Friday, January 29, 2016

Օլլանդը փորձում է սիրաշահել հայերին՝ կրկին շրջանառության մեջ դնելով Ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի թեման

François Hollande, photo d'illustration.Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդը հայտարարել է, որ դիմել է ՄԻԵԴ-ի նախկին նախագահ Ժան-Պոլ Կոստային, որպեսզի վերջինս զբաղվի Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի կազմումով, որն անխոցելի կլինի վիճարկումների տեսանկյունից։ Ի գիտություն այս լուրից էյֆորիկ տրամադրությունների տրվողներին․ Օլլանդը սա անում է նախագահական ընտրությունների նախօրեին, երբ նրա վարկանիշը գրեթե զրոյական է ու ամենայան հավանականությամբ, նա պարտվելու է ընտրություններում։

Սակայն խնդիրն անգամ Օլլանդի պարտությունը չէ և դրանից բխող խնդիրները՝ օրինագծի մասով։ Խնդիրը նրանում է, որ հերթական անգամ ականատես ենք դառնում, թե իրականում ինչ բեռ ու խանգարող հանգամանք են դարձել Ցեղասպանության ճանաչման ու դրա հերքման քրեականացման հարցերը մեր արտաքին քաղաքականության օրակարգում։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ այսօրվա դրությամբ, դա ավելի շուտ բալլաստ է, քան դիվիդենտներ խոստացող խնդիր։

Այսպես, արդեն որերորդ անգամ տարբեր երկրներ ու աշխարհաքաղաքական միավորումներ շահարկում են այդ հարցերը, որպեսզի Հայաստանից ու հայությունից ստանան ինչ-ինչ ակնկալիքներ և կարելի է ասել, որ գրեթե միշտ հիասթափեցնում են։ Ավելի պրագմատիկ աշխարհայացքը պետք է հուշի, որ ավելի լավ է քաղաքական առևտրի մեջ մտնել այլ հարցերի շուրջ քան սրա, որովհետև անգամ կիսատ իրականացված տնտեսական ու ռազմաքաղական բնույթի խոստումները ավելի հեռնակրային ու ռեալ նյութական արտահայտում կաորղ են ունենալ, քան համազգային ֆետիշի վերածված Ցեղասպանության հարցը։ Էլ չխոսենք այն բանի մասին, թե ինչքան է արժեզրկվել ճանաչման հարցը անգամ մեր գիտակցությունում։

Այնպես, որ Օլլանդը հերթական անգամ շահարկում է մեր նախնիների հիշողությունը ու հերթական անգամ, դա ըստ էության ոչ մի արդյունք չի տալու՝ պայմանով, որ արդեն մենք հստակ հետրևություններ չենք անի ու չենք փորձի փոխել քաղաքական օրակարգը։

Wednesday, January 27, 2016

Երբ քաղաքական արկածախնդրությունը վեր է ածվում սովորական թուլամտության

Խոստովանեք, քանի՞սդ եք տեղյակ, որ առ այսօր Ազատության հրապարակում շարունակվում է «Նոր Հայաստանի» ընդդիմադիր հավաքը։ Մարդիկ արդեն համարյա մեկ ամիս է, ինչ այնտեղ են ու ինչ որ բան են պահանջում, ընդ որում, դատելով հնչող պահանջների ու հայտարարությունների ցանկից, իրենք էլ արդեն չեն հասկանում ինչ։

Ի սկզբանե էլ պարզ էր, քաղաքական դաշտի մի քանի մանրապճեղ ուժերի այս տուսաովկան չի կարող հավակնել ավելին լինելու, քան հերթական պոպուլիստական արկածախնդրությունը, որը հագեցած է լինելու ծեծված լոզունգներով ու արդեն հարյուր անգամ անհաջող փորձրակված մեխանիզմներով, բայց 1 ամի՞ս․․․ Բա դրանց հայտարարություննե՜րը․․․

Հիշում եմ, Իրանի նկատմամբ պատժամիջոցների հանման կապակցությամբ մեր հանճարները հայտարարել էին, որ «Նոր Հայաստանը» պատրաստ է ամեն կերպ աջակցել Իրանին ու 6-յակին՝ արդյունավետ համագործակցության հաստատման հարցում․․․ Հասկանո՞ւմ եք, էս քաղաքական միավորը, որի ամենամեծ ձեռքբերումը տոնածառի շորերով ակտիվիստների Ազատության հրապարակ մտցնելն էր, պատրաստ է ԱՋԱԿՑԵԼ․․․ Իրանին ու աշխարհի 6 ամենաազդեցիկ երկրներին․․․

Սա արդեն քաղաքականություն չէ, սա մաքուր պաթոլոգիա է, որը հիշեցնում է սպիտակ տենդ ու դատելով նրանից, թե ինչքան օղի ու վիսկի էր հանել ոստիկանությունը հանել էս ծաղրածուների խփած վրանից, բնավ պետք չէ բացառել սպիտակ տենդի տարբերակը։ Եթե ալկոհոլն էլ այստեղ գործ չունի, ապա մնում է միայն մեկ բացատրություն․ սովորական թուլամտություն ունեցող մարդուկների խումբը իրեն տվել է քաղաքական պայքարին։

Thursday, January 21, 2016

Եթե այսպես շարունակվկի, հաջորդ խորհրդարանում լինելու են միայն ՀՀԿ-ն ու իր սատելիտները

Նայելով Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծված պատկերին, չգիտես խնդա՞ս, թե՞ լաս։ Ժողովուրդ, ախր այսպես եթե շարունակվի, արդեն հաջորդ խորհրդարանական ընտրություններում պառլամենտում կմնան միայն ՀՀԿ-ն, մեկ էլ այն ուժերը, որոնց ՀՀԿ-ն թույլ կտա լինել։

Այ եթե վաղը ընտրություններ լինեին, առավել քան վստահ եմ, որ նույնիսկ ամենաարդար ու թափանցիկ ընտրությունների պարագայում 5 տոկոսի շեմը բացարձակապես անհասանելի էր լինելու ՕԵԿ-ի, Ժառանգության ու ՀԱԿ-ի համար (ՀԱԿ-ի համար առհասարակ 7 տոկոս է պետք), իսկ նոր ստեղծվող այնպիսի կուսակցություններ, ինպիսիք են Այանսը, Քաղաքացիական պայմանագիրն ու Լուսավոր Հայաստանը դեռ չեն ձեռք բերել այն պոտենցիալը, որ կարողանան 5 տոկոս հավաքեն։ Թերևս միայն Նիկոլ Փաշինյանի պարագայում է դա հավանական, իսկ մյուսները պարզապես չեն կարող այդքան ձայն հավաքել։

Ու ինչպե՞ս են պատրաստվում հակազդել իշխանություններին պատվարժան ընդդիմադիրնե՞րը։ Օրերս մի զավեշտալի բան տեսա, որ շատ ալվ արտացոլում է այն քաղաքական ինֆանտիլիզմը, որը տիրում է ընդդիմադիր ճամբարում․ Ժառանգության անդամ Հովսեփ Խուրշուդյանը մեծ հպարտությամբ գրել էր իր ֆեյսբուքում, որ ի հեճուկս իշխանությունների ու Սերժ Սարգսյանի, կարողացել էին այնպես անել, որ տոնածառի հանդերձանքով մի քանի ակտիվիստներ անարգել մոււտք գործեն Ազատության հրապարակ․․․

Հասկանո՞ւմ եք խնդիրների ինչ մանրություն է տիրում հիմա ընդդիմության գործող ուժերում։ Ու եթե իրադրություն չփոխվի, գործող կուսկացությունները չսկսեն ավելի լուրջ հարցերով զբաղվել, քան տոնածառի հանդերձանքով ակտիվիստներին հրապարակ մտցնելը, չդադարեն արդեն մազոլ արած «ռեժիմը խուճապի մեջ է» տաղտկալի ցնդաբանությունը հորջորջել ու պատրաստ չլինեն լայն ֆորմատով համագործակցելու միմյանց հետ, ապա մյուս ընտրություններին ՀՀԿ-ն կարա արդեն ընտրակեղծիք էլ չանի, այլ չափավոր օգտագործելով իր ադմինիստրատիվ լծակներն՝ այնպես անի, որ խորհրդարանում հաստատ չեն լինի ո՛չ Ժառանգությունը, ո՛չ ՀԱԿ-ը, ո՛չ էլ ՕԵԿ-ը։

Wednesday, January 20, 2016

Հակահայկական բանաձևերի անցկացման դեպքում, Հայաստանը պետք է պարզապես դուրս գա ԵԽԽՎ-ից

Հայաստանի արտաքին քաղաքականությունում ամենաօրակարգային հարցը թերևս ԵԽԽՎ-ի հերթական նստաշրջանում Ադրբեջանի կողմից լոբբինգ արվող երկու հակահայկական 2 բանաձևերին հակազդելու հարցն է։ Ընդ որում, խոսակցություններ կան, որ եթե չհաջողվի դրանց դեմն առնել, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարի պաշտոնից «կազատվի» Հերմինե Նաղդալյանը։

Սկզբունքորեն, անհասկանալի է, թե ինչներիս է պետք առհասարակ ԵԽԽՎ-ում ներկայացված լինելը։ Առ այսօր, միակ շոշափելի բանը, որ գրանցել ենք այդ կառույցին մեր անդմակցությունից այն է, որ մի խումբ ՀՀԿ-ական տիկանյք պետբյուջեի հաշվին Ստրասբուրգ գնալու հնարավորություն են ունեցել։ Ուղղեք ինձ, եթեռ դա այդպես չէ, բայց ԵԽԽՎ-ն բուտաֆորիկ մի կազմակերպություն է, որի ոչ մի որոշում երբեք լուրջ կշիռ ու հետևանքներ չի ունեցել։ Այն ավելի շուտ կատարում է յուրահատուկ լծակի դեր՝ հետխորհրդային պետություններին մանիպուլացնելու ու դրանցից միջոցներ քամելու համար։

Սակայն արի ու տես, որ մերոնք ֆանտաստիկ համառությամբ կառչել են եվրոպական բյուրոկրատիայի այս խորանից ու դեռ մի բան էլ առաջնային կարևորության օրակարգային հարց են դարձրել։ ԵԽԽՎ-ն ոչ մի լուրջ դրական, կամ էլ բացասական արդյունք չի կարող ապահովել Արցախյան հակամարտության հարցի վրա ու եթե հիմա այնտեղ խավիարայն դիվանագիտության զոհերը հիմա կարողանան երկու հակահայկական բանաձևեր անցկացվեն, ապա ոչ թե Նաղդալյանին է պետք փոխարինել, այլ առհասարակ դադարեցնել այդ կառույցին մեր ներգրավվածությունը, իսկ բյուջեից ՀՀԿ տիկնանց շրջագայությունների համար հատկացվող ազատված գումարն ուղղել ասենք թե բանակի համար ջերմադիտակներ ու գիշերային նշանառության նոր սարքեր գնելուն, քանի որ դրանք շատ ավելի կոնկրետ ու առարկայական ազդեցություն ունեն հակամարտության կարգավորման վրա, քան եվրոպացի կաշառակեր բյուրոկրատների կողմից գրվող թղթոնները։

Tuesday, January 19, 2016

Կկարողանա՞նք արդյոք օգտվել Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումից


Շաբաթվա թիվ մեկ համաշխարհային իրադարձությունը ԻԻրանի նկատմամբ պատժամիջոցների չէղարկումն էր ու մեզ համար այս հարցը կրկնակի կարևորություն ունի, քանի որ տեսականորեն հնարավոր է, որ Հայաստանը լինի այս որոշումից էապես շահողներից, որովհետև կրկին անգամ՝ տեսականորե, սա մեզ համար մեծ հեռանկարներ է բացում։ Հայաստանը կարող է դառնալ Իրանի լուսամուտը դեպի արտաքին աշխարհ ու այս համատեքստում առանձնակի նշանակություն են ստանում այնպիսի նախագծեր, ինչպես Հյուսիս-Հարավ ավտոճանապրահն է, Հայաստան-Իրան երկաթուղին և շատուշատ այլ կոնցեպտուալ նախագծեր, որոնք քննարկվել են ու դեռ էլի կքննարկվեն։

Ողջ հարցը սակայն նրանում է, թե որքանով Ռուսաստանը կնպաստի, կամ էլ կհակազդի Իրանի տնտեսական էքսպանսիային, ինչպես նաև նրանում, թե որքանում ճկուն կլինեն մեր իկշխանությունները՝ աշխարհաքաղաքական այս ջեք փոթից օգտվելուհարցում։ Հոռետեսները թերահավատորեն են մոտենում հարցին, մասնավորապես նշելով, որ Ռուսաստանն իրանին դիտարկում է որպես մրցակից ու անելու է հհնարավորը, որպեսզի Հայաստանում Իրանի տնտեսա-քաղաքական դիրքերը լուրջ կշիռ չհավաքեն, սակայն կա նաև այլ տեսաքկետ։

Ստեղծված աշխարհաքաղաքական դրությունում իրավիճակն այնպիսին է, որ Ռուսաստանն ու Իրանը պարզապես դատապարտված են ոչ միայն բարի-դրացիական հարաբերություններ պահպանելուն, այլև ավելի մտերմանալու ու միասնական ճակատ ստեղծելու ընդդեմ ընդհանուր հակառակորդների ու թշնամիների։ Ռուսաստան-Հայաստան-Իրան առանցքը գնալով ավելի հստակ է ուրվագծվում ու եթե հարցին չնայենք զուտ տնտեսական տեսանկյունից, այլ ավելի համապարփակ՝ հաշվի առնելով նաև ռազմաքաղաքական ու աշխարհաքաղաքական շահերը, ապա կարծում եմ, որ մեծ հավանականությամբ Հայաստանն այնուամենայնիվ կշահի ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ հեռանկարում, բայց ոչ շնորհիվ մեր պետական այրերի հմտությունների, այլ շնորհիվ նար, որ այս անգամ կարծես թե բախտներս բերում է ու մեզանից ավելի հարմար այլընտրանք չկա ոչ պարսիկների, ոչ էլ ռուսների համար։

Friday, January 15, 2016

Զինված խմբի գործով ձերբակալված ազատամարտիկներին պաշտպանող ազատամարտիկները ազնիվ չեն իրենց գնահատականներում

Այս էլ որերորդ դեպքն է տեսնում եմ, որ ընդդիմադիր հայացքների տեր ազատամարտիկները՝ անդրադառնալով Մարաշի զինված խմբի գործի շրջանականերում ձերբակալված իրենց մարտական ընկերների հարցին, գրեթե միաբերան պնդում են, որ դա անհնար է ու ինչ որ սխալ կա։ Որպես հիմնավորում էլ բերում են այն փաստարկը, թե ազատամարտիկը երբեք պետական դավաճանության չէր գնա։

Սա այդքան էլ ազնիվ կեցվածք չէ ու առավել ևս՝ սպառիչ հակափաստարկ չէ։ Ամենևին չեմ ուրանում անմեղության կանխավարկածը ու չեմ պնդում, որ գործով ներգրավված անձինք, այդ թվում նաև ազատամարտիկները հաստատ մեղավոր են իրենց մեղսագրվող զանցանքներում, չնայած նրան, որ քիչ հավանական եմ համարում, որ տվյալ գործում նման անճշտություններ լինեն, քանի որ ըստ ամենայնի, ԱԱԾ-ն մանրակրկիտ ուսումնասիրել է ցանցը ու չի բացառվում, որ ներդրած գործակալներ է ունեցել և նոր միայն անցել է ձերբակալությունների։

Ինչևէ, վերադառնանք այն փաստարկին, թե ազատամարտիկը չի կարող վնասել սեփական արյան գնով պաշտպանված պետությանն ու խետականությանը։ Խնդիրը նրանում է, որ այսպիսի մտքեր արտահայտում են այնպիսի ազատամարտիկներ, ով ոչ վաղ անցյալում մեղադրանքներ էին հնչեցնում իշխանական ճամբարում գտնվող իրենց մարտական ընկերների հասցեին։ Այդ ո՞նց ստացվեց, որ եթե խոսքը գնում է ասենք գեներալ Մանվելի մասին, ով ոչ պակաս ազատամարտիկ է, քան այս գործով ներգրավված անձանիցից որևէ մեկը, անտեսվում է նույն այդ փաստարկը, որ ազատամարտիկը սեփական երկրին չի վնասի, իսկ երբ բանը հասնում է յուրայիններին, այն կրկին արդիական է դառնում։

Ուշագրավ է նաև այն պնդումը, թե ազտամարտիկը երբեք պետական դավաճանության չի գնա։ Պետական դավաճանությունն առաջին հերթին իրավական կատեգորիա է։ Ինչ որ մի պայմանական ազատամարտիկ կարող է ամենայն անկեղծությամբ համարել, որ ինքը՝ զինված հեղաշրջման փորձի մասնակցելով ոչ թե պետական դավաճանություն է գործում, այլ ընդհակառակը՝ ազգային ազատագրական պայքար է ծավալում ու նույնիսկ կարող է ունենալ համախոհներ ու իր դիրքորոշ,անը կարեկցողներ, բայց դա ամենևին չի նշանակում, որ նրա ծրագրած քայլերը չեն հանդիսանում պետական դավաճանություն։

Այնպես որ, կարծում եմ պետք է գոնե այս գործի շրջանակներում զերծ մնալ զգայական գնահատականներից ու անզգույշ եզրակացություններից, որոննք հիմնված են զուտ հավատում եմ-չեմ հավատում տրամաբանության վրա։

Thursday, January 14, 2016

Որդիները պատասխանատու չեն հայրերի գործերի համար, բայց հայրերը որդիների գործերի համար՝ պատասխանատու են

Հայտնի է դարձել, որ մեղադրանք է առաջադրվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի վայրագ սպասնության մեջ մեղադրվող կուրսանտ Գնել Թևոսյանի հոր՝ Ռազմական ինստիտուտի պետի նախկին տեղակալ գնդապետ Զարմիկ Մարկոսյանի նկատմամբ։

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ նա զբաղվել է որդու անիրավությունների հովանավորչությամբ ու չարաշահելով իր պաշտոնական դիրքը, հաճախ հրամայել է ենթակա սպաներին մի քանի ժամով ազատել որդուն ծառայողական պարտականություններից, ինչպես նաև թույլ տալ առանց անցագրի լքել ինստիտուտի տարածքը։ Այլ կերպ ասած, որդու համար սանատորիայի պայմաններ է ստեղծել ու անպատժելիության մթնոլորտ, երբ նրա անմիջական վերադասներն ու ավելի բարձրաստիճան պետերը աչք են փակել նրա բոլոր արարքների վրա՝ վախենալով այս լածիրակի գնդապետ հորից։

Այս պարագայում միանգամայն տեղին է ասել, որ եթե որդիները պատասխանատու չեն հայրերի գործերի համար, ապա հայրերը պատասխանատու են որդիների գործածների համար, իսկ այս կոնկրետ դեպքում կարելի է խոսել կրկնակի պատասխանատվության մասին, քանի որ գնդապետը ոչ միայն տականքի է դաստիարակել ու նրան կարելի է մեղադրել՝ վատ հայր լինելու մեջ, այլև արել է ամենը, որ իր լամուկը համարի, որ իրեն ամեն ինչ կարելի է և իր ցանկացած արարք հայրիկը կարող է այնպես ջրել, որ նա ջրից դուրս գա։

Իհարկե, զուտ իրավական տեսանկյունից գրեթե անհնար է գնդապետ Զարմիկ Մարկոսյանին ներգրավել որպես հանցակից ու պատասխանատու բուն սպանության դրվագով, բայց բարոյական տեսանկյունից նույնիսկ դժվար է ասել, թե ով է այս պատմության մեջ ամենամեծ մեղավորն ու պատասխանատուն՝ փչացած ու տականք դարձած որդի՞ն, ում համար մարդու կյանքը գրոշի արժեք էլ չունի, թե՞ նրա հայրը, ով արել է ամեն հնարավորը, որպեսզի իր որդին դառնա այդպիսի տմարդի սրիկա։