Ճիշտ է, Սերժ Սարգսյանը չի ծավալվել նախաքննության ընթացքի վերաբերյալ, սակայն արդեն իսկ այն փաստից, որ նա անդրադառնալով հարցին, համեմատել է խմբի ներկայացրած պոտենցիալ վտանգը Հոկտեմբերի 27-ի հետ, արդեն շատ բանի մասին է խոսում։ Մասնավորապես, նախագահը հռետորական հարց է հղել, թե պատկերացնո՞ւմ են արդյոք մարդիկ, թե ինչ է նշանակում միլիոնանոց քաղաքի պարագայում տասնյակ նռնակներ պայթեցնել ու 11 ինքնաձիգներ կիրառել։
Իհարկե, ցանկացած հարցում կարելի է դրսևորել որոշակի թերահավատություն, բայց երբ ինչ որ կազմակերպված խմբի մոտ հայտնաբերում են այդքան զենք, ընդ որում, զինանոցի զգալի մասը պայթուցիկներ են և զրահապատ տեխնիկայի ու շինությունների խոցման համար նախատեսված նռնականետներ, և դա էլ հերիք չէ, այդ դեպքի մասին մեկնաբանություն է արվում երկրի նախագահի մակարդակով, ուրեմն ամեն ինչ ավելի լուրջ է, քան փորձում են ներկայացնել որոշ ֆեյսբուքյան գիտունիկներ։
ԱԱԾ-ն և այլ ուժայինները դեռ չեն ծավալվում շատ, բայց վստահ եմ, որ այս պահի դրությամբ միայն հիմարը չի հասկանում, թե իրականում ինչ է կանխվել ԱԱԾ-ի ու ոստիկանության կողմից։
No comments:
Post a Comment