Ինչեր ասես, որ չես տեսնի հայ-ադրբեջանական տեղեկատվական պատերազմում, բայց որ ադրբեջանական գեչատեսչության մուտիլովշիկությունն այնպիսի աստիճանի հասնի, որ այն ստիպված լինի հերքել ադրբեջանական ագիտպրոպի «սոխակ»՝ Էյնուլլա Ֆաթուլաևի Հագգինը, դա արդեն աննախադեպ է։
Նախապատմությունն այսպիսինն է․ վերջերս անցկացված Եվրոպական օմբուդյմենի ինստիտուտի (EOI) գագաթնաժողից հետո, որին մասնակցել էր նաև Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, Ադրբեջանի օմբուդմեն Էլմիրա Սուլեյմանովան եզակի ալիևահաճո պոռթկում էր թույլ տվել ու հայտարարել էր, որ իր ջանքերի շնորհիվ Մելիքյանի ելույթը ոչ միայն չեղարկվել է, այլև հասել են նրան, որ Արցախի Մարդու Իրավունքների Պաշտպանության գրասենյակը հեռացվել է եվրոպական այս կազմակերպությունից։
Սուտն այն աստիճան խայտառակ էր, որ այն շտապել էր հերքել EOI-ի գլխավոր քարտուղարը, ով մասնավորապես նշել էր, որ Արցախի ՄԻՊ գրասենյակը ոչ միայն չի հեռացվել, այլև Ռուբեն Մելիքյանն է լիարժեք ելույթ ունեցել և իր ելույթի շրջանակներում շոշափել է բացարձակ ապաքաղաքականացված թեմա՝ երեխաների իրավունքների պաշտպանության մասին։ Սակայն այս նուր հանգամանքը չէր խոչընդոտել ադրբեջանական ՄԻՊ-ին, որ իրենց սուտը զետեղեն պաշտոնական կայքում։
Հասկանալի է, որ իրավիճակի եզակի աբսուրդայնությունը ստիպել է ադրբեջանական կողմին քայլեր ձեռնարկել, նամանավանդ հաշվի առնելով, որ Ալիևն է արդեն հեռվից մոտենալով՝ ակնարկում, որ ինչ վատ կլինի, եթե Ադրբեջանը դուրս մնա եվրոպական պրոցեսսներից։ Ու այդքանով հանդերձ, թեև զարմանալի չէ այն փաստը, որ գորցը ցրելուն լուծում են եվրոպական խաղացողների կողմից արդեն պաշտոնապես՝ որպես Ալիևի սոխակ կնքված Ֆաթթուլաևին, այնուամենայնիվ զավեշտալի է, որ Ադրբեջանի քարոզչամեքենայի գլխավոր ապատեղեկատուն է հանձն առել հարվածի տակից հանել պետությունը՝ ինչ-որ հիմա կնոջ ամբիցիաներից ու սուտասանությունից ստեղծված հանգամանքներից ծագած։
Եվ կրկնակի զավեշտալի է տեսնել, թե ինչպես են փորձում երեսները փրկել՝ տափուկավարի հերքումը մատուցելով այնպես, որ ադրբեջանցի սպառողի համար այն ոչ թե հերքման, այլ եվրոպական կազմակերպեությանը իբր քլնգող ու հերքող արտաքուստ տեսք ունենա, իսկ եվրոպական ու շահառու այլ կողմերի համար՝ փաստացի հերքման տեքստ ծառայի։
No comments:
Post a Comment