Ռուսական միջամտությունը հարաբերական կայունացրեց Ասսադի ու Իրանի դիրքերը, բայց միանգամից շեշատակի անկայունացրեց ողջ տարածաշրջանը։ Կարճ հայացքը այդ կարևորագույն աշխարհաքաղաքական խաղի առանցքային մասնակիցների մոտ տիրող իրավիճակին հուշում է, որ եթե զարգացումների տրամաբանությունը շեշտակի չփոխվի, ապա արդեն ամենամոտ ապագայում ողջ Մերձավոր Արևելքը կվերածվի մի մեծ Սիրիայի, որտեղ բոլորը կռվում են բոլորի դեմ։
Թուրքիա
Թուրքիայում իսկական քաղաքացիական պատերազմ է սեփական քուրդ բնակչության դեմ, որը էլ ավելի է սրվում օրստօրե։ Մինույն ժամանակ, Թուրքիան հանդիսանում է Սիրիայի ջիհադիստների 3 գլխավոր հովանավորներից մեկը՝ Կաթարի ու Սաուդյան Արաբյիայի հետ միասին ու կանի ամենը որպեսզի թույլ չտա, որպեսզի Ասսադըմ, Իրանն ու Ռուսաստանը չհասնեն վերջնական հաղթանակի այնտեղ։
Թուրքիայում իսկական քաղաքացիական պատերազմ է սեփական քուրդ բնակչության դեմ, որը էլ ավելի է սրվում օրստօրե։ Մինույն ժամանակ, Թուրքիան հանդիսանում է Սիրիայի ջիհադիստների 3 գլխավոր հովանավորներից մեկը՝ Կաթարի ու Սաուդյան Արաբյիայի հետ միասին ու կանի ամենը որպեսզի թույլ չտա, որպեսզի Ասսադըմ, Իրանն ու Ռուսաստանը չհասնեն վերջնական հաղթանակի այնտեղ։
Սաուդյան Արաբիա
Սաուդյան Արաբիան իր արաբական այլ Սատելիտների հետ գնալով ավելի խորն է խրվում Եմենի քաղաքացիական պատերազմ-ապստամբության մեջ, քանի որ ակնհայտ է դառնում, որ սաուդցիները չեն կարող զենքի ուժով ճնշեն շիա հուսսիթներին։ միևնույն ժամանակ, գնալով ավելի է սրվում հարաբերությունները Սաուդյան Արաբիայի ու Իրանի միջև և այսօր արդեն առնվազն չի կարելի բացառել, որ իսլամական աշխարհի այս երկու բևեռների միջև կարող է ուղղակի բախում տեղի ունենալ մոտ ապագայում։ Մյուս կողմից, գործերը Սիրիայում շատ ավելի լավ չեն, որովհետև ռուս-իրանա-սիրաիական համատեղ ջանքերով իրոք խիստ ցավոտ հարվածներ են հասցվել սաուդցիների դրածո ուժերին ու նրանք աստիճանաբար կորցնում են իրենց դիրքրեն այնտեղ։
Իրան
Համեմատաբար ավելի լավ վիճակում է Իրանը, որը վերելք է ապրում, բայց միևնույն ժամանակ դեռ այնքան ուժեղ չէ, որպեսզի կարողանա իրեն թույլ տալ ուղղակի բախման մեջ տնել Թուրքիայի, կամ էլ Սաուդյան Արաբիայի հետ, էլ չխխոսենք սուննիական դաշինքի մասին, բայց ակտիվորեն ներգրավված է տարածաշրջանային հիբրիդային պատերազմի բոլոր մակարդակներում։ Սիրիայում էլ թեև ռուսների միջամտությունը տվեց դրական պտուղներ, բայց պարսիկները շարունակում են կորուստներ կրել կենդանի ուժի ու ռեսուրսների տեսքով։
Իրաք
Իրաք, որպես այդպիսին, այլևս գոյություն չունի։ Երկիրը հիմա տրոհման եզրին է կանգնած, որտեղ մի կողմում շիա արաբներն են, մյուսում սուննի արաբները և երրոդում՝ քրդերն են, որոնք կարծես թե լրիվ այլ խաղի մեջ են։ Եթե կենտրոնական իշխանությունները չկարողանան կտրուկ ուժեղանալ, ապա ամենայն հավանականությամբ երկիրը կբաժանվի երեք մասերի, որոնք մեղմ ասած բարիդրացիական հարաբերությունների մեջ չեն լինի։
Սիրիա
Սիրիա
Ամենայն հավանակնությամբ, Սիրիան այլև երբեք չի լինի այն սահմաններով, որոնք ուներ մինչև քաղաքացիական պատերազմի ու օտարերկրյա ինտերվենցիայի սկիզբը։ Սիրիային ևս սպասվում է Իրաքի ճակատագիրը, սակայն այստեղ կողմերն անթիվ անհամար են ու դեռ պետք է ոչնչացնել Իսլամական Պետությունն ու այլ օտարածին ջիհադիստական միավորումները, որպեսզի հնարավոր լինի խոսել քաղաքական կարգավորման մասին։ Սակայն նույնիսկ ամենալավատեսական հեռանկարում, բացառվում է, որ այսքան արյունից հետո Սիրիական ժողովրդի աշխարհիկ հատվածը կարողանա մի պետության սահմաններում գոյատևել նույն հասարակության սուննի հատվածի ջիհադիստական շերտի դեմ։ Ի վերջո, չմոռանանք, որ որքան էլ կողմնակի միջամտությունը մեծ դեր ունի Սիրիայում, այսօր ջիհադիստական խբավորումների մարդկային ռեսուրսի մեծամասնությունն այնուամենայնիվ սիրիացիներ են։
Տարածաշրջանը հիմա տեկտոնական շարժերի մեջ է, որոնց վերջ դեռ չի էլ երևում ու եթե լինենք իրատեսական, ոչինչ չի հուշում, որ այս շարժերը «Happy End»-ով ավարտվող ինչ որ հեռանկարներ ունեն։
No comments:
Post a Comment