Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ անսպասելի ու շատ կարևոր հայտարարությամբ, որով ազդարարեց, որ վերջապես համաձայնություն է ձեռք բերվել ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջև՝ Սիրիայում զինադադար հաստատելու հարցի շուրջ։ Մասնավորապես, ռուսներն ու ամերիկացիները սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել, համաձայն որի, փետրվարի 27-ի կեսգիշերին պետք է դադարեցվեն բոլոր մարտական գործողությունները կառավարական ուժերի ու նրանց դաշնակիցների և չափավոր ընդդիմության այն խմբավորումների մեջ, ովքեր փետրվարի 26-ի կեսօրի դրությամբ կդիմեն ՌԴ-ին ու ԱՄՆ-ին՝ այս հրադադարին միանալու առաջարկով։
Կա սակայն մի նրբություն․ խոսքը չի վերաբերվում ԲՈԼՈՐ հակամարտող կողմերին։ Ռուսները հստակորեն հայտարարել են, որ հրադադարը ի տարածվելու ահաբեկչական խմբավորումների վրա։ Սա նշանակում է, որ ռուսները շարունակելու են հողին հավասարացենել Իսլամական Պետություն, ինչպես նաև այն խմբավորումների դիրքերը, որոնց համարում է ահաբեկչական։ Սա գլխացավանք է հատկապես Թուրքիայի, Կաթարի ու Սաուդյան Արաբիայի համար, որոնք հանդիսանում են այդպիսի ամենամեծ խմբավորումների հովանավորներն ու համակարգողները։
Սա առաջին քայլն է՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմն ավարտելու ուղղությամբ։ Իհարկե, սրանով պատերազմը չի ավարտվիի միանգամից, բայց առնվազն կտարանջատվեն այն ուժերը, ում հետ ի վերջո քաղաքական բանակցությունների ֆորմատ կձևավորվի և այն ուժերը, որոնք ենթակա են լինելու տոտալ ոչնչացման ու որոնց հետ ոչ ոք չի բանակցելու։ Սա մեծ դիվանագիտական հաղթանակ է աառաջին հերթին Ռուսաստանի ու Սիրիայի համար և խայտառակ դիվանագիտական պարտություն՝ Թուրքիայի ու ԱՐաբական թերակղզու նավթով հարուստ բռնապետությունների համար, ովքեր չափից դուրս շուտ ու շատ էին ոգևորվել՝ իրենց ազդեցությունը մեծացնելու ու տարածաշրջանում իրենց օրակարգը թելադրելու հնարավորության վրա։
No comments:
Post a Comment