Tuesday, April 10, 2018

ՆԱԻՐԻՏ-ի վթարի համար պատասխանատու է Սանդոյանների ընտանիքը

Նաիրիտ գործարանը բազմիցս է հայտնվել արտակարգ իրավիճակներում։ Միայն վերջին մի քանի տարում, այն երկու անգամ խոշոր հրդեհների միջոցով է անցել, որոնց համար այդպես էլ ոչ ոք չպատժվեց։ Ավելին՝ ոչ ոք չհիշատակեց մի շարք կարևորագույն փաստերի մասին, որոնք կարող էին լույս սփռել եղելության վրա։ Պատճառն անուններ են՝ կոնկրետ մարդկանց, կոնկրետ անուններ, որոնց հետևում այլ անուններ են։

Օրինակ՝ գիտե՞իք արդյոք, որ ՆԱԻՐԻՏԸ տեխնիկապես վերահսկվում է «ԴԱՄԻ» ընկերության կողմից, որը ստեղծվել է հատուկ այդ նպատակով։ Առաջին հայացքից, ոչ մի ուշագրավ բան չկա սրանում, եթե չհաշվենք այն, որ հատուկ ՆԱԻՐԻՏԻ վերասկողության համար ստեղծված ընկերությունը բացարձակ անպետք էր դուրս եկել նույն հրդեհների օրինակով։ Ուշագրավը սակայն այն է, որ այս ընկերությունը հիմնել են ՆԱԻՐԻՏԻ ղեկավարներից՝ Ռաֆայել Սանդոյանի որդին՝ Միքայել Սանդոյանը և ոմն Դավիթ (նախկին վարչապետ՝ Տիգրան Սարգսյանի զարմիկը)։

Սխեման հուշում է, որ գործ ունենք ամենասովորական «Պոզերի ու Սմբակների» կանտորայի հետ, որի միջոցով լվացվում էին ՆԱԻՐԻՏԻ փողերը։ «ԴԱՄԻ» ընկերությունն ուներ համապատասխան ստուգումներ ու սպասարկում իրականացնելու լիցենզիա, և գործարանի տեխսասարկման տենդերը միշտ հաղթում էր հենց Սանդոյան կրտսերի ընկերությունը, պարզ է՝ հոր թեթև ձեռքով։ Բնականաբար՝ ոչինչ չէր արվում ու բնականաբար՝ այս ստահակները չէին ցանկանում բավարարվել միայն ՆԱԻՐԻՏ-ից օդից փող քերելով, ու այստեղ մոտենում ենք մյուս ուշագրավ փաստին։

Մյուս ուշագրավ փաստը նա է, որ այս նույն ընկերությունը, որը բացարձակ անպետք էր՝ ՆԱԻՐԻՏԻ տեխնիկական վերահսկման մասով, պարզվում է՝ մի շարք գազալցակայանների ստուգումներ էլ է իրականացրել ու եզրակացրել, որ ամեն բան կարգին է։ Թերևս անակնկալ մատուցած չեմ լինի, եթե ասեմ, որ այդ գազալցակայաններից շատերը արժանացել են նույն ճակատագրին, ինչ ՆԱԻՐԻՏ-ը՝ հրդեհներ, պայթյուններ, տուժողներ․․․ Միակ բանը, որ չի եղել՝ պատասխանատվության ենթարկվածներն են։ Կարիք կա՞, բացատրելու, թե ինչու վթարվեց ՆԱԻՐԻՏԸ և ում անխոնջ վերահսկողության համար ենք պարտական այս տխուր վիճակի համար։

1 comment:

  1. Ոչ հարգելի անգետ լրագրող, որևէ բան գրելուց առաջ կխնդրեյ ճշտված տեղեկատվություն տպագրել, ոչ թե ապատեղեկատվություն, վարկաբեկելով որոշ մարդկանց բարի համբավը, ինչպես նաև ՍՊԸ-ին :
    Ի գիտություն հոդվածը տպագրողներին ասեմ, որ ՍՊԸ-ն երբեք չի ունեցել ստուգումներ ու սպասարկում իրականացնելու լիցենզիա էլ չեմ ասում նաև տեխսպասարկման մասին և բնականաբար չի իրականացրել և չեր ել կարող իրականացնել նման գործունեություն : Ընկերությունը իրականացնում է միայն տեխ. անվտանգության պետ. կարգավորման մասին ՀՀ օրենքով սահմանված փորձաքննություն, որը և պատշաճ կերպով իրականացնում է: Ինչ վերաբերվում է Նաիրիտի հրդեհ բռնկված տեղամասին, ապա տեղեկացնում ենք, որ այդ տեղամասը Նաիրիտը չի նեկայացրել փորձաքննության և այնտեղ ոչ Ընկերության կողմից և ոչ ել ՏԱԱԿ ՊՈԱԿ-ի կողմից փորձաքննություն չի իրականացվել, ասեմ ավելին ձեր կողմից նշված վերջին մի քանի տարիներին գործարանի հետ ՍՊԸ-ն ընդանրապես ոչ մի գործունեություն չի ծավալել :
    Ինչ վերաբերվում է գազալցակայաններին և նամանավանդ այն փաստին, որ իբր դրանց շատերում տեղի են ունեցել հրդեհներ և պայթյուններ բացարձակապես չի համապատասխանում իրողությանը, քանի որ նման և ոչ մի դեպք չի եղել, իսկ այն փաստը, որ ՍՊԸ-ի կողմից փորձաքննություն իրականացված բազմաթիվ գազալցակայաններից մի երկուսում, որտեղ ավտոմեքենայի գազի լիցքավորման ժամանակ պայթել է ավտոմեքենայի բալոնը, վերագրել գազալցակայանի փորձաքննությանը կամ առավել ևս պայթմանը, ուղակի անթույլատրելի է, խեղաթյուրանք և չի համապատասխանում իրականությանը: Ելնելով վերոգրյալից խնթրում և պահանջում եմ փոխել հոդվածը` կատարելով համապատասխան գրառումներ և փոփոխություններ և ասյուհետ տպագրել միայն հավաստի տվյալներ :

    ReplyDelete