Հայաստանի արտաքին քաղաքականությունում ամենաօրակարգային հարցը թերևս ԵԽԽՎ-ի հերթական նստաշրջանում Ադրբեջանի կողմից լոբբինգ արվող երկու հակահայկական 2 բանաձևերին հակազդելու հարցն է։ Ընդ որում, խոսակցություններ կան, որ եթե չհաջողվի դրանց դեմն առնել, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարի պաշտոնից «կազատվի» Հերմինե Նաղդալյանը։
Սկզբունքորեն, անհասկանալի է, թե ինչներիս է պետք առհասարակ ԵԽԽՎ-ում ներկայացված լինելը։ Առ այսօր, միակ շոշափելի բանը, որ գրանցել ենք այդ կառույցին մեր անդմակցությունից այն է, որ մի խումբ ՀՀԿ-ական տիկանյք պետբյուջեի հաշվին Ստրասբուրգ գնալու հնարավորություն են ունեցել։ Ուղղեք ինձ, եթեռ դա այդպես չէ, բայց ԵԽԽՎ-ն բուտաֆորիկ մի կազմակերպություն է, որի ոչ մի որոշում երբեք լուրջ կշիռ ու հետևանքներ չի ունեցել։ Այն ավելի շուտ կատարում է յուրահատուկ լծակի դեր՝ հետխորհրդային պետություններին մանիպուլացնելու ու դրանցից միջոցներ քամելու համար։
Սակայն արի ու տես, որ մերոնք ֆանտաստիկ համառությամբ կառչել են եվրոպական բյուրոկրատիայի այս խորանից ու դեռ մի բան էլ առաջնային կարևորության օրակարգային հարց են դարձրել։ ԵԽԽՎ-ն ոչ մի լուրջ դրական, կամ էլ բացասական արդյունք չի կարող ապահովել Արցախյան հակամարտության հարցի վրա ու եթե հիմա այնտեղ խավիարայն դիվանագիտության զոհերը հիմա կարողանան երկու հակահայկական բանաձևեր անցկացվեն, ապա ոչ թե Նաղդալյանին է պետք փոխարինել, այլ առհասարակ դադարեցնել այդ կառույցին մեր ներգրավվածությունը, իսկ բյուջեից ՀՀԿ տիկնանց շրջագայությունների համար հատկացվող ազատված գումարն ուղղել ասենք թե բանակի համար ջերմադիտակներ ու գիշերային նշանառության նոր սարքեր գնելուն, քանի որ դրանք շատ ավելի կոնկրետ ու առարկայական ազդեցություն ունեն հակամարտության կարգավորման վրա, քան եվրոպացի կաշառակեր բյուրոկրատների կողմից գրվող թղթոնները։
No comments:
Post a Comment