Tuesday, April 10, 2018

ՆԱԻՐԻՏ-ի վթարի համար պատասխանատու է Սանդոյանների ընտանիքը

Նաիրիտ գործարանը բազմիցս է հայտնվել արտակարգ իրավիճակներում։ Միայն վերջին մի քանի տարում, այն երկու անգամ խոշոր հրդեհների միջոցով է անցել, որոնց համար այդպես էլ ոչ ոք չպատժվեց։ Ավելին՝ ոչ ոք չհիշատակեց մի շարք կարևորագույն փաստերի մասին, որոնք կարող էին լույս սփռել եղելության վրա։ Պատճառն անուններ են՝ կոնկրետ մարդկանց, կոնկրետ անուններ, որոնց հետևում այլ անուններ են։

Օրինակ՝ գիտե՞իք արդյոք, որ ՆԱԻՐԻՏԸ տեխնիկապես վերահսկվում է «ԴԱՄԻ» ընկերության կողմից, որը ստեղծվել է հատուկ այդ նպատակով։ Առաջին հայացքից, ոչ մի ուշագրավ բան չկա սրանում, եթե չհաշվենք այն, որ հատուկ ՆԱԻՐԻՏԻ վերասկողության համար ստեղծված ընկերությունը բացարձակ անպետք էր դուրս եկել նույն հրդեհների օրինակով։ Ուշագրավը սակայն այն է, որ այս ընկերությունը հիմնել են ՆԱԻՐԻՏԻ ղեկավարներից՝ Ռաֆայել Սանդոյանի որդին՝ Միքայել Սանդոյանը և ոմն Դավիթ (նախկին վարչապետ՝ Տիգրան Սարգսյանի զարմիկը)։

Սխեման հուշում է, որ գործ ունենք ամենասովորական «Պոզերի ու Սմբակների» կանտորայի հետ, որի միջոցով լվացվում էին ՆԱԻՐԻՏԻ փողերը։ «ԴԱՄԻ» ընկերությունն ուներ համապատասխան ստուգումներ ու սպասարկում իրականացնելու լիցենզիա, և գործարանի տեխսասարկման տենդերը միշտ հաղթում էր հենց Սանդոյան կրտսերի ընկերությունը, պարզ է՝ հոր թեթև ձեռքով։ Բնականաբար՝ ոչինչ չէր արվում ու բնականաբար՝ այս ստահակները չէին ցանկանում բավարարվել միայն ՆԱԻՐԻՏ-ից օդից փող քերելով, ու այստեղ մոտենում ենք մյուս ուշագրավ փաստին։

Մյուս ուշագրավ փաստը նա է, որ այս նույն ընկերությունը, որը բացարձակ անպետք էր՝ ՆԱԻՐԻՏԻ տեխնիկական վերահսկման մասով, պարզվում է՝ մի շարք գազալցակայանների ստուգումներ էլ է իրականացրել ու եզրակացրել, որ ամեն բան կարգին է։ Թերևս անակնկալ մատուցած չեմ լինի, եթե ասեմ, որ այդ գազալցակայաններից շատերը արժանացել են նույն ճակատագրին, ինչ ՆԱԻՐԻՏ-ը՝ հրդեհներ, պայթյուններ, տուժողներ․․․ Միակ բանը, որ չի եղել՝ պատասխանատվության ենթարկվածներն են։ Կարիք կա՞, բացատրելու, թե ինչու վթարվեց ՆԱԻՐԻՏԸ և ում անխոնջ վերահսկողության համար ենք պարտական այս տխուր վիճակի համար։

Monday, March 12, 2018

Երբ փաստաբանը քֆրչի է, իսկ քննիչը՝ գողական քֆրչի


Երեկ երեկոյան աչքս ծակեց մի ֆեյսբուքյան գրառում, որի բովանդակությունը պարզապես էլեկտրահարեց ինձ՝ հաշվի առնելով, թե ով էր հեղինակը, իսկ մեկնաբանությունները կարդալուց հետո կարելի էր արդեն հետողորմյա անել ինձ։ Երկար-բարակ չպատմեմ, ահա՛ բուն գրառումը․․․


Անիրազեկ մարդուն կարող է թվալ, որ փողոցային մեկի գրառման հետ գործ ունի ու զարմանալի ոչինչ չկա, բայց խնդիրն այն է, որ գրառման հեղինակը Փաստաբանների պալատի ըմբոստ անդամ է, որը ոչ ավել, ոչ պակաս առաջնորդում է ընդդիմացող 30 փաստաբանների ճամբարը։ Ու փաստորեն ստացվում է ի՞նչ․․․ մարդ, ով օրենքի ու օրինականության գիտակ ու ջատագով պետք է լինի, համարում է, որ օրինակ՝ բանկիրը վաշխառու է ու դա էլ հերիք չէ՝ ծնող հայհոյելու մակարդակի է իջնում։ Գուցե պատվարժան Տիգրան Աթանեսյանը մոի քրիստոնյա է, իսկ քրիստոնեությունում տոկոսով փող տալն իրոք վաշխառություն է կոչվում ու համարվում է մեղք, բայց մի տեսակ դժվար է համադրել եռանդուն քրիստոնյայի կերպարը՝ քֆրչի կոշկակարի բառապաշարի հետ․․․ Ինչևէ, համրենք, որ պարոն Աթանեսյանը պարզապես քֆրչի քրիստոնյա է, ով այն աստիճան է ատում այդ մեղքը, որ չի խորշում հանրային տարածքում հայհոյախառը բառապաշար կիրառել, բայց այն, ինչ կատարվում է մեկնաբանություններում արդեն դասական պոռնոգրաֆի է․․․

Երևի խոր անցյալում են մնացել այն օրերը, երբ կանայք Հայոց աշխարհի փափկասուն էին, կանացի, կամ էլ գո՜նե քֆուր-քյաֆարային ֆլեշմոբերի չէին մասնակցում։ Սակայն Այուսյակ Ալեքսանյանի կին լինելը չէ, որ ինձ հետողորմյայի է հասցնում։ Պարզապես հետաքրքրությունից մղված անցա նրա էջ ու տեսնեմ ի՜նչ․․․ վաշխառուների համար փող «վազվրատ» (մաքուր գողական տերմինաբանություն) անողին առավել ևս ԲՏ համարող օրիորդը աշխատում է Քննչական կոմիտեում, ինքն էլ՝ քննիչ․․․



Ու այդժամ հասկանում ես, որ երբ փաստաբանների պալատի անդամը քֆրչի քրիստոնյա է, իսկ ՔԿ-ի քննիչը՝ գողական գնացող քֆրչի քրիստոնյա, այլևս զարմանալի էլ չէ, որ այս վակխանալիային մասնակցում է մեկ այլ իրավաբան՝ Ռուբեն Մելիքյանը, ով էլ իր հերթին Արցախի ՄԻՊ-ն է։

Հենց այսպես էլ ապրում ենք, մեր սիրած Երկրում, որտեղ փաստաբանը խուլիգան է, քննիչը՝ գողական, գողականը՝ դեպուտատ, դեպուտատը՝ գործարեր, իսկ ՄԻՊ-ն էլ հայհոյախառը ստատուսներում չարաճճիություն է անում․․․

Friday, March 2, 2018

Իսկ ե ՞րբ է հրապարակվելու ԱԺ-ի սև ցուցակը

Էթիկա՝ տարբեր իմաստներով. «Առավոտ»

6-րդ գումարման ԱԺ-ն հստակորեն ավելի վատն է քան նախորդը: Մեր պատգամավորներից շատերին կարծես ԱԺ թողնելուց առաջ չեն ասել, թե որն է նրանց բուն ֆունկցիան: Մեկն ամբողջ օրը ֆեյսբուքում քոմմենթների է պատասխանում` կռիվներ սարքում, սրճարանների սև ցուցակներ կազմում, մյուսը փաբերում 3-4 հոգանոց հանրահավաքներ է անցկացնում, հանրահավաքի մասնակիցների հետ ապստամբում իշխանություների դեմ, ապա 3-4 նախարարից բաղկացած ժամանակավոր կառավարություն ձևավորում, անձամբ գլխավորում այն ու այդպես ամեն երեկո: Մյուսները լռում են: Հաջորդները լռում են, ապա նախորդներից տարբերվելու համար որոշում խոսել, բայց լավ է լռեին: Ոմանք էլ սպասում են, սպասում մի քանի տարի ու ինչ-որ մի օր, ինչ-որ մեկին ուղղված պաթետիկ ելույթ ունենում, արժևորվում սեփական աչքերում, նստում ու նորից մի քանի տարի լռում:

Լռող ու հազարից մեկ սոփեստություն անողների խումբը հրաշալիորեն ներկայացնում է Շուշան Պետրոսյանը, ով լավ երգչուհի է, բայց ակնհայտորեն վատ պատգամավոր է: Շուշանն ինչով ասես զբաղվում է, բայց ոչ երբեք օրենսդրական գործունեությամբ: Ինչը վատ է, շատ վատ…

Իսկ մենք խոսում ենք, որ խորհդրարանական կառավարման համակարգը առաջադեմ է, լավն է, վառ է, ճիշտ է նախորդից: Որ քաղաքական միտքն այստեղ է ծնվում, բոցավառվում ու սփռվում երկրով մեկ:

Ոնց նայում եմ` ԱԺ-ի սև ցուցակը գրելու և հրապարակելու ժամանակն է: