
Թուրքիան մեր թշնամին է։ Թշնամին է դարեր շարունակ, իսկ հիմա՝ առավել ևս։ Թուրքիան մտնում է ՆԱՏՕ-ի կազմի մեջ ու դա նշանակում է, որ ազմակերպությունն ու մեր թշնամին ունեն երկուստեք պայմանավորվածություններ և ընդհնուր նպատակներ, որոնցից շատերը ուղղակի ու անուղղակիորեն արտացոլվում են նաև մեր վրա։
Այսպես օրինակ հայտնի է դարձել, որ ՆԱՏՕ-ական ինքնաթիռները օրերս ավիահարված են հասցրել հայ-քրդական աշխարհազորի տեղակայման վայրերին՝ Սիրիայի հյուսիսում։ Թուրքիան չի էլ թաքցնում, որ իր համար առաջնային թիրախը հենց քրդերն են, այլ ոչ թե իսլամիստները։ Ու նույն ՆԱՏՕ-ն, որ աղկանձում է ամեն անգամ, երբ ռուսական ռումբերը ոչնչացնում են իսլամիստների ու ահանեկիչների հերթական որջը, քար լռություն է պահպանում Թուրքիայի նման արարքների պարագայում։ Էլ չասենք, որ կա հավանականություն, որ հարվածը հասցրել են ոչ թե թուրքական օօդուժի ինքնաթիռները, այլ ՆԱՏՕ-ինը։
Ու սա ոչ եզակի էպիզոդ է, ոչ էլ ամենամսշտաբայինը։ Այնպես է ստացվել, որ Հայաստանը գտնվում է այն ճամբարում, որը ՆԱՏՕ-ն դիտարկում է, որպես իր հակառակորդ՝ դրանից բխող բոլոր տնտեսական, իրավական, քաղաքական ու ռազմական հետևանքներով։ Ու մեր ճամբարի շատ ներկայացուցիչների համեմատ, մենք շատ ավելի ծաննրակշիռ պատճառներ ունենք ՆԱՏՕ-ն թշնամական կառույց համարելու համար ու թիվ 1 պատճառը Թուրքիան է՝ իր պանթուրքիստական էքսպանսիոնիզմով ու երբեք չդադարեցված հայատյացությամբ։
Ու քանի դեռ Թուրքիան ՆԱՏՕ-ի ատիվ, թե պասիվ անդամ է, ՆԱՏՕ-ին էլ պետք է դիտարկել, որպես թշնամու ընկեր, ուստի՝ թշնամի։
No comments:
Post a Comment