Ամոթը լավ բան է: Այնքան լավ, որ այն պետք է ունենալ: Ցավոք, ոչ բոլորին է սա հասու, այդ թվում՝ ԱԺ-ում: Փաստորեն, մեր ԱԺ-ում ունենք առնվազն 11 մեծապատիվ մուրացկաններ կան, որոնց անունները պարտավոր ենք հիշատակել.
1.Մանուկյան Սուրեն- ՀՅԴ խմբակցություն
2. Մանուկյան Ռոմիկ-ՀՅԴ խմբակցություն
3. Մարուքյան Էդմոն- «Ելք» խմբակցություն
4. Կյուրեղյան Արմենուհի- ՀՅԴ խմբակցություն
5. Միխայլով Արսեն- ՀՀԿ խմբակցություն
6. Հասանով Կնյազ- ՀՀԿ խմբակցություն
7. Միքայելյան Տատյանա- «Ծառուկյան» խմբակցություն
8. Պողոսյան Կարինե- «Ծառուկյան» խմբակցություն
9. Ասատրյան Վանիկ- «Ծառուկյան» խմբակցություն
10. Կարապետյան Անդրանիկ- ՀՅԴ խմբակցություն
11. Ղուկասյան Վարդան- «Ծառուկյան» խմբակցություն (25.09.2017թ. ներկայացրել է բնակվարձի հատուցման դադարեցման մասին դիմում»):
Ուրիշների փողերը հաշվելը լավ բան չէ, եթե այդ ուրիշին վճարողը մենք չենք ու առավել ևս, որ այդ ուրիշը գերշահույթ է հետապնդում: Ու նշված անձանց հայտարարագրերն էլ էական չեն, որովհետև մարդ կա հայտարարագրում ոչինչ չի նշում, մարդ կա՝ կիսատ-պռատ է նշում, սակայն անգամ եթե հենակետային համարենք այն պնդումը, որ դիմորդներից ոչ մեկ բացի աշխատավարձից այլ եկամուտ չունի, ապա միևնույն է, պատգամավորի աշխատավարձը 600.000 դրամի կարգի է:
Հիմա, մի՛ պատմեք մեզ, որ 600000 դրամը այն գումարը չէ, որով մարդը կարող է մարդավայել ապրել ու այդ թվում՝ բնակարան վարձել: Ինչո՞ւ պետք է հարկատուները վճարեն մի քանի դաշնակ, հանրապետական, ծառուկյանական ու մեկ լուսավոր БОМЖ-ի շքեղության պահանջմունքների համար: Նամանավանդ, որ այդ БОМЖ-երի մեծ մասը իրոք այդ աշխատավարձի հույսին չէ ու դեկլարացնում է հաշիվներ ու ունեցվածք, որոնք միլիոնավոր դրամ են հաշվում:
Ու մի բան էլ. եթե այս ցուցակում էսթետիկական առումով չի զարմացնում Վարդանիկի, էն գործ չտալու ջատագով գողական դաշնակի ռոժը, կամ էլ Հովիկ Աբրահամյանի զարմուհու լավ սնվածությունից պսպղացող կիսանդրին, ապա միանգամայն տարօրինակ էր տեսնել այստեղ Մարուքյանին: Ի՜նչ խոսք, ԵԼՔ-ում փիար ինքնասպանության մեծ գիտակներ են հավաքվել ու եթե իրենց դեմ ոչինչ էլ չարվի, ապա մեծ հաջողությամբ իրենք՝ իրենց են ոչնչացնում:
No comments:
Post a Comment