Զավեշտալին այն է, որ պատմության ամենա հակամշակութային մշակույթի նախարարը չի էլ հասկանում, թե այս ամենի ֆոնին ինչ զավեշտալի ու նյյարդայնացնող է տեսնել այդ դարակազմիկ լուրը, որ քննարկվելու է Հայաստանի ու Մադագասկարի մշակութային համագործակցությունը խորացնելու հարցը: Բուն լուրի անհեթեթության հետ կարող է մրցակցել միայն այդ որոշման հիմնավորման տեքստի անհեթեթությունը.
«Ըստ համաձայնագրի` մի պետության մշակույթը մյուսում ճանաչելի դարձնելու նպատակով կողմերը կխրախուսեն համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում: Նախատեսվում է մշակույթի ոլորտում ցուցահանդեսային փոխանակումները: Դերասանների, գրողների, բանաստեղծների, երաժիշտների և մշակույթի ոլորտի մասնագետների փոխանակումներ: Գեղարվեստական միջոցառումների փոխանակումներ, ինչպես նաև գրքերի, ամսագրերի և մշակութային բնույթի այլ հրատարակությունների տարածումը:»