Wednesday, September 30, 2015

Մշակույթի նախարարի մադագսակարյան արկածները. Հասմիկ Պողոսյանը վերջապես գտավ իր մակարդակին հարիր մշակույթ


Մինչ ամեն օր լուրեր են գալիս սահմանում տիրող իրավիճակից, մինչ ողջ հայությունը շունչը պահած հետևում է, թե ինչ զարգացումներ են ընթանում Հայ-Ադրբեջանական հակամարտությունում և բովանդակ աշխարհում, մինչ մեր հանրությունը մի կերպ ապաքինվում է՝ Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչում շնորհելու գուժից հետո, Մշակույթի նախարարությունը ինչպես միշտ զբաղված է հիմարություններով ու աննպատակ գործունեությամբ:

Զավեշտալին այն է, որ պատմության ամենա հակամշակութային մշակույթի նախարարը չի էլ հասկանում, թե այս ամենի ֆոնին ինչ զավեշտալի ու նյյարդայնացնող է տեսնել այդ դարակազմիկ լուրը, որ քննարկվելու է Հայաստանի ու Մադագասկարի մշակութային համագործակցությունը խորացնելու հարցը: Բուն լուրի անհեթեթության հետ կարող է մրցակցել միայն այդ որոշման հիմնավորման տեքստի անհեթեթությունը.

«Ըստ համաձայնագրի` մի պետության մշակույթը մյուսում ճանաչելի դարձնելու նպատակով կողմերը կխրախուսեն համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում: Նախատեսվում է մշակույթի ոլորտում ցուցահանդեսային փոխանակումները:  Դերասանների, գրողների, բանաստեղծների, երաժիշտների և մշակույթի ոլորտի մասնագետների փոխանակումներ: Գեղարվեստական միջոցառումների փոխանակումներ, ինչպես նաև գրքերի, ամսագրերի և մշակութային բնույթի այլ հրատարակությունների տարածումը:»