Ռուսներն արդեն երկրորդ օրն է, ինչ ինտենիսվորեն խոսում են Թուրքիայի կողմից նախապատրաստվող ռազմական ներխուժման մասին։ Սա փաստում է այն մասին, որ նախօրեին Սաուդյան Արաբիայի արած հայտարարությունը, որ Սիրիայում միայն օդային հարվածները հարց չեն լուծում ու պետք է ցամաքային գործողություն (եթե ԱՄՆ-ը համաձայնվի), ոչ թե զուտ մերկապարանոց բլեֆ էր, այլ միանգամայն լուրջ հայտարարություն։
Իհարկե, թուրքերն ու սաուդցիները պնդում են, որ գործողությունն ուղղված է լինելու ԻՊ-ի ու այլ ահաբեկչական խմբավորումների դեմ, բայց դա բացահայտ սուտ ու ապատեղեկատվություն է, քանի որ միայն միամիտը չգիտի, որ հենց այս երկու երկրներն ու Կաթարն են հանդիսանում նույն ԻՊ-ի ու այլ խոշոր ահաբեկչական խմբավորումների ստեղծողներն ու գլխավոր հովանավորները և զավեշտալի է լսել, որ ասենք նույն Թուրքիան որևէ բան է անելու ԻՊ-ի դեմ։ Նույն այն ԻՊ-ի, որի զորքերն ու տեխնիկան Թուրքիան անարգել թույլ է տալիս ներս ու դուրս անել իր սահմանային անցակետերով ու որի նահանջին աջակցելու համար, հրետանային հարվածներ հասցրեց Սիրիայի կառավարական զորքերին։ Նույնն էլ սաուդցիները, նույնն էլ կաթարցիները․․․
Հասկանալի է, որ այս ամենն արվում է, որովհետև Սիրիական պատերազմում բեկում է նշմարվում ու Ասսադն ու իր դաշնակիցները սկսում են հաղթել և եթե ինչ որ արտակարգ միջոցառումներ չձեռնարկվեն, այս երեք զհաբեկչական պետությունների տարիներ շարունակ փափագված պլանները հոդս կցնդեն։ Ստեղծված դրության մեջ, իրենց հոգեզավակ ահաբեկիչներին փրկելու միակ եղանակը՝ Սիրիայի օկուպացիան է ու հետագայում այդ օկուպացված գոտիներում մշտական լարվածության աղբոյւրներ ստեղծելը։
Ողջ հարցը կայանում է նրանում, թե որքան վճռական կգտնվեն Ռուսաստանն ու Իրանը, եթե թուրքերն ու արաբները գնան այդ քայլին։ Արդյո՞ք բանը կհասնի ուղղակի ռազմական բախումների՝ Սիրիայի տարածքում, թե՞ անուղղակի միջոցներով կհակազդեն (օրինակ՝ թուրքիայի քրդերին զինելով ու վարժեցնելով)։ Խնդիրը նրանում է, որ Ռուսաստանը առայժմ դեռ չունի այնպիսի պոտենցիալ, որպեսզի մի քանի ճակատով մարտնչի Արևմուտքի ու Թուրքիայի հետ, իսկ պարսիկներն էլ ցավոք այդքան էլ փայլուն չդրսևորեցին իրենց Սիրիայի պատերազմում ու ևս չունեն բավական ներուժ՝ բոլոր ճակատներում հաջողությամբ մարտնչելու համար։
No comments:
Post a Comment