Երբ Հայաստանում ծավալվող ներքաղաքական զարգացումներին ավելի խորքային ենք նայում, ապա պարզ է դառնում, որ անկախ նրանից, թե ֆորմալ առումով ով կլինի ՀՀ վարչապետը 2018 թվականին, երկրի ռեալ իշխանությունը մնալու է անձամբ Սերժ Սարգսյանի ու նրա թիմի ձեռքում։ Սա բնավ ավտորիտարիզմով չէ պայմանավորված, ոչ էլ ռազմական հեղաշրջում ու խոշոր ներքաղաքական ցնցումներ են լինելու։
Պետք է հասկանալ, որ պետական կառավարման հարցում կամ մի աներկբա աքսիոմ․ ով վերահսկում է ուժային կառույցները, նա էլ իր ձեռքերում է պահում երկրի ռեալ իշխանությունը։ Սերժ Սարգսյանը միանշանակ ունի այդ վերահսկողություն և ունի դրա գրեթե ամբողջական մոնոպոլիա, որը չի փոխվելու 2018-ից հետո էլ։ Ամենևին պատահական չէ, որ հատկապես Սասնա Ծռերից ու Սեյրան Օհանյանի փաստացի դավաճանությունից հետո, Սերժ Սարգսյանը իսկական լյուստրացիա իրականացրեց ԱԱԾ-ում ու ՊՆ-ում և այդ կարևորագույն ուժային հանգույցների ղեկավարությունը վստահեցոչ միայն իրեն առանձնակի հավատարիմ, այլև իր թիմի երկու ամենատաղանդավոր ու պոտենցիալով անդամներին՝ Գեորգի Կուտոյանին ու Վիգեն Սարգսյանին։ Ընդ որում, լյուստրացիայի պրոցեսսը չի ավարտվել ու ամենայն հավանականությամբ 2018-ի դրությամբ այն կավարտվի Գլխավոր Շտաբի զտումով։ Դե Ոստիկանության լոյալության հարցում էլ ոչ մի կասկած չկա ու դժվար է պատկերացնել մի որևէ սցենար, որում Վլադիմիր Գասպարյանը կդավաճանի Սերժ Սարգսյանին։
Այսինքն՝ 2018 թվական Սերժ Սարգսյանը մտնելու է ավելի հզոր, քան երբևէ՝ ուժայինների լոյալության տեսանյունից, սակայն Սերժ Սարգսյանը չէր լինի Սերժ Սարգսյան, եթե բավարարվեր այսքանով։ Չմոռանանք նաև, որ Սարգսյաը ուժային կառույցներից զատ վերահսկում է նաև խորհրդարանական մեծամասնությունը, այսինքն՝ խորհրդարանը, որը և իրավասու է նշանակել և ազատել վարչապետին։ Դե իսկ դեսսերտի համար նշենք, որ արդեն այս նստաշրջանում ԱԺ-ում կանցկացնեն մի քաի օրենքներ, որոնք էպես սահմանափակելու են վարչապետի՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար ունեցած լիազորությունները, ինչը հավելյալ երաշխիք է, որ իշխանության մոնոպոլիան ոչ ոք չի կարողանա վիաճրկել։
Այնպես որ, իրականում քաղաքական կոնֆիգուրացիան հետևյալն է․ Սերժ Սարգսյանը, անգամ եթե 2018-ին որոշի զբաղեցնել զուտ Շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը՝ ֆորմալ առումով, ոչ ֆորմալ առումով շարունակելու է լինել երկրի ամենաուժեղ մարդ-թիմը։ Այնպես որ, ֆեֆերացիայի նախագահ կլինի Սարգսյանը, Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղար, թե վարչապետ՝ բացարձակ նշանակություն չունի մեծ հաշվով։ Ու թերևս դժավր է անգամ ափսոսանք հայտնել այս առնչությամբ, եթե հաշվի առնենք, որ այլընտրանքը բացարձակ ոչ մի լավ արդյունք ցույց չտված Կարեն Կարապետյանի ու նրան առաջադրած թիմն են։
No comments:
Post a Comment