Միանգամից հայցում եմ Վազգեն Սարգսյանի անվան կրոնա-սպարապետական կուլտի հետևորդների ներողամտությունը, բայց քանի որ տպավորություն կա, որ սկսվել է Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի լոբբինգը, հարկ եմ համարում հիշեցնել մի շարք նյուանսներ, որոնք աստիճանաբար ջնջվում են ժողովրդի գիտակցությունից ու ջնջվում են այդ թվում նաև վերոնշյալ կրոնա-սպարապետական կուլտի գործունեության արդյունքում։
Չգիտեմ, թե որքանով են հավաստի խոսակցությունները, որ Արմեն Սարգսյանը ցանկանում է դառնալ Պաշտպանության փոխնախարար, այն էլ՝ մատակարարման գծով, բայց ես ոչ միայն դեմ եմ, որ ոչ ավել, ոչ պակաս ՊՆ փոխնախարարի, այլ ցանկացած պետական պաշտոն՝ նույնիսկ ամենաշարքային մակարդակի։ Ընդհանրապես, այս հերոսական շորշոփը, որը տարիներ շարունակ կերտում են Վազգենի անվան շուրջ, «փոշի է դրել» նրա եղբայրների վրա ու շատ մարդիկ մոռանում էլ են, թե նույն Արմեն Սարգսյանն ինչ «հերոսությունների» համար էր հայտնի ժամանակին։
Նախ, չե՞ք մոռանում, չէ՞, որ Արմենին դատել են ու նա պատիժ է կրել ազատազրկման վայրերում մարդասպանություն պատվիրելու համար։ Նրա մեղքն ապացուցվել է ու նրան ոչ ոք չի արդարացրել, պարզապես Սերժ Սարգսյանի որոշումով նրան ներում շնորհվեց։ Իսկ դատել էին Տիգրան Նաղդալյանի գործով, և բերեք չմոռանանք, որ ինքը՝ Արմենը, երբեք առանձնապես չի էլ փորձել հերքել իր մեղավորությունը, եթե անգամ մի կողմ ենք դնում ուժի մեջ մտած դատավճռի գոյության փաստը։
Մեկ այլ՝ ոչ պակաս հատկանշական դրվագ․ Վազգենի գովքը անողները հաճախ են սիրում կրկնել մի պատմություն, որը հրաշալի բնութագրում է Արմենին։ Ընդ որում, այս պատմությունը պատմվել է նաև հեռուստաեթերով։ Հիշո՞ւմ եք, որ Վազգեն Սարգսյանի վճռականությունն ու ռեֆորմները կյանքի վերջին ամիսներին բնութագրելու համար, հաճախ հիշում են, թե ինչպես էր նա ստիպել սեփական եղբորը (այո-այո՝ Արմենին) վերադարձնել բանկից վերցրած վարկը, որը նա համառորեն չէր ցանկանում տալ։ Միշտ էլ մի տեսակ տարօրինակ է եղել, թե ինչպես են նման ցայտուն դետալով փորձում հերոսացնել Վազգենին, երբ նման բեսպրեդել նրա եղբոր կողմից հնարավոր էր դարձել հենց Վազգենի շնորհիվ, բայց այս կոնկրետ թեմայում դա սկզբունքային էլ չէ։ Սկզբունքայինն այն է, որ 90-ականներին Արմեն Սարգսյանը ոչ 1, ոչ էլ 10 նման դրվագներում է աչքի ընկել և չափազանցություն չի լինի ասելը, որ ալան-թալանի գործով նա մեծ վարպետ է եղել։
Ու հիմա, ինչ էլ ուզում է լինի, չի կարող լինել մի այնպիսի իրավիճակ, երբ ես կուզենամ նման կասկածելի որակների տեր մարդուն տեսնել պետական կառավարում իրականացնելիս։ Թողեք 90-ականների մտածելակերպով մարդիկ մնան 90-ականներում էլի, պետք չէ ռեինկարնացնել նմաններին, այն էլ՝ ոչ թե իրենձ անձնական արժանիքների, այլ սպանված եղբոր հիշատակին հագուրդ տալով։

No comments:
Post a Comment