Այսօր միանգամից մի քանի լրատվամիջոցներում կարդացի մեր արտաքին քաղաքականության հերթական «փառահեղ» հաղթանակի մասին։ Պատկերացնո՞ւմ եք, ԱՄՆ Քենթաքի նահանգը չեղարկել է ադրբեջանական լոբբիի կողմից ասպարեզ մտցված հակահայկական հայտարարությանը միանալու ավելի վաղ կայացրած որոշումը։ Մի խինդ, մի բերկրանք, մի ուրախություն։ Տպավորություն է, թե Պոդսդամի գագաթնաժողովի արդյուքնում ձեռք բերված դիվանագիտական ձեռքբերումների մակարդակի բան է արվել։
Մինչդեռ, սա այնքան մանր իրադարձություն է, որ իմաստ էլ չկա այն այսքան լայն լուսաբանելու։ Տպավորություն է, թե մեր հասարակությունն ու արտաքին քաղաքականության պատասխանատուները չեն հասկանում, որ ԱՄՆ նահանգային իշխանությունները կարող են ընդունել ցանկացած որոշում, բայց այդ որոշումները կոտրած գրոշի արժեք չունեն, եթե չկա դաշնային մակարդակի որոշում։ Օրինակ՝ Ցեղասպանության ճանաչման հարցում, ԱՄՆ բոլոր 50 նահանգները կարող են առանձին-առանձին ճանաչել այն, բայց դա ամենևին չի նշանակում, որ ԱՄՆ-ը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, քանի որ նահանգների որոշումները դեռ դաշնային որոշում չեն։ Նույնն էլ հակահայկական տարատեսակ բանաձևերի ու հայտրարարությունների մասով կարելի է ասել։
Իրականում, նման ուշադրություն ու նշանակություն տալով նահանգային մակարդակին, մենք պարզապես լավ փիառ ենք անում ԱՄՆ նահանգային կոռուպցիոնեռներին, ում ծառայությունները գովազդվում ու ավելի են ակտուալանում հայկական ու ադրբեջանական լոբբիների համար ու որպես հետևանք, տեղ է գտնում ռեսուրսների փոշիացում՝ 3-րդական նշանակության թիրախների համար։ Քրեական աշխարհի լեզվով ասած, ԱՄՆ-ում տարբեր մանր մասշտաբի իշխանական օղակներ, կթում են հայկական ու ադրբեջանական լոբբիին՝ ասես լոխերի։
Իսկ մենք հագուրդ ենք տալիս այդ խեղկատակությանը ու մի բան էլ հիանում ենք այդ «պանծալի» ձեռքբերումներով։ Հասկացեք ի վերջո, որ նույն Քենթաքիի կայացած ու չկայածրած որոշումները ԱՄՆ մասշտաբներում ավելի մեծ նշանակոււթյուն չունեն, քան Կոտայքի մարզի որոշումը՝ Հայաստանի մասշտաբներում։
No comments:
Post a Comment