Մի հին անեկդոտ կա․ մրջյունը անտառում քայլելիս, տեսնում է մի սատկած փիղ։ Նայում է իր շուրջ, տեսնում է, որ հետևող չկա ու սկսում է փղի լեշի նկատմամբ սեռական ոտնձգություններ անել։ Ու չի էլ նկատում, թե ոնց է ամբողջ անտառը աստիճանաբար հավաքվում ու զարմանքով հետևում իրեն։ Մեկ էլ ձայն են տալիս սրան։
- Այ հիմար, սատկած փղին ինչո՞ւ ես դոմփում։
Սա էլ իրեն չի կորցնում փղին նայելով՝ տխուր հառաչում է․
- Մեռա՞վ, արա՛․․․
Հիմա Ագրամունտի հրաժարականի շուրջ բարձրացած աղմուկն է։
Իրականում՝ այդ հրաժարականի հետ ոչ մի կապ չունի ո՛չ ԵԽԽՎ պատվիրակությունը, ո՛չ էլ առհասարակ Հայաստանն ու հայաստանի հետ կապված որևէ բան։ Ավելին ասենք՝ նույնիսկ Ագրամունտի՝ կոռումպացված շանորդի լինելը էական դերակատարություն չի ունեցել այս հրաժարականում, քանի որ այդ փաստը վաղուց արդեն Պոլիշինելի գաղտնիք էր։
Ագրամունտի գլխավոր զանցանքը՝ եվրոպական քաղաքական իսթեբլիշմենթի աչքերում ոչ թե նրա ծախվածությունն էր, այլ այն, թե հերթական անգամ ում ծախվեց։ Ագրամունտին ու ցանկացած եվրոչինովնիկի հա էլ կներվեն Ադրբեջանից, Ալբանիայից, Հորվաթիայից ու թեկուզ Հունգարիայից ստացվող խավիարային նվերները, քանի դեռ այդ գործարքները հակասության մեջ չեն մտնում ընդհանուր եվրոպական կուրսի հետ, իսկ Ագրամունտի վերջին գործարքը հենց այդպիսինն էր ու կնքված էր Ռուսաստանի հետ։ Ինչն էլ չներեցին նրան ու արագ ճամփեցին այդ թմբլիկ պաշտոնից, որը թույլ է տալիս լավ կթել արևելաեվրոպական ավտորիտար երկրների քաղաքական վերնախավերին։
Բոլոր մնացած պատճառները ու հիմնավորումները այս իրողության նույն հարթության վրա են, ինչ մրջյունի «Մեռա՞վ, արա՛․․․»-ն։
No comments:
Post a Comment