Անիրազեկ մարդուն կարող է թվալ, որ փողոցային մեկի գրառման հետ գործ ունի ու զարմանալի ոչինչ չկա, բայց խնդիրն այն է, որ գրառման հեղինակը Փաստաբանների պալատի ըմբոստ անդամ է, որը ոչ ավել, ոչ պակաս առաջնորդում է ընդդիմացող 30 փաստաբանների ճամբարը։ Ու փաստորեն ստացվում է ի՞նչ․․․ մարդ, ով օրենքի ու օրինականության գիտակ ու ջատագով պետք է լինի, համարում է, որ օրինակ՝ բանկիրը վաշխառու է ու դա էլ հերիք չէ՝ ծնող հայհոյելու մակարդակի է իջնում։ Գուցե պատվարժան Տիգրան Աթանեսյանը մոի քրիստոնյա է, իսկ քրիստոնեությունում տոկոսով փող տալն իրոք վաշխառություն է կոչվում ու համարվում է մեղք, բայց մի տեսակ դժվար է համադրել եռանդուն քրիստոնյայի կերպարը՝ քֆրչի կոշկակարի բառապաշարի հետ․․․ Ինչևէ, համրենք, որ պարոն Աթանեսյանը պարզապես քֆրչի քրիստոնյա է, ով այն աստիճան է ատում այդ մեղքը, որ չի խորշում հանրային տարածքում հայհոյախառը բառապաշար կիրառել, բայց այն, ինչ կատարվում է մեկնաբանություններում արդեն դասական պոռնոգրաֆի է․․․
Երևի խոր անցյալում են մնացել այն օրերը, երբ կանայք Հայոց աշխարհի փափկասուն էին, կանացի, կամ էլ գո՜նե քֆուր-քյաֆարային ֆլեշմոբերի չէին մասնակցում։ Սակայն Այուսյակ Ալեքսանյանի կին լինելը չէ, որ ինձ հետողորմյայի է հասցնում։ Պարզապես հետաքրքրությունից մղված անցա նրա էջ ու տեսնեմ ի՜նչ․․․ վաշխառուների համար փող «վազվրատ» (մաքուր գողական տերմինաբանություն) անողին առավել ևս ԲՏ համարող օրիորդը աշխատում է Քննչական կոմիտեում, ինքն էլ՝ քննիչ․․․
Հենց այսպես էլ ապրում ենք, մեր սիրած Երկրում, որտեղ փաստաբանը խուլիգան է, քննիչը՝ գողական, գողականը՝ դեպուտատ, դեպուտատը՝ գործարեր, իսկ ՄԻՊ-ն էլ հայհոյախառը ստատուսներում չարաճճիություն է անում․․․
No comments:
Post a Comment