Արդյունքում, ծխսերի բեռը ընկնում էր օլիգարխ թևի վրա ու օրինակ՝ Լֆիկը տասնյակ ու հարյուրավոր անգամ ավելի շատ գումար է հատկացնում, քան Կարեն Բոցավառը։ Այս ընտրություններին նույն կարգավիճակում է Միհրան Պողոսյանը, բայց խնդիրը նրանում է, որ այս ընտրարշավը սովորական չէ։ Պետք է խոստովանել, որ ՀՀԿ-ն ամենայն լրջությամբ է տրամադրված իր ռեբրենդինգի հարցում ու այդ ռեբրենդինգի դրական էֆեկտները արդեն զգացնել են տալիս։ Եթե չլինեն էական շեղումներ ու խոչընդոտներ, ՀՀԿ-ն ռեալ հնարավորություն ունի առանց լուրջ կեղծարարություններ անելու՝ ամենամեծ տոկոսը հավաքելու, որը սակայն չի գերազանցի 50 տոկոսի շեմը։ Դրան նպաստում են Կարեն Կարապետյանի գործոնը, առաջին տասնյակի դեմքերի մեծ մասը որակը, ճիշտ քարոզարշավը և ինչո՞ւ ոչ՝ հակառակորդների բացարձակ տափակ ռազմավարությունը։
Սակայն, գնալով ակնհայտ է դառնում, որ ՀՀԿ-ի նոր կուրսին հայտնվել է խոչընդոտ, որը գնալով ավելի ու ավելի լրջանում է։ ՀՀԿ-ի նոր կերպարի դյուրամարսությունը ի սպառ հարամվում է ու դա՝ առավելապես Միհրան Պողոսյանի գործոնի շնորհիվ։ Ու սույն պարոնը հաջողացրել է այնպես անել, որ իր նկատմամաբ հակակրանքը հասել է տիեզերական մասշտաբների ու գրեթե ամբողջովին պրոյեկտվում է այն կուսակցության վրա, որը այն ներկայացնում է։ Այն աստիճան, որ նույնիսկ կուսակիցներն են արդեն հրապարակայնորեն քննադատում ու իրենց տհաճությունը ցուցադրում։
Իհարկե, Միհրանը կլորիկ գումար է մուծվել «օբշչակ» ու էլ ավելի կլորիկ գումար էլ տրամադրելու է ռեյթինգայինով ոնցնելու համար, բայց ողջ խնդիրը նրանում է, որ եթե այսպես շարունակվի, ապա Քեթրինի Միհրանի ողջ կարողությունը չի բավականացնի, որպեսզի չեզոքացնի այն վնասը, որ պատճառում է ՀՀԿ-ին՝ այս ընտրությունների համատեքստում։ Եվ այս ամենը չեն կարող չհասկանալ Հանրապետականում։ Ողջ հարցը նրանում է, թե այնուամենայնիվ ի՞նչ կորոշեն․ որ գետանցման ժամանակ
No comments:
Post a Comment