Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ԱԺ ներկայացված «Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին օրինագիծը համառորեն ու նույնիսկ՝ բավականին բռի կերպով բրթում է ԵՄ-ն: Մեր պետությունն էլ սովորության համաձայն այդ այլասերվածներից վերցրել է 11 միլիոն եվրո գրանտ ու հիմա չի կարող կտրականապես մերժել այս օրինագիծը՝ ուզած-չուզած պետք է կա՛մ ընդունեն այն, կա՛մ վերադարձնեն փողերը:
Այնինչ օրինագիծը իսկական տրոյական ձի է ու կարող է իրական պատուհասի վերածվել՝ մեր իրականության պայմաններում: Ու սա հասկանում են նաև օրենքի լոբբիստները, դրա համար էլ ամեն կերպ ջանում են շեղել ուշադրությունը այս օրենքից և հանուն դրա չեն խնայում ոչ մի ջանք ու միջոց: Լայն լսարանի աչքին թոզ են փչում, որ եթե այս օրենքը ընդունվի՝ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմը կդյուրինացվի ՀՀ քաղաքացիների համար, բայց որպեսզի միայն այս հնարքի հույսին չմնան, մոբիլիզացրել են նաև իրենց ազդեցության գործակալներին, որպիսին օրինակ ԵԼՔ դաշինքն է, որը հեղեղված է արևմտամետ դիլետանտներով, իսկ դրա հոգաբարձուների խորհրդում կարելի է տեսնել արդեն երկար տարիներ այլասերման ու հոմոսեքսուալիզմի քարոզով զբաղվող անհատների ու կազմակերպությունների ներկայացուցիչների: Ու զարմանալի չէ, որ հենց այս օրինագծի ներկայացման փուլում է ԵԼՔ-ը անհասկանալի ու ոչ կարևոր հարցերի շուրջ մեծ աղմուկ բարձրացնում և ավելորդ ակտիվություն դրսևորում:
Հավանաբար կգտնվեն թերահավատներ, ովքեր կմտածեն, որ դավադրապաշտության հերթական դրսևորման հետ գործ ունեն, սակայն հավաստիացնում եմ Ձեզ, որ դա այդպես չէ: Օրինագծի հրապարակված տարբերակը ուսումնասիրելով, ինքներդ կարող եք պարզել, որ այն ոչ այլ ինչ է, քան հայկական ընտանիքները կազմաքանդելու, ամուսնու, հոր ու ծնողի դերը դեմոնիզացնելու և արհեստականորեն՝ «հայ ընտանիքը բռնության որջ է» ընկալում սերմանելու քարոզ է: Բաց դրանից, դրանով նախատեսվում է աննախադեպ լիազորություններով օժտել մի շարք պետական ու հասարակական մարմինների, որը մեր կոռումպացված իրականության պայմանններում էլ ավելի վատ պատկեր կարող է ստեղծել, քան ԵՄ երկրներում, որտեղ անգամ մի քերծվածքի համար երեխային կարող են խլել իր ընտանիքից: Պատկերացնո՞ւմ եք, որ վաղը ձեր բակի թաղայինը, կամ էլ ինչ-որ հիստերիկ ակտիվիստ-լեսբուհի, կարող է հանգիստ այնպես անել, որ Ձեր երեխային օտարեն Ձեզանից:
Ու սա հենց այն է, ինչը համառորեն պահանջում է ԵՄ-ն և արի ու այսքանից հետո մի հավատա այն վարկածներին, ըստ որոնց այս ամենն արվում է այդ թվում նրա համար, որ ԵՄ-ում կա մեծ պահանջարկ՝ երեխաներ որդեգրելու հարցում ու այդ մեծ պահանջարկն այդքան մեծ է նաև նրա համար, որ միասեռական զույգերն են աննախադեպ ակտիվություն դրսևորում այս հարցում: Եվ որպեսզի ներքին լարվածության հավելյալ առիթ չտան, եվրոպացիները գերադասում են երրորդ աշխարհի երկրների հաշվին լրացնել այդ պահանջարկը: Եթե մեր իշխանությունները ուզում են հերքել սա, ապա թող ռուսների օրինակին հետևեն ու այս խուլիգան օրինագծին կից մեկ այլ օրինագիծ էլ ընդունեն, որով արտասահմանցիներին կարգելվի հայ երեխանրի որդեգրումը, տեսնենք այդ ժամանակ Եվրոպան նույնքան հետաքրքրված կլինի՞ այս օրինագծի լոբբինգով, թե՞ նոր վայնասուն կբարձրացնեն:
No comments:
Post a Comment