Ազատ Դեմոկրատների փփոխնախագահ Անուշ Սեդրակյանը հայտարարել է, որ եթե մենք ժամանակին Ղրիմի քվերակության ժամանակ, չքվեարկեիք հօգուտ Ռուսական դիրքորոշման, այսօր կունենայինք ԵԽԽՎ-ում Ուկրաինական պատվիրակության գոնե 25 տոկոսի համակրանքը․․․
Դժվարանում եմ ասել, թե ի՞նչ տեսանկյունից է ավելի ճիշտ վերլուծել Սեդրակյանի այս հայտարարությունը՝ հոգեբանությա՞ն, թե՞ քաղաքագիտության։ Հոգեբանության տեսանկյունից սա մաքուր Սթոքհոլմյան սինդրոմ է, երբ զոհը սիրահարվում է դահճին ու սկսում արդարացնել նրան։ Հիմա Սեդրակյանինն է․ Ուկրաինան ստորություն է արել Հայաստանի հանդեպ, բայց Սեդրակյանն ինչ որ արդարացումներ է փորձում գտնել, ընդ որում, չի էլ ասում, որ քվերակությունն այլ կլիներ, այլ ասում է, որ ԳՈՆԵ քառորդ մասի համակրանքը կվայելեինք։ Չգիտեմ մայդանաֆիլիայով տառապողների համար ինչպես, բայց ինձ համար սա բավականին նվաստացուցիչ գործարք է թվում՝ 25 տոկոսին հաճոյանալում համար, ուրանալ սեփական շահերդ, դավաճանել ոչ լավագույն, բայց այնուամենայնիվ՝ ռազմավարական դաշնացիդ։
Քաղաքագիտական տեսանկյունբից էլ սա ցնդաբանություն է։ Ազատ Դեմոկրատների ու այլ արևմտամետ մայդանաֆիլների գլխում այդպես էլ վերջանականապես չձևավորվեց այն կոնցեպցիան, որ ունենալով Արցախյան հարց, Հայաստանը չի կարող այլ իրավիճակներում ստորադասել ազգերի ինքնորոշման իրավունքը՝ տարածքային ամբողջականության սկզբունքին։ Չի կարող, անգամ եթե հայաստանի ողջ արևմտամետ սեգմենտը սրտի մեծ ցավ է ապրում, որ Հայաստանն իր այդ դիիքորոշումով հակադրվում է իրենց պաշտելի Արևմուտքին։ Ինչո՞ւ։ Որովհետև դա ՄԵՐ ՇԱՀԵՐԻՆ ՀԱԿԱՍՈՒՄ Է, իսկ ռուսաստանի գործոնը այստեղ նույնիսկ կարելի է ասել երկրորդական է։
No comments:
Post a Comment