Thursday, December 3, 2015

Սերժ Սարգսյանի հարցազրույցը վկայում է այն մասին, որ ձերբակալված զինված խումբը իրոք հսկայական վտանգ է ներկայացրել

Լրատվամիջոցներին տված իր ծավալուն հարցազրույցի ամենավերջում Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև օրերս Նորք Մարաշում ու Հայաստանի տարբեր մարզերում անցկացված ձերբակալությունների թեմային, որոնց արդյունքում բացահայտվել ու կալանովրվել էր զինված ցանց, որը պլանավորում էր ահաբեկչական գործողություններ իրականացնել Հայաստանում։

Ճիշտ է, Սերժ Սարգսյանը չի ծավալվել նախաքննության ընթացքի վերաբերյալ, սակայն արդեն իսկ այն փաստից, որ նա անդրադառնալով հարցին, համեմատել է խմբի ներկայացրած պոտենցիալ վտանգը Հոկտեմբերի 27-ի հետ, արդեն շատ բանի մասին է խոսում։ Մասնավորապես, նախագահը հռետորական հարց է հղել, թե պատկերացնո՞ւմ են արդյոք մարդիկ, թե ինչ է նշանակում միլիոնանոց քաղաքի պարագայում տասնյակ նռնակներ պայթեցնել ու 11 ինքնաձիգներ կիրառել։

Իհարկե, ցանկացած հարցում կարելի է դրսևորել որոշակի թերահավատություն, բայց երբ ինչ որ կազմակերպված խմբի մոտ հայտնաբերում են այդքան զենք, ընդ որում, զինանոցի զգալի մասը պայթուցիկներ են և զրահապատ տեխնիկայի ու շինությունների խոցման համար նախատեսված նռնականետներ, և դա էլ հերիք չէ, այդ դեպքի մասին մեկնաբանություն է արվում երկրի նախագահի մակարդակով, ուրեմն ամեն ինչ ավելի լուրջ է, քան փորձում են ներկայացնել որոշ ֆեյսբուքյան գիտունիկներ։

ԱԱԾ-ն և այլ ուժայինները դեռ չեն ծավալվում շատ, բայց վստահ եմ, որ այս պահի դրությամբ միայն հիմարը չի հասկանում, թե իրականում ինչ է կանխվել ԱԱԾ-ի ու ոստիկանության կողմից։

No comments:

Post a Comment