«Մենք պատրաստվում էինք գրել մի այսպիսի գիրք Հայ ժողովրդի դերը միջին դարերում ունեցած... մենք որպես ասենք առեւտրական նավատորմի ազդեցությունը… ես ռուսերենը չսովորեցի, հայերենն էլ մի քիչ բավականին… «Ռոլ Արմենիա միջին դարերի…»:Կարդալով այս փառահեղ պարբերությունը, ես միայն երկու հավանական բացատրություն ունեմ․
1․ Արա Աբրահամյանն առաջին մահկանացուն է, ով կարողանում է խոսել այնպես, ինչպես Google Translate ծրագրի անհաջող թարգմանություններն են լինում։ Ընդ որում՝ երկու լեզվով։
2․ Արա Աբրահամյանն այդպես էլ չհասկացավ, որ ինքը ծաղրի առարկա է դարձել ու մեծ հաշվով դա տեղի է ունեցել նրա համար, որ միլիոնների մեջ լողալով, մարդը փող է ափսոսում տրամադրել գոնե լեզուներից մեկը մարդավարի սովորելու վրա։
Ինձ համար միստերիա է, թե ինչպես է այս մարդը հաջողությունների հասել ու միլիոնավոր դոլարներ հաշվող կարողություն դիզել, բայց հարցը դա չէ։ Հարցն այն է, որ այս ամենն արդեն ծիծաղելու էլ չէ, որովհետև խայտառակություն է։ Այս մարդով Ռուսաստանում պատկերացում են կազմում հայերիս մասին, իսկ Հայաստանում՝ Ռուսաստանի հայերի մասին, և այդ կարծիքը միանշանակ լավը չէ։ Ու պատճառը այս ամենի նրանում է, որ մարդը կամ այնքան թամբալ է, որ ալարում է ինքնակրթությամբ զբաղվել, կամ էլ այնքան քծիբ է, որ գումար է ափսոսում՝ համապատասխան մասնագետներ վարձելու համար։
No comments:
Post a Comment