իմանալ իրական պատկերի մասին։

Երևի թե Կարեն Ճշմարիտյանին ծույլիկ ուսանողի պես պետք է ծամես՝ դնես բերանը, որ հասկանա իրական իրավիճակը, ուստի չզլանանք ու անենք դա։ Պարոն Ճշմարիտյանը հավանաբար տեղյակ չէ, որ եթե բնակչության եկամուտներն ավելի դանդաղ են աճում, քան գնաճն է, եթե տրանսֆերտները տարեցտարի կրճատվում են, նվազում է նրանց գնողունակությունը, թանկանում են կոմունալ ծառայությունները, ապա անհասկանալի է, թե ինչպես պետք է այս ժողովուրդը տնտեսական աճ զգա իր մաշկի վրա։ Տնտեսական քաղաքականության ողջ անտաղանդությունն ու հանցավոր ոչ պրոֆեսիոնալիզմը, որը դրսևորվում է մեր կառավարության կողմից տարիեր շարունակ մենք միշտ զգացել ու զգում ենք, իսկ այ տնտեսական աճ, այն էլ այս տարի՝ կներեք, բայց ոչ։

Տնտեսական աճ կարող են զզգալ միայն պարոնայք Ճշմարիտյաններն ու այլ կոռումպացված և նախկինում այս երկիրը թալանած այլ բարձրաստիճան այրեր, իսկ այ մենք՝ հասարակ մահկանացուներս դա զգալ չենք կարող։ Սակայն մենք կարծես թե դրան համակերպվել ենք ոււ դա ձեռք է տալիս իշխանություններին։ Իսկ այ ժողովրդի գազազեցնելը ամենևին չի մտնում իշխանության շահերի մեջ, հենց դրա համար էլ Ճշմարիտյանին ու Ճշմարիտյանի պես բթամիտ հռետորներին պետք է փայտով քշել իշխանության վերին օղակներից, որպեսզի նույն իշխանությունները խնդիր չունենան, այլ ոչ թե ակնկալել, որ նա հրաժարական կտա։ Դա չի լինի ու չի լինի մեկ պարզ պատճառով․ Ճշմարիտյանն ու իր նմանները իրոք մաշկի խնդիր ունեն՝ իրենցը պադոշից ա։

Thursday, October 8, 2015

Լեզվակռիվ ԱԺ-ում, կամ ինչու է աղմկում Զուրաբյանը

Երեկ ԱԺ-ի երեկվա նիստում հերթական վերբալ տուրուդմփոցն է գնացել ՀԱԿ խմբակցության երկու ներկայացուցիչների՝ Լևոն Զուրաբյանի և Լյուդմիլա Սարգսյանի միջև։ Դժվարր չէ կռահել, թե ինչն էլ եղել վիճաբանության պատճառը։ Այն բանից հետո, երբ Լյուդմիլա Սարգսյանը ՍԴՀԿ-ի այլ անդամների հետ մասնակցեց Նախագահականում անցկացվող կոնսուլտացիաներին, նա կողմ քվեարկեց Սահմաննադրաական բարեփոխումների նախագծին, ինչից հետո կարելի է ասել այրվեցին բոլոր կամուրջները տիկին Լյուդայի ու ՀԱԿ-ի ավերակների միջև։

Դեռ թարմ են հիշողությունները, թե ինչ փութաջանությամբ էին Զուրաբյանական ռեսուրսներին ու օգտատերերը ցեխ լցնում Լյուդմիլա Սարգսյանի վրա։ Տարօրինակ է, բայց մի քանի օր զուրաբյանականներն անգամ մոռացել էին ավազակապետության ու արյունոտ ռեժիմի մասին ու սևեռվել էին հենց այս հարցի շուրջ։

Ինչևէ, եթե մի կողմ դնենք զգացմունքայնությունը ու դառնանք պրագմատիզմի, իսկ քաղաքականությունը հենց դա է ենթադրում, ապա մեծ հաշվով ոչ մի բանում էլ չես կարող եղադրել Լյուդմիլա Սարգսյանին։ Ինչո՞ւմ են նրան կշտամբում, որ նա դավաճանե՞ց ՀԱԿ-ի գաղափարները․․․ բայց ՀԱԿ-ը վերջին տարիներում միակ բանը, որում հաջողել է՝ սեփական գաղափարներին ու սկզբունքներին դավաճանելն է եղել։ Այս պարագայում ինչո՞ւմ է խնդիրը։ Ակնհայտ է, որ ՀԱԿ-ը խորտակվող նավ է ու խորտտակվում է առաջին հերթին զուրաբյանական թևի քայլերի պատճառով ու եթե այդ նավի անդմաներից կան այնպիսիք, որոնք չեն ուզում ծովի հատակը գնալ նավի հետ, ապա նրանք պետք է դուրս գան մարգինալության գծից ու մտնեն կառուցողական երկխոսության դաշտ, ինչն էլ արել է Լյուդմիլա Սարգսյանը։

Մարդիկ պարզապես հոգնել են մարգինալությունից ու ուզում են թեկուզ փոքր, բայց ինչ որ դրական արդյունքի հասնել։ Իսկ ինչի՞ է հասել Զուրաբյանը, որ այսօր կռիվ է տալիս այլախոհների դեմ։ Միայն ադբեջանական պատվիրակություն միայնակ ծափահարությունների թերևս, այնպես որ տեղին է հիշել թևվավոր խոսքը․ «Իսկ ովքե՞ր են դատավորները»։

Wednesday, October 7, 2015

Երևանյան գազալցակայաններում տեղադրված խաղային ապարատները պետք է արգելվեն ու դուրս շպրտվեն քաղաքից, ինչպես կազինոները (Photo)


Երևանի որ գազալցակայան մտնեք, կտեսնեք այսպիսի խաղային ապարատներ և դրանց շուրջ կուտակված հերթեր։ Երևի թե այս խաղային ապարատները ավելի շատ են մաքուր շահույթ ունենում օրվա ընթացքում, քան հենց գազալցակայանները։
Այնինչ, կբացատրե՞ք, թե ի՞նչ սկզբունքային տարբերություն կա կազինոների ու այս ապարատների մեջ։ Ըստ իս՝ ոչ մի։ Համենայն դեպս՝ ոչ մի տարբերություն, որը կխոսեր խաղային ապարատների օգտին։ Դեռ մի բան էլ ավելի. կազինոները՝ իրենց սատանայական ֆունկցիայով հանդերձ, այնուամենայնիվ աշխատատեղեր էր ստեղծում, իսկ այստեղ գործ ունենք մի երևույթի հետ, երբ նույն այդ սատանայական ֆունկցիան կատարող մեքենաները կթում են քաղաքացիներին ու շահույթը հայտնվում է մի քանի մեծահարուստների գրպանում, ովքեր վերահսկում են ոլորտը գրպաններում։

Tuesday, October 6, 2015

Քոքոբելյանը փորձում է մի հետույքով երկու աթոռի նստել


ԱԺ-ում տեղի ունեցած Սահմանադրական Բարեփոխումների վերաբերյալ քվեարկությանը ամենաանհասկանալի կեցվածքը թերևս Ազատ Դեմոկրատներին էր։ Մինչ այդ, կուսակցությունը մի աշխարհ թուքումուր կերավ այսպես կոչված արմատական ընդդիմությունից՝ Նախագահականում Սահմանադրական բարեփոխումների կոնսուլտացիաներին մասնակցելու համար։ Երեկ էլ Քոքոբելյանը գրանցվում է քվեարկությանը ու չի քվեարկում, իսկ հետո հայտարարում է, որ իրենք բարեփոխումներին ինչպես առաջ, այնպես էլ հիմա դեմ են, որովհետև թեև նրանց առաջարկներից ոմանք ընդունվել են, բայց մի շարք առաջարկներ էլ չեն ընդունվել, որոնք սկզբունքային նշանակություն ունեն, բայց քննարկումներին մասնակցությունը դրական են գնահատում։

Monday, October 5, 2015

Ռուսաստանը շարունակում է փչացնել ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական խաղը Սիրիայում

Россия наглухо закрыла небо над Сирией для любых самолетов, кроме своихԱրդեն մի քանի օր է, ինչ Ռուսաստանի ռազմական ավիացիան խիստ ցավոտ հարվածներ է հասցնում ինչպես ԻՊ-ի դիրքերին, այնպես էլ այլ ահաբեկչական խմբավորումներին, որոնց Արևմուտքում չգիտես ինչու չչափավորր ընդդիմություն են կնքել, չնայած այն հանգամանքին, որ գլուխ կտրելու ու բարբարոսական ակտերի առումով, դրանք ամենևին էլ հետ չեն մնում ԻՊ-ից։

Ինչևէ, ռուսական ավիահարվածները այնքան արդյունավետ են, որ ԱՄՆ-ը ու իր դաշնակիցները արդեն չեն էլ կարողանում թաքցնել իրենց դժգոհությունը այդ առնչությամբ ու ամեն գնով փորձում են խանգարել ռուսներին, բայց այնպես, որ չստացվի, որ իրենք բացահայտ կերպով ԻՊ-ին են աջակցում։ Դա արտահայտվում է տեղեկատվական դիվերսիաներով ու քարոզչությամբ, դա արտահայտվում է GPS համակարգում դիտավորյալ սխալ ինֆորմացիա մուտքագրելով, որի նպատակը՝ ռուսական ավիացիային շեղելն է, դա արտահայտվում է Սիրիայի օդային տարածք ներթափանցելու փորձերով, որոնք սակայն կարծես թե ձախողվում են։

Friday, October 2, 2015

«Մի ասա հոպ, մինչև չցատկես». երբ ապատեղեկատվություն տարածողը երկրիդ վարչապետն է

Երեկ հերթական տհաճ նորությունը ստացանք կառավարությունից, երբ Հովիկ Աբրահայանը հայտարարեց, որ ՀԾԿՀ-ում «Դելոյդ և Տուշ ԱՊՀ» ընկերության կողմից անցկացված աուդիտն ավարտվել է ու ցույց է տվել, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը հիմնավորված է:

«Այսպիսով, կարող ենք փաստել, որ սակագները հիմնավորված են, եւ դրանց փոփոխության անհրաժեշտությունը չկա»,- ասել է Աբրահամյանն այս առնչությամբ:

Սակայն բավական է իրավիճակին նայել նույնիսկ սովորական քաղաքացու աչքերով, ով ունի իրավիճակի մինիմալ պատկերացում և հասկանում ես, որ Հովիկ Աբրահամյանը կամա, թե ակամա թույլ է տվել տրիվիալ տեղեկատվական սխալ, որը կարելի է հանգիստ որակել նաև որպես ապատեղեկատվություն:

Thursday, October 1, 2015

Ադրբեջան փախած Եղիշե Գևորգյանին պետք է դատել ամենախիստ դատով, որպեսզի նոր Վահան Մարտիրոսսյաններ չծնենք


Հերթական անգամ հետաձգվել է Ադրբեջան Եղիշե Գևորգյանի դատավարությունը: Հիշեցնեմ, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Եղիշե Գեւորգյանը 2010թ. հունվարի 10-ին ժամը 19:00-ի սահմաններում կնոջ` Ռուզաննա Մարդանյանի, եւ 3 անչափահաս երեխաների հետ «Երազ»  մակնիշի ավտոմեքենայով բարձր արագության տակ մուտք է գործել Արարատի մարզի Երասխավան գյուղի տարածքում գտնվող զորամասի մարտական հենակետի տարածք: Չկատարելով՝ սահմանային նշանների պահանջները, չենթարկվելով հենակետում ծառայություն իրականացնող զինվորների կանգ առնելու պահանջին, նրանց կողմից արձակած կրակահերթին՝ Եղիշե Գեւորգյանը շարունակել է բարձր արագությամբ շարժվել դեպի Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը, որի արդյունքում հատել է այն եւ անցել Ադրբեջանի Հանրապետության տարածք: