Tuesday, December 15, 2015

Նա, ով ոգևորվում ԱՄՆ ու ցանկացքած այլ դեսպանատան միջամտությունից մեր ներքին հարցերին, ոչ թե ընդդիմադիիր է, այլ դավաճան


Առողջ բանականությունը հրաժարվում է նորմալ վերաբերվել այն երևույթին, երբ տարատեսակ քաղաքական ուժեր, հասարակական ակտիվիստներ ու որոշ սովորական քաղաքացիներ հրճվելու աստիճան հիանում են ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարությունից, որի տեքստում ակնարկվում է այն, որ Հայաստանի նկատմամբ կարող են պատժամիջոցներ կիրառվել։

Դիսսոնոնասը էլ ավելի է սրվում, եթե հաշվի առնենք, որ նման հրճվվանք դրսևորում են որպես կանոն նրանք, ովքեր օրնիբուն աղաղակում են ինքնիշխանության ու անախության մասին, մեղադրում են այլոց ստրուկ լինելու և այլ մահացու մեղքերի մեջ։ Մինչդեռ, հարց է առաջանում, թե ո՞վ ես դու, եթե ոչ ստրուկ, երբ հրճվում ես, որ ներքին հարցերիդ ներգրավվում են երկրորդ ու երրորդ պետություններ։
Սկզբունքային նշանակություն չունի, թե ով է ներգրավվողը՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, թե Քոթ Դիվուարը։ Նշանակություն ունի, որ ցանկացած ներքաղաքական գործընթացը մեր ներքին գործն է, որը պետք է լուծենք ներքին ուժերով։ Դրսի միջամտությունը երբեք ու ոչ մի հանգամանքում չի լինում հանուն մեզ ոււ մեր շահերի։ Դա լինում է միայն այդ պետության շահերից բխելով։

Նույն ԱՄՆ դեսպանատան հայտարարությունից հրճվողներին կուզենայի հարցնել, թե ո՞ւր էր Ձեր դեսպանատունը նախորդ ընտրություններին, այդ ի՞նչ փոխվեց այս մի քվեարկությունում, որ ԱՄՆ-ը սկսեց անսպասելիորեն նկատել ինչ-ինչ խախտումներ։ Եթե խոսքը գնում է իշխանական վերնախավի որոշ ներկայացուցիչներին սև ցուցակ մտցնելու մասին, ապա ինչո՞ւ հենց հիմա սկսեցին նկատել այդ որոշ ներկայացուցիչների անիրավությունները։ Կարո՞ղ է մինչև այս սուրբ էին ու անմեղ գառների պես էին։ Ամենևին ոչ։ Պարզապես, ԱՄՆ-ը այս խառը ժամանակներում շարունակում է անել այն՝ ինչ միշտ է արել․ պաշտպանում է իր շահերը ու փորձում է չեղած տեղից ազդեցության նոր լծակ ունենալ ՀՀ իշխանությունների վրա։

Իսկ հորթական հրճվանք դրսևորողները այս հարցում հաճապ չեն էլ գիտակցում, որ իրենց արածըը ոչ թե ընդդիմադիրին հարիր բան է, այլ դավաճանին։ Սեփական տանդ վրա դրսից մարդ բերել չի կարելի։ Չի կարելի նաև հրճվել, եթե այդ դրսի մարդը առանց քո բերելու է քիթը խոթում քո ներքին հարցերի մեջ։

No comments:

Post a Comment