
Սակայն խնդիրն անգամ Օլլանդի պարտությունը չէ և դրանից բխող խնդիրները՝ օրինագծի մասով։ Խնդիրը նրանում է, որ հերթական անգամ ականատես ենք դառնում, թե իրականում ինչ բեռ ու խանգարող հանգամանք են դարձել Ցեղասպանության ճանաչման ու դրա հերքման քրեականացման հարցերը մեր արտաքին քաղաքականության օրակարգում։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ այսօրվա դրությամբ, դա ավելի շուտ բալլաստ է, քան դիվիդենտներ խոստացող խնդիր։
Այսպես, արդեն որերորդ անգամ տարբեր երկրներ ու աշխարհաքաղաքական միավորումներ շահարկում են այդ հարցերը, որպեսզի Հայաստանից ու հայությունից ստանան ինչ-ինչ ակնկալիքներ և կարելի է ասել, որ գրեթե միշտ հիասթափեցնում են։ Ավելի պրագմատիկ աշխարհայացքը պետք է հուշի, որ ավելի լավ է քաղաքական առևտրի մեջ մտնել այլ հարցերի շուրջ քան սրա, որովհետև անգամ կիսատ իրականացված տնտեսական ու ռազմաքաղական բնույթի խոստումները ավելի հեռնակրային ու ռեալ նյութական արտահայտում կաորղ են ունենալ, քան համազգային ֆետիշի վերածված Ցեղասպանության հարցը։ Էլ չխոսենք այն բանի մասին, թե ինչքան է արժեզրկվել ճանաչման հարցը անգամ մեր գիտակցությունում։
Այնպես, որ Օլլանդը հերթական անգամ շահարկում է մեր նախնիների հիշողությունը ու հերթական անգամ, դա ըստ էության ոչ մի արդյունք չի տալու՝ պայմանով, որ արդեն մենք հստակ հետրևություններ չենք անի ու չենք փորձի փոխել քաղաքական օրակարգը։
No comments:
Post a Comment