Խոստովանեք, քանի՞սդ եք տեղյակ, որ առ այսօր Ազատության հրապարակում շարունակվում է «Նոր Հայաստանի» ընդդիմադիր հավաքը։ Մարդիկ արդեն համարյա մեկ ամիս է, ինչ այնտեղ են ու ինչ որ բան են պահանջում, ընդ որում, դատելով հնչող պահանջների ու հայտարարությունների ցանկից, իրենք էլ արդեն չեն հասկանում ինչ։
Ի սկզբանե էլ պարզ էր, քաղաքական դաշտի մի քանի մանրապճեղ ուժերի այս տուսաովկան չի կարող հավակնել ավելին լինելու, քան հերթական պոպուլիստական արկածախնդրությունը, որը հագեցած է լինելու ծեծված լոզունգներով ու արդեն հարյուր անգամ անհաջող փորձրակված մեխանիզմներով, բայց 1 ամի՞ս․․․ Բա դրանց հայտարարություննե՜րը․․․
Հիշում եմ, Իրանի նկատմամբ պատժամիջոցների հանման կապակցությամբ մեր հանճարները հայտարարել էին, որ «Նոր Հայաստանը» պատրաստ է ամեն կերպ աջակցել Իրանին ու 6-յակին՝ արդյունավետ համագործակցության հաստատման հարցում․․․ Հասկանո՞ւմ եք, էս քաղաքական միավորը, որի ամենամեծ ձեռքբերումը տոնածառի շորերով ակտիվիստների Ազատության հրապարակ մտցնելն էր, պատրաստ է ԱՋԱԿՑԵԼ․․․ Իրանին ու աշխարհի 6 ամենաազդեցիկ երկրներին․․․
Սա արդեն քաղաքականություն չէ, սա մաքուր պաթոլոգիա է, որը հիշեցնում է սպիտակ տենդ ու դատելով նրանից, թե ինչքան օղի ու վիսկի էր հանել ոստիկանությունը հանել էս ծաղրածուների խփած վրանից, բնավ պետք չէ բացառել սպիտակ տենդի տարբերակը։ Եթե ալկոհոլն էլ այստեղ գործ չունի, ապա մնում է միայն մեկ բացատրություն․ սովորական թուլամտություն ունեցող մարդուկների խումբը իրեն տվել է քաղաքական պայքարին։
No comments:
Post a Comment