Monday, November 30, 2015

Պուտինի հերթական ապտակը էրդողանին․ ՌԴ նախագահը հրաժարվել է փարիզում հանդիպել իր թուրք կոլլեգայի հետ

Պուտինը հերթական շառաչուն քաղաքական ապտակն է հասցրել Թուրքիայի նախխագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հրաժարվելով հանդիպել վերջինիս հետ Փարիզում այսօր կայանալիք կլիմայի փոփոխությանը նվիրված միջազգային գագաթնաժողովի շրջանակներում։

Հիշեցնեմ, որ ավելի վաղ, Էրդողանը գանգատվել էր, որ նա փորձել է կապնվել Կրեմլի հետ, բայց նրա ջանքերը հաջողությամբ չեն պսակվել։ Սա միանշանակ շատ չոր ու վիրավորական դիրքորոշում է դիվանագիտությունում, որը վկայում է մի կողմից Պուտինի վճռականության մասին, իսկ մյուս կողմից հուշում է, որ ռուս-թուրքական դիմակայությունը դեռ չի էլ հասել իր կիզակետին։

Այս մասին նաև հուշում են ոչ այնքան հրապարակային այլ գործողություններ, որոնց մասին այդքան չի խոսվում առայժմ։ Մասնավորապես, երկու կողմերն էլ բավականին ակտիվ ու վտանգավոր զորաշարժեր են անում և օրինակ ռուսական կողմն այսօր հայտարարել է, որ երկու թուրքական սուզանավ անընդհատ հետևում են <<Մոսկվա>> հրթիռային հածանավին, որն ինչպես գգիտեք մասնակցում է Սիրիայի օդային սահմանի փակմանը՝ թուրքական օդուժի համար։

Կարծում եմ, որ այս պահի դրությամբ կարելի է արձանագրել, որ ռուս-թուրքական հարաբերություններն այս աստիճան սրված չէին եղել 1917 թվականից ի վեր ու թեև վաղ է դեռ խոսել ռազմական ռեալ բախման մասին, սակայն մեծ վստահությամբ կարելի է պնդել, որ ռուսներըը դեռ իրենց վերջին խոսքը չեն ասել դեռ ու Թուրքիան դեռ շատ է ցավոտ հարվածներ ստանալու։ Ողջ հարցը կայանում է նրանում, թե ինչպիսին կլինեն թուրքիայի հավանական պատասխան քայլերև և որքանով են թուրքերը վճռականորեն տրամադրված այս դիմակայությունն էլ ավելի խորացնելու հարցում։

Wednesday, November 25, 2015

Ռուսական ինքնաթիռի խոցումը հերթական անգամ ի ցույց դրեց մեր արևմտամոլների խղճուկությունն ու տկարամտությունը

Երբ երեկ հայտնի դարձավ, որ թուրքական օդուժը ռուսական ռազմական իինքնաթիռ է կործանել, դրան ամենաոգևորված արձագանքողները սիրիայի իսլամիստների հետ զուգահեռ, թերև միայն հայ արևմտամոլներն էին։ Ողջամիտ ցանկացած մարդ պարզապես խորը զզվանք էր ապրում՝ տեսնելով, թե ինչ խորը բերկրանք է տիրում տարատեսակ մարդուկների մոտ, ովքեր օրնիբուն գլուխներս տանում են մարդու իրավունքների, հումանիզմի և օրինականության մասին, բայց հենց նման մի բան է լինում, ի ցույց են դնում իրենց փտածության աստիճանը։

Այս կատեգորիայի խղճուկությունը կայանում է, որ իրենք էլ չեն գիտակցում, որ կողքից նայողի համար իրենց արածն այսպես է երևում․ պատրաստ եմ անգամ թուրքի ապօրինությունը ոողջունել, մենակ թե այն ուղղված լինի Ռուսաստանի դեմ։ Հարգելիներս, դուք ոողջամտությունը նոր չեք կորցրել, բայց ինչ որ սրբություն ունե՞ք։ Եթե այդքան կարևորում եք օդային տարածքի անձեռմխելիությունը, որ համարում եք, որ 17 վայրկյանը (հենց այդքան է ռուսական ինքնաթիռը գտնվել թուրքիայի տարածքում) արդեն հերիք է ինքնաթիռ խոցելու համար, ապա ինչո՞ւ էիք լռում, երբ Սիրիական բանակն էր թուրքական ինքնաթիռ խոցել իր օդային տարածքում։

Իրականում լռության պատճառն առավել քան պարզ է․ արևմտամոլների տերերը ում դատապարտեն՝ մեր զոմբիները դրան էլ կդատապարտեն, իսկ ում աջակցեն՝ դրան էլ կաջակցեն։ Ու թքած ունեն նրանք, որ աջակցություն են ցուցաբերում նույն թուրքին։ Չէ՞ որ կարևորը մի շարք դեսպանների հավանությանն արժանանալն է։

Ու ամենաշատը այս պարագայում զայրացնում է, որ սրանք դեռ անամոթություն ունեն պիտաավորելու այն մարդկանց, ովքեր Թուրքիայի արարքն արդարացիորեն ստորություն են համարում և դրա համար արժանանում են այս ոչուփուջերի կողմից այնպիսի պիտակների, ինչպիսիք են ռուսուլման, պուծինասեր, պուտինապաշտ, ռուսալե և այլն։ Մարդ լինի, սրանց հարցնի, թե բա դո՞ւք ինչ եք։ Ես կարող եմ ասել այդ հարցի պատասխանը։ Բնութագրենք հենց ձեր սիրելի թյուրքական հայտնի իմաստով․ դուք մանկուրտ եք՝ մարդ, ով կամազուրք ստրուկ է է հոգեկան հիավանդ։

Friday, November 20, 2015

Ընդդիմությունը չի կողմնորոշվում, թե ինչին է դեմ՝ անհատների՞ն, թե՞ սահմանադրությանը

Արդեն 10 օր է ուշադիր հետևում եմ Սահմանադրական բարեփոխումների շուրջ ծավալվող քարոարշավին ու կարող եմ ասել, որ այս ողջ ընթացքում բարեփոխումներին դեմ հանդես եկող մարդկանց մոտ գերակայել են առավելապես էմոցիոնալ ու անձնավորված փաստարկները։ Այսինքն, մեծ հաշվով ընդդիմադիրների փաստարկները հիմնվում են նրա վրա, որ գործող իշխանությունները ու ՀՀԿ-ն լավը չեն, ուստի չի կարող նրանց առաջարկած Սահմանադրությունն էլ վատը չլինել։

Ու այս պատճառհետևանքային կապը կարմիր գծով անցնում է ընդդիմադիրների բոլոր փաստարկների միջով․ իրենք վատն են, իրենք բոբո են, իրենք էս են, իրենք էն են․․․ Սակայն, եթե վերլուծում ենք իրավիճակն ավելի խորը ու ավելի սառնասիրտ, հասկանում ենք, որ այդ ամենը որքան էլ արդադարցի լինի՝ երկրորդական գործոն են այն պարզ պատճառով, որ նույն իշխանությունները, նույն ՀՀԿ-ն ու նույն այն անձինք, ում անվանարկամամբ ընդդիմադիրները փորձում են ավելի ազդեցիկ դարձնեն իրենց փաստարկներն ու ավելի փաստարկները, չեն կորեչելու ոչ միայն նոր Սահմանադրություն ունենալու դեպքում, նրանք իրենց տեղերում են մնալու գործող սահմանադրության պահպանման պարագայում էլ։ Ու սա արդեն ոչ թե հիպոթեզ է, այլ կայացած իրականություն ու պրակտիակորեն ապացուցված փաստ։

Այլ կերպ ասած, Սամվել Ալեքսանյանը լինելու է թե՛ նոր Սահմանադրությմաբ, թե՛ առանց դրա։ Այլ կերպ ասած, Գալուստ Գրիգորիչը երևի չլինի թե՛ նոր Սահմանադրությամբ, թե՛ առանց դրա (տարիքի պատճառով)։ Այլ կերպ ասած, Լիսկան այդպես էլ չի պահելու իրեն պատմական գիտությունների դոկոտորին հարիր՝ անկախ նարնից, թե ինչ սահմանադրություն լինի։ Ու էլի նման տխուր և ուրախ օրինակներ՝ եթե Սահմանադրական բարեփոխումները բերում ենք անձնավորումների մակարդակ։ Այդ բոլոր անձինք մահկանացու են, այսինքն անցողիկ։ Վաղ թե ուշ այդ անհատները լքելու են ասպարեզը, իսկ Սահմանադրությունը մնալու է ու պետք է քննարկումներն ու պոլեմիկան տեղափոխել հենց այդ դաշտ։

Thursday, November 19, 2015

Ընդդիմադիր ուժերը սաբոտաժներ են կազմակերպում «Այո և ոչ» ռեալիթի շոուի մարզային հանդիպումների ժամանակ

Գնալով ավելի ակնհայտ է դառնում որոշ քաղաքական ուժերի որդեգրած բավականին անազնիվ քայլի՝ «Այո և ոչ» ռեալիթի շոուի շրջանակներում։ Սա էլ արդեն երկրորդ օրն է, երբ նախագծի մասնակիցները Շիրակում հանդիպում են ոչ թե պատահական քաղաքացիների, այլև բավաանին տաքացած զանգված, որոնց մեջ քիչ չեն կոնկրետ քաղաքական ուժերի մարզային ներկայացուցիչները և ովքեր ամեն գնով փորձում են ժխոռ սարքել ու բորբոքել հավաքվածներին։

Գյումրիում այդ սուրբ առաքելությունը ստանձնել էին լևոնականները, այսօր հայրիկյանի ինչ որ հնամենի կողմնակից էր ակտիվորեն ցուցաբերում։ Սա ազնիվ չէ։ Ազնիվ չէ թեկուզ արդեն այն պարզ պատճառով, որ նույն ՀԱԿ-ն ու Հայրիկյանը հրաժարվել են մասնակցել այս նախագծին, բայց փաստորեն տակից լա՜վ էլ մասնակցում են՝ իրենց կողմնակիցների միջոցով։ Մոտս տպավորություն է, որ հատկապես ՀԱԿ-ը հրահանգ է իջեցրել իր մարզային կառույցներում, որպեսզի հնարավորինս շատ հանդիպումների ներկա լինեն ու անեն հնարավորը՝ «Այո»-ի կողմնակիցներին լռեցնելու ու տհաճություն պատճառելու համար։ Դե հանրապետականներն էլ կարելի է ասել կամիկաձեներ են, որովհետև ի սկզբանե պարտված դիրքորոշում ունեն Շիրակի բնակչի համար։

Ընդ որում, խոսքը ոչ թե զուտ անհարմար հարցեր տալու մեջ է, այլ հենց սաբոտաժի, ես պատահական չեմ կիրառում այս բառը։ Բացի նրանից, որ հնչում են անհարմար, կամ էլ թեմայի հետ կապ չունեցող հարցեր, հետո էլ չեն թողնում, որ ընդդիմախոսները խոսեն՝ վանկարկումներ, բուռն արտահայտություններ, երբեմն էլ՝ վիրավորական արտահայտություններ թույլ տալով նրանց հասցեին։ Արդյունքում ստեղծվում է ժխոռ ու շիլաշփոթ, որից ոչ մի բան չի հասկացվում ու որը դիտելուց հետո, միայն տհաճ նստվածք է մնում։

Wednesday, November 18, 2015

Շնորհակալություն «Այո և Ոչ»-ին, որ ցույց է տալիս մեր քաղաքական դաշտի ներկայացուցիչների ողջ մերկությունը (Video)

Իրոք որ հրաշալի ու աննախադեպ հաջող նախագիծ է «Այո և Ոչ»-ը, քանի որ հրաշալի իլյուստրացնում է այն անփառունակ կեցությունը, որում գտնվում է մեր ՈՂՋ քաղաքական դաշտը։ Իրոք հրաշք է, նայում-նայում ես ու չես կշտանում։ Առայժմ, ամենահետաքրքիր դրվագներից մեկը՝ Գյումրու հանդիպումն էր ու հատկապես՝ Ազատ Դեմոկրատների ներկայացուցիչ Նարեկ Այվազյանի ու Սամվել Ֆարմանյանի բախումն էր։

Ծուռը նստենք ու դուզը խոսանք․ Ֆարմանյանը կոնկրետ այդ դրվագում իրավացի է։ Հա, բոլորսս էլ գիտենք, որ ինքը հանրապետական է, բոլորս էլ գիտենք, որ հանրապետականում լիքը թալանչիներ կան, բոլորս էլ գիտենք, որ նույն Ֆրամանյանը նաև դրանց շահերն է պաշտպանում, թեկուզ այն պարզ պատճառով, որ նույն թիմում է նրանց հետ։ Եղբայր, բայց արդյո՞ք դա նշանակում է, որ Ազատ Դեմոկրատները իրենց իրավունք ունեն, որպես սորբ ու անմմեղ, մաքուր ձեռքերով ու էլեգենատ քաղաքական ջենթլեններ ներկայացնելու։

Ու հենց դրա համար էլ ճիշտ է Ֆարմանյանը, երբ Այվազյանի բոոցկլտուն ճառին՝ թալանչիների մասին, անդրադարձում է այն անհարմար փաստով, որ Ազատ Դեմոկրատների առաջնորդ Խաչատուր Քոքոբբելյանն՝ ինքը հանդիսանում է Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը, ընդ որում, ինչպես Հայաստանի գրեթե ԲՈԼՈՐ հարուստները, ովքեր հարստացել են Հայաստանում գործունեություն ծավալելով, ինքն էլ հաստատ աքուր ձեռքերով չի կուտակել այդ միլիոնավոր դոլարները։

Այ հենց սա է մեր իրականության ամենամեծ դրաման։ Մեր խնդիրը նա չէ, որ գործող իշխանություններն են վատը։ Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ որքան էլ դրանք լինեն վատը, մենք դրա այլընտրանք չունենք, պարզապես չունենք։ Ու շնորհակալություն «Այո և Ոչ»-ին, որ այսքան ակնառու ի ցույց է դնում մեր հասարակության այդ մեծ ողբերգությունը։

Tuesday, November 17, 2015

Զուրաբյանը լավ կանի օդ ցնցելու փոխարեն, ինքն էլ իր ասելիքն ասի ժողովրդին

Զուրաբյանի մոտ կարծես թե կրկին աշնանային սրացումներ են սկսվել ու էլի իրեն տվել է մեկ արտիստի թատրոնի ֆորմատին։ Հարցազրույցներ, հայտարարություններ ու ելույթներ, որտեղ միակ խոսացողն ինքն է ու զարմանալի չէ, որ ծամած պլաստինկայի տպավորություն է ստեղծվում։ Քոչարյան Կարենն էլ ըստ իս շատ ճիշտ առաջարկ է արել, երբ պաշտոնապես հրավիրել է Զուրաբյանին գոնե մեկ ժամով միանալ «Այո և Ոչ»-ի արշավին։

Ինձ խիստ հետաքրքիր է, թե ինչո՞ւ է Զուրաբյանը համառում ու կտրականապես հրաժարվում այս նախագծին մասնակցելուց։ Անցած 4 օրերն ապացուցեցին, որ նախագիծն իրոք անաչառ է ու ոչ մի ֆարս չի պարունակում, ընդդիմադիրներին չեն լռեցնում, չեն սահմանափակում խոսքում։ Ի վերջո, բավականին պատկառելի անցյալ ու թե՛ իշխանությունում, թե՛ ընդդիմությունում լինելու փորձ ունեցող գործիչներ են մասնակցում դրան։

Իմ կարծիքով, խնդիրը նրանում է, որ օդ ցնցելուն այդքան սովոր Զուրաբյանը պարզապես խուսափում է հասարակ ժողովրդի հետ առերեսվելուց, որովհետևր գիտակցում է, որ մի բան է խոսել Լևոն պապիկի անվան աղանդի հետևորդների նոսր բազմության առջև, ովքեր նույնիսկ Զուրաբյանի ամեն ասածին վերաբերվում են ասես Աստծո մարգարեի խոսքի, և միանգամայն այլ բան է խոսել հիասթափված ու անկուսակցական գյուղացու առջև, ով սիրով պատրաստ է մի երկու քաղցր խոսք ասել թե այս, թե բոլոր նախկին իշխանությունների մասին, այդ թվում՝ Լևոնի ու ՀՀՇ-ի։

Զուրաբյանը չի ուզում գնալ դրան, որովհետև գիտի, որ ֆեյսբուքում ու Ազատության ասուլիսում լաչառություն անելը ու բոլոր ընդդիմախոսների ռեժիմի ագնետ հռչակելն ավելի հեշտ է, քան վբիրտուալ իրականությունից կտրվելն ու իրական մարդկանց հետո առերեսվելը։ Ընդհանրապես, ինձ դուր չի գալիս այն էլիտար գոռոզության պաթոսը, որի մեջ իրեն պարուրել է Զուրաբյանը։ Ասենք Բագրատյանի ռանգը չի ընկնում նրանից, որ նա հանդիպում ու խոսում է մարդկանց հետ, լսում է փաստարկներ, հարցեր ու մեղադրանքներ, մինչդեռ ի տարբերություն Զուրաբյանի, ով մամլո խոսնակից ավելի լուրջ պաշտո, մեկ էլ պատգամավորի պաշտոնն է ունեցել, եղել է երկրի վարչապետ։

Զուրաբյան Լևոնը լավ կանի, եթե ծանր տեղը թեթևացնի ու ինքն էլ գա իր ասելիքն ասի հենց մարդկանց, թե չէր արդեն զզվացրեց սրան-նրան դանոսներ գրելով ու համոզելով, որ իշխանություններին սաստեն։ Դանոսչիկություն անելու փոխարեն, թող փորձի անել այն, ինչ պետք է անի քաղաքական գործիչը՝ դեպի իրեն գրավել էլեկտորատը։

Monday, November 16, 2015

Սահմանադրական բարեփոխումների արշավում ոչ ոք այնքան չի նպաստում «Այո»-ին, որքան «Ոչ»-ի ճակատի կարկառուն դեմքերը

Ժողովուրդը հոգնել է պաթոսից ու դեմագոգիայից ու դա մենք տեսնում ենք «Այո և Ոչ» նախագծի յուրաքանչյուր մարզային հանդիպման ժամանակ, երբ բազմաթիվ հասարակ գյուղացիներ ու մարզային կենտրոնների բնակիչներ իրոք հոգնած ու հուսահատ ասում են մոտավորապես նույնը. հիմա ինչի՞ եք եկել, մեկ ա էլի խաբելու եք, հոգնել ենք արդեն թե դիմությունից, թե ընդդիմությունից։

Ինչի՞ց են հոգնել այս մարդիկ առավել շատ։ Իշխանությունների կամայականությունների՞ց։ Իհարկե։ Համատարած կոռումպացվածությունից ու ընտրողական արդարադատությունի՞ց։ Բնականաբար այո։ Բարդ սոցիալական պայմաններից ու հեռանկարի բացակայությունի՞ց։ Անշուշտ։ Սակայն մարդիկ հոգնել են նաև մեսսիաներից, դեմագոգներից ու անընդհատ հուսախաբ լինելուց։ Հոգնել են, երբ այդ արատավոր իշխանության կողքին տեսնում են ոչ պակաս արատավոր ընդդիմություն և նման քարոզարշավների ժամանակ, դեռ հարցն է, թե ինչն է ավելի նյարդայնացնող՝ արդեն սովորական դարձած դժվար կյանքը՞, թե՞ ընդդիմության անբովանդակ ու պոպուլիստական կեցվածքը։

Կարծում եմ, որ չափազանցեցրած չեմ լինի, եթե ասեմ, որ այսօր հանրաքվեին «Այո» քվերակողների մեջ քիչ չի լինելու այն մարդկանց թիվը, ովքեր իրենց «Այո»-ն ասելու են ոչ թե հանուն ինչ որ բանի ու ինչ որ մեկի, այլ ոմանց ինանդու և այդ ոմանք այն պոպուլիստ դեմագոգներն են, ովքեր այսօր հեռուստաէկրաններից ու այլ ռեսուրսներով իրենց սրբերի տեղ են դրել, իսկ ժողովրդին՝ անուղեղ մալի։

Արամ Մանուկյանը հայտարարում է, որ Հայաստանում «Այո» ասող գեթ մեկը չկա (ի՞նչ գիտես), Զուրաբյանը հայտարարում է, որ հավաստի տեղեկություններ ունի, որ Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հանձնաժողովին (ապացույցներ չի ներկայացնում), Սեֆիլյանն էլ իր հերթին է ինչ որ համազգային մոբիլիզացիայի մասին բարբաջում (այն պարագայում, երբ 100 հոգի մարդ չեն կարողանում փողոց հանել) և այլն։ Եվ այս ամենը այն աստիճան է նյարդայնացնում իր ցինիկությամբ ու իրատեսության բացակայությամբ, որ պարզապես ուզում ես անել ճիշտ հակառակը, ինչ քարոզում են այս դատարկախոսները։