Monday, March 7, 2016

Մաքսային Միությունը փաստորեն այդքան սարսափելի չէր, որքան մեզ պատմում էին դրա օպպոնենտները


2013 թվականին, երբ հատկապես թեժ էր հանրային պոլեմիկան այն հարցի շուրջ, թե տնտեսա-քաղաքական կոնկրետ ո՞ր ճամբարի հետ պետք է ինտեգրվի Հայաստանը, տարբեր ապոկալիպտիկ տեսություններ էինք լսում ինչպես Եվրասիական Միության հետ ինտեգրվելու, այնպես էլ ԵՄ-ի հետ ասսոցացվելու հեռանկարներից։ Շուտով կլրանա 6 տարին, ինչ Հայաստանը կատարեց իր ընտրությունը ու արդեն կարելի է առաջին արդյունքները հաշվել։

Եթե մի կողմ ենք դնում այնպիսի օբյեկտիվ գործոններ, ինչպես համաշխարհային տնտեսական ճգնաժամն է, Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները և իհարկե ներքին բազմաթիվ ո բազմաբնույթ խնդիրները, ապա պետք է խոստովանել, որ Հայաստանն ավելի շուտ շահեց իր ընտրությունից։ Առավել ևս, եթե համեմատում ենք մեր տնտեսության դինամիկան ոչ թե Ֆրանսիայի, կամ էլ Գերմանիայի հետ, այլ համարժեք պետության, ինչպիսին է օրինակ Մոլդովան, որը ստորագրեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, միանգամայն այլ պատկեր է, քան մեզ փորձում էին գուժել մեր արևմտամետները։

Ի՞նչ ունենք մենք այսօր ԵԱՏՄ-ից։ Օրինակ՝ մեքենաների ներկրման համար գանձվող ԱԱՀ-ի չեղարկումը շատ խոսուն օրինակ է այդ միությանն անդամակցելու դրական կողմերից։ Ունենք նաև էական էժանացում այնպիսի կարևոր ներկրվող ռեսուրսների մասով, ինչպիսին ցորենն է ու անկախ ՀԷՑ-ի ու Գազպրոմ Արմենիայի սրիկայություններից, ունենք իրոք էժան գազ։ Արդյո՞ք այս ամենը երազանքների գագաթնակետն է ու էլ ոչնչի պետք չէ սպասել։ Իհարկե ոչ, կարծում եմ, որ մեն ավելի կառաջադիմեինք էլ ողջամիտ տնտեսա-քաղաքական կառավարման դեպքում, բայց դե ունենք այն, ինչ ունենք ու անգամ այդ ոչ այնքան հաճելի իրականությունում ինչ որ դրական բաներ ստացվում են։

Իհարկե, ոմանք կարող են մատնանշել, որ փոխարենը Մոլդովան ու Վրաստանը կարողանում են 50 եվրոյով եվրոպա թռնել, բայց այստեղ կրկին ծագում է մի չարաբաստիկ հարց․ մարդ, ում միջին ամսական եկամուտը 200 եվրո է, ավելի մեծ նշանակություն է տալիս հացի ու կոմունալների գների՞ն, թե՞ Փարիզում զբոսնելու համար ինքնաթիռի էժան տոմսին։ Մարդ, ում եկամուտն ասենք 500 եվրո է, ավելի կկարևորի ուռճացված գնր չվճարելը՝ մեքենա ներկրելի՞ս, թե՞ Հռոմում պիցցա ուտելու համար 200 եվրո քիչ ծախսելը․․․

Մի խոսքով, դեռ շատ բան կա անելու ու անհարթություններն էլ անթիվ-անհամար են՝ ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ օբյեկտիվ, սակայն մի բան աներկբա է․ Մաքսային Միություն ասվածն այդքան սարսափելի չէր, որքան փորձում էին ներկայացնել մեզ դրա օպպոնենտները։

No comments:

Post a Comment