Wednesday, December 16, 2015

Աստված, ազատիր մեզ այսպիսի ընդդիմությունից, իսկ իշխանությունների հետ մի կերպ ինքներս էլ յոլլա կգնանք


Մարդ չգիտի՝ խնդա՞, թե՞ լա, երբբ հետևում է մեր վայ ընդդիմության վերջին երկու շաբաթների գործունեությանը։ Տպավորություն է, որ գործող ընդդիմադիր դաշտը ձևավորվել է Հայաստանով անցած շրջիկ կրկեսի անձնակազմից։ Մասնավորապես՝ դրա ծաղրածուներից, որովհետև այն, ինչով հիմա զբաղված է ընդդիմությունը դժվար է բնութագրել այլ կերպ, քան ժողովրդին ձեռք առնել։


Կոնգրեսսի կռոճոնները ԱԺ-ում ու ԿԸՀ-ում են բենեֆիսներ անում՝ Զուրաբյանի Ղեկավարությամբ։ Րաֆֆին ազատության հրապարակում է ի ցույց դնում սպիտակ տենդի ողջ հմայքը։ Փոստանջյանը ԱԺ-ի նիստերի դահլիճն է վերածել քաղաքական պոռնոգրաֆիայի ցուցահանդեսի։ Դաշնակներն հերթական անգամ ապացուցում են, որ չունեն իրենց հավասարը՝ <<դեմ ըլլալով՝ կողմ լինելու>> կոնցեպցիայի կյանքի կոչման հարցում։ ՕԵԿ-ը շտապում է միանալ ՍԴ դիմելու ստորագրահավաքին՝ նախորոք համոոզվելով, որ ստորագրությունների անհրաժեշտ քանակ երաշխավորված չի լինելու։ Ուրիխանյանն էլ իր հերթին ա մաչոյական-պաթոսի անկրկնելի ցուցադրություններ ապահովում։ Դե մնացած մանր-մունրներից չխոսենք էլ․․․

Մեր իշխանությունները լավը չեն ու այս արցում երկու կարծիք լինել չի կարող, բայց մարդ փշաքաղվում է անգամ տեսականրեն պատկերացնելով, որ այս վատ իշխանությունների փոխարեն ուժն անցնի դրանց այլընտրանքի՝ վերանշյալների ձեռքը։ Ու հենց սա է մեր արդի Հայաստանի ամենամեծ խնդիրը․ ունենալով անառողջ իշխանություն, որպես այլընտրանք ունենք պարզապես պաթոլոգիկ շեղումներ ունեցող ընդդիմություն։ Էլ ինչո՞ւ ենք զարմանում, որ ընդդիմությունը չի բալանսավորում ու բարելավում իշխանություններին։

Միակ հույսը մնում է 2017 թվի խորհրդարանական ընտրությունները, երբ այս խեղկատակների ժողովը եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե իր մեծ մասով կանէանա քաղաքական դաշտից՝ ասպարեզ բացելով ավելի ադեկվատ ուժերի համար, որտեղ գոնե նորմա չէ սադո-մազոխիզմն ու պայքարի իմիտացիան։

No comments:

Post a Comment